Home » 2011 » Հունվար » 20 » Կառլեն Մկրտչյանին վիրահատություն է սպասում
08:19
Կառլեն Մկրտչյանին վիրահատություն է սպասում
2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը, ով մասնակցում է Անթալիայում ընթացող Կրասնոդարի "Կուբան" ակումբի ուսումնամարզական հավաքին, վնասվածք է ստացել հունվարի 18-ին կայացած ստուգողական խաղի ժամանակ:
Կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է թիմի բժիշկ Ալեքսանդր Լինսկիի խոսքերը. "Որոշ ժամանակով մարզումներից ազատվել է մեզ հետ հավաք անցկացնող Կառլեն Մկրտչյանը: Նրան խորհուրդ է տրվել դադար վերցնել աճուկային կապանների բորբոքման սրացման պատճառով":
Նշենք, որ Կառլեն Մկրտչյանից բացի նույն հանդիպման ընթացքում տարբեր աստիճանի լրջության վնասվածքներ են ստացել «Կուբանի» ևս երեք ֆուտբոլիստներ:
Ավելի մանրազնին բժշկական հետազոտությունից պարզվել է, որ 2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը բաց կթողնի փետրվարի սկզբին նախատեսված Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքը, որը կավարտվի Վրաստանի դեմ ընկերական խաղով: Ռուսական "Սպորտ Էքսպրեսը" տեղեկացնում է, որ աճուկային օղակների  հետ կապված խնդիրներ ունեցող Մկրտչյանը, որը մասնակցում է Կրասնոդարի "Կուբանի" ուսումնարզական հավաքին, մոտ ժամանակներս պետք է վիրահատության ենթարկվի Մյունխենում:
Հավելենք, որ Մկրտչյանը «Կուբանի» կազմում մասնակցել էր երկու ստուգողական հանդիպման:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 457 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0