Home » 2011 » Հունվար » 20 » Ավարտվեց "Բարսելոնայի" հաղթարշավը
19:54
Ավարտվեց "Բարսելոնայի" հաղթարշավը
Պեպ Գվարդիոլայի թիմը վերջապես ճաշակեց պարտության դառնությունը, որը ցավալի էր կատալոնցիների համար միայն այն առումով, որ ընդհատվեց անպարտելի հանդիպումների շարքը:
Երեկ "Բարսելոնան" հյուրընկալվել էր "Բետիսին"՝ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպում անցկացնելու համար: "Բարսելոնան" առաջին խաղում ջախջախիչ 5-0 հաշվով հաղթանակ էր տոնել "Բետիսի" նկատմամբ, որի համար երեկ խաղադաշտ դուրս եկավ թիմի ոչ հիմնական կազմով:
"Բետիսի" ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթանակ տոնել այդ ահեղ մրցակցի նկատմամբ երեք` գնդակ ուղարկելով Բարսայի դարպասը, ինչը բավականին երկար ժամանակ չէր հաջողվում անել Իսպանիայի առաջնության ոչ մի թիմի: Այդ խաղում "Բարսելոնան" միայն մեկ անգամ կարողացավ աչքի ընկնել. "Բետիսի" դարպասը գրավեց 2010թ.-ի լավագույն ֆուտբոլիստ Լեոնել Անդրես Մեսսին:
Երեկ կայացավ նաև "Դեպորտիվո" - "Ալմերիա" հանդիպումը, որում հաջողության հասան հյուրերը 2-3 հաշվով:
Հիշեցնենք, որ 1/2 կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են "Բարսելոնան" և "Ալմերիան", իսկ "Սևիլիան", որը երկու օր առաջ հաղթահարեց "Վիլյառեալի" արգելքը, իր մրցակցին կիմանա այսօր, քանի որ "Ատլետիկոն" և "Ռեալն" այսօր երեկոյան Երևանի ժամանակով ժամը 01:00-ին են պարզելու, թե մադրիդյան որ ակումբն է շարունակելու հետագա պայքարը:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0