08:01 ՈւԵՖԱ-ի 2010թ.-ի խորհրդանշական հավաքականը | |
ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2010թ.-ի խորհրդանշական հավաքականը, որի կազմից վեցն աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականից են, իսկ այդ վեցից հինգն էլ ներկայացնում են կատալոնական "Բարսելոնա" ակումբը: Ընդհանուր առմամբ, կատալոնյան ակումբից, ՈւԵՖԱ-ի վարկածով խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են վեց ֆուտբոլիստներ, քանի որ, բացի իսպանացիներ Պիկեից, Պույոլից, Չավիից, Ինյեստայից և Վիլյայից, այդ ցանկում է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստ արգենտինացի Լեոնել Մեսսին: Իսպանացի, բայց "Բարսելոնան" չներկայացնող միակ ֆուտբոլիստը մադրիդյան "Ռեալի" դարպասապահ Իկեր Կասիլյասն է: "Արքայական ակումբից" ներկայացված է նաև Քրիշտիանո Ռոնալդուն: Եվրոպայի և Աշխարհի ակումբային չեմպիոն "Ինտերից" այդ հավաքականում ընդգրկված են Մայկոնն ու Սնեյդերը: Անգլիան ներկայցնում է "Չելսիի" եզրային պաշտպան Էշլի Քոուլը: Խորհրդանշական հավաքականի ավագ է ընտրվել "Բարսելոնայում" նույն պաշտոնը զբաղեցնող Կառլես Պույոլը, իսկ հավաքականի մարզիչ՝ Ժոզե Մոուրինյոն: Հարկ է նշել, որ ՈւԵՖԱ-ի կայքէջում կայացած քվեարկությանը, որի միջոցով ընտրվել է խորհրդանշական հավաքականը, մասնակցել է 400.000 հոգի: Քվեարկությունը տևել է շուրջ երեք ամիս": 2010 թ. խորհրդանշական հավաքական Դարպասապահ Իկեր Կասիլիաս (Իսպանիայի հավաքական - "Ռեալ" Մադրիդ) Պաշտպաններ Մայկոն (Բրազիլիա - "Ինտեր"), Խերարդ Պիկե (Իսպանիայի հավաքական - "Բարսելոնա"), Կառլես Պույոլ(Իսպանիայի հավաքական - "Բարսելոնա"), Էշլի Քոուլ (Անգլիայի հավաքական - "Չելսի") Կիսապաշտպաններ Քրիշտիանո Ռոնալդու (Պորտուգալիայի հավաքական - "Ռեալ" Մադրիդ), Անդրես Ինյեստա (Իսպանիայի հավաքական - "Բարսելոնա"), Չավի (Իսպանիայի հավաքական - "Բարսելոնա"), Ուեսլի Սնեյդեր (Հոլանդիայի հավաքական - "Ինտեր") Հարձակվողներ Լիոնել Անդրես Մեսսի (Արգենտինայի հավաքական - "Բարսելոնա"), Դավիդ Վիլյա (Իսպանիայի հավաքական - "Բարսելոնա") | |
|
Total comments: 0 | |