Home » 2011 » Հունվար » 20 » Իկեր Կասիլիաս. "Մոուրինյոն չի ցանկանում հեռանալ "Ռեալից""
19:37
Իկեր Կասիլիաս. "Մոուրինյոն չի ցանկանում հեռանալ "Ռեալից""
Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային հավաքականի հիմնական  դարպասապահ Իկեր Կասիլիասը մեկնաբանել է այն խոսակցությունները, թե ամռանը ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկանում է լքել մադրիդյան ակումբը:
"Ժոզե Մոուրինիոն ցանկանում է մնալ "Ռեալում", իր հերթին "Ռեալն" էլ է նույնը ցանկանում: Ես կարող եմ խոսել դրա մասին վստահորեն, քանի որ թիմի ավագն եմ: Ժոզեին հիանալի հայտնի է, որ մեր թիմը երիտասարդ է և այն կառուցելու համար ժամանակ է անհրաժեշտ: Նա սիրում է այս քաղաքն ու մեր ակումբը: Մենք գիտենք, որ "Ռեալն" ընդունակ է ավելիին, սակայն, կրկնվեմ, որ մենք երիտասարդ թիմ ենք և ամեն ինչ դեռ առջևում է",- իսպանական Onda Cero պարբերականին ասել է Կասիլիասը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ համաշխարհային մամուլում տարածվել էր մի տեղեկություն, համաձայն որի Մադրիդի "Ռեալի" ֆինանսական գծով տնօրեն Խորխե Վալդանոյի և Մոուրինյոյի միջև ընդհարում է տեղի ունեցել, որի պատճառով այս ամռանը պորտուգալացի մասնագետը կարող է հեռանալ "սերուցքայիններից", սակայն "Ռեալի" մի շարք ֆուտբոլիստներ հրապարակայնորեն հայտարարել են, որ դրանք ընդամենը ասեկոսեներ են:

Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0