Home » 2011 » Հունվար » 20 » Ռամոսը չի ցանկանում երկարաձգել "Ռեալի" հետ պայմանագիրը
07:46
Ռամոսը չի ցանկանում երկարաձգել "Ռեալի" հետ պայմանագիրը
La Parisien իսպանական հանդեսի երեկ ուշ երեկոյան տարածած տեղեկատվության համաձայն Մադրիդի "Ռեալի" եզրային պաշտպան Սերխիո Ռամոսը դադարեցրել է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններն ակումբի ղեկավարության հետ, թեև մի քանի ամիս առաջ նշվել էր, թե ամեն ինչ հարթ կանցնի ու իսպանացի աշխարհի չեմպիոնը նոր պայմանագիր կկնքի:
Նշվում է, որ ֆուտբոլիստն այդ քայլին գնացել է թիմի առաջատար ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդույի հետ անձնական հողի վրա ծագած վիճաբանությունից հետո: Ամեն ինչ կապված է այդ անսպասելի ընդհարման հետ, քանի որ հենց դրանից հետո է Ռամոսը մտափոխվել և կանգնեցրել բանակցությունների գործընթացը:
Ասվում է նաև, որ եթե Ռամոսն, այնուամենայնիվ, հեռանա Մադրիդից, ապա հավանական է, որ նա իր կարիերան շարունակի Անգլիայի "Պրեմիեր լիգայում", մասնավորապես լոնդոնյան "Արսե-նալում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 404 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0