Home » 2011 » Հունվար » 20 » Ռոնալդուի մտորումներն "Ատլետիկոյի" հետ պատասխան խաղից առաջ
19:05
Ռոնալդուի մտորումներն "Ատլետիկոյի" հետ պատասխան խաղից առաջ
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գոլահար Քրիշտիանո Ռոնալդուն Մադրիդի "Ատլետիկոյի" հետ պատասխան խաղից առաջ հարցազրույց է տվել իսպանական 

Marca

 պարբերականին, որում նշել. "Մադրիդի "Ատլետիկոյի" և "Ռեալի" միջև պատասխան հանդիպումն անցնելու է շատ հետաքրքիր և այն լինելու է այն բացառիկ հանդիպումներից մեկը, որը պետք է որ դուր գա ֆուտբոլի բոլորի երկրպագուներին: Այս դերբիները ինձ շատ են դուր գալիս, քանի որ նախ շատ է տարբերվում մնացածներից, և երկրորդ` այն դուր է գալիս բոլոր ֆուտբոլասերներին":
Ռոնալդուն ասել է նաև, որ չնայած իրենք Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեո" մարզադաշտում հաղթանակի են հասել 3:1 հաշվով, բայց և այնպես ամենևին էլ հեշտ չի լինելու պատասխան հանդիպումը "Վիսենտե Կալդերոնում": "Պատասխան հանդիպումները միշտ էլ շատ բարդ են անցնում, և, իհարկե, կան կասկածներ: "Բեռնաբեոյում» խփած երրորդ գոլը մեզ բավականին հանգստացրեց: Եթե հաջողվի գոլի հեղինակ դառնալ "Կալդերոնում", ապա մենք գործնականում կապահովենք մեր տեղը կիսաեզրափակչում, սակայն դա դեռ այդքան էլ վստահություն չի հաղորդի մեզ":
Առաջին հանդիպման գլխավոր հերոսներից մեկը` Կրիշտիանու Ռոնալդուն, խաղից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ ասել է. "Դե Խեան շատ էֆեկտիվ էր, և դա հրաշալի է: Իկերից հետո նա գտնվում է լավագույն դարպասապահների շարքում: Նա մեծ տղա է, նման է "նրբերշիկի" իր ճկունությամբ, սակայն մեծ դարպասապահ է և նրան փայլուն կարիերա է սպասվում"-ավարտել է պորտուգալացին:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0