Home » 2011 » Հունվար » 20 » Մոուրինյոն դժգոր է ու պատրաս է հեռանալ
07:39
Մոուրինյոն դժգոր է ու պատրաս է հեռանալ
Իսպանական AS հանդեսն այսօր` վաղ առավոտյան, մի հոդված է հրապարակել, որում հոդվածի հեղինակը համոզմունք է հայտնում, որ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը, այնուամենայնիվ, կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից:
Չնայած Մոուրինյոյի բացատրություններին և ահռելի ցանկությանը` "Ռեալի" ղեկավարությունը, այնուամենայնիվ, գտնում է, որ անհրաժեշտ չէ նոր ու սուպերհարձակվող հարձակվող ձեռք բերել: 48-ամյա մասնագետը գտնում է, որ ոչ թե ամռանը, այլ հենց հիմա թիմը կարիք ունի համալրվելու բարձրակարգ հարձակվողով: Հոդվածում նշվում է նաև, որ պորտուգալացու գլխավոր թեկնածուն "Ատլետիկ" Բիլբաոյի բարձրահասակ հարձակվող Ֆերնանդո Լլյորենտեն է:
Բացի այդ, Մոուրինյոյի և "Արքայական ակումբի" ընդհանուր հարցերով տնօրեն Խորխե Վալդանոյի հարաբերությունները շատ լարված են: "Ալմերիայի" հետ խաղից հետո                     (հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով), Վալդանոն քննադատել էր Մոուրինյոյին այն բանի համար, որ նա թիմի միակ հարձակվող Քարիմ Բենզեմային չէր ընդգրկել թիմի հիմնական կազմում, ինչը բնականաբար չէր կարող դուր գալ "Special One"-ի պես յուրահատուկ անձնավորությանը:
Իսպանացի լրագրողը հայտնում է նաև, որ Մոուրինյոն ակումբի ղեկավարության հետ համաձայն չէ այն հարցում, որ ակումբը պորտուգալացի պաշտպան Պեպեի հետ անմիջապես չի երկարաձգում գործող պայմանագիրը: Պորտուգալացի մարզիչը դժգոհ է նաև իսպանական մրցավարությունից. ամեն խաղից հետո Մոուրինյոն ստիպված է իր համար նշել մրցավարի սխալները, իսկ ահա իսպանական  մամուլից գոհ է, թեև կարծում է, որ բացի Marca և AS հանդեսներից մնացած բոլոր թերթերը "բարսայականացված են":
Եթե, ամեն դեպքում, իրականություն դառնա իսպանական այդ լրատվամիջոցի անսպասելի կանխատեսումը, ապա պորտուգալացին, ով ճանաչվել է նախորդ տարվա լավագույն մարզիչ, դժվարություն չի ունենա նոր աշխատանք գտնելու հարցում: Նրան շատ է ցանկանում կրկին "Ինտերի" ղեկին տեսնել ակումբի նախագահ Մասիմո Մորատտին, ինչպես նաև "Մանչեսթեր Սիթին", որի արաբ սեփականատերերն արդեն մեկ միլիարդ ֆունտ ստեռլինգից ավել գումար են ներդրել ակումբի հաջողությունների համար:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0