20:15 Մեսսիին չի հետաքրքրում, թե մամուլում իր մասին ինչ են խոսում | |
Աշխարհի 2009 և 2010 թթ. լավագույն ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին հարցազրույց է տվել Goal.com ֆուտբոլային կայքին: Հարցազրույցի ժամանակ Մեսսին անդրադարձել է այն քննադատություններին, որոնք հնչել էին իր հասցեին երկրորդ անգամ "Ոսկե գնդակին" արժանանալուց հետո: Հարցազրույցի առավել հետաքրքրական մասերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: "Ոչ ոքի առաջ և ոչ մի բանի համար չեմ ցանկանում արդարանալ: Միշտ լավագույնս անում եմ այն, ինչի ընդունակ եմ: Բոլոր հանդիպումներում փորձում եմ լավ հանդես գալ և օգնում եմ թիմիս հաջողությունների հասնելու գործում: Ճշմարտությունն այն է, որ ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ են խոսում մամուլում իմ մասին: Ինձ հետաքրքրում են միայն թիմակիցներս, և շնորհակալ եմ նրանցից, ովքեր իմ կողքին են": Մեսսին խոսել է այն զգացողությունների մասին, որոնք ունեցել է այն ժամանակ, երբ "Ոսկե գնդակով" ներկայացել է իր երկրպագուներին "Նոու Կամպում": "Շատ գեղեցիկ էր, սակայն հիանալին այն էր, որ տոնեցինք Խավիի և Ինիեստայի հետ միասին: Բոլորը հասկացան, որ դա մի մրցանակ է, որը նվիրված է թիմին": Մեկնաբանել է "Չեմպիոնների լիգայում" իր թիմի հետագա ընթացքը: "Այս փուլից արդեն շատ դժվար է լինելու, քանի որ հանդիպելու ենք "Արսենալի" հետ, որը բարձրակարգ ֆուտբոլիստներից կազմված հիանալի ակումբ է: Եթե "Արսենալի" արգելքը հաղթահարենք, առջևում մեզ կրկին սպասում են շատ ուժեղ մրցակիցներ": Խոսել է Արգենտինայի հավաքականի և նրա ապագայի մասին: "Ներկայիս ընթացքը լավ է: Ունենք բոլոր հնարավորությունները նվաճելու "Ամերիկայի գավաթը" և այն նվիրելու մեր երկրպագուներին": Մեսսին նշել է իր ամենակարևոր և ամենաարժեքավոր գոլը: "Իմ գոլերից ինձ համար ամենաարժեքավորն այն գնդակն է, երբ գրավեցի "Մանչեսթեր Յունայթեդի" դարպասը "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչում: Կարծում եմ, որ դա ամենակարևոր գոլն էր թե իմ և թե "Բարսելոնայի" համար": Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |