Home » 2011 » Հունվար » 20 » Դիեգո Սիմեոնեն վերադարձել է Իտալիա
10:05
Դիեգո Սիմեոնեն վերադարձել է Իտալիա
Նախկինում իտալական "Ինտերի" և "Լացիոյի" ճանաչված ֆուտբոլիստ արգենտինացի Դիեգո Սիմեոնեն կրկին վերադարձել է Իտալիա, սակայն այս անգամ մարզչի կարգավիճակով: Արգենտինացին Կատանիայի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մարկո Ջիաբաոլոյին:
Դիեգո Սիմեոնեի համար Արգենտինայի սահմաններից դուրս դա մարզչական առաջին աշխատանքն է, քանի որ ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո նա գլխավորել է արգենտինական "Էստուդիադեսը", "Ռիվեր Փլեյթը" և "Սան Լորենցոն", որոնցից առաջին երկուսի հետ երկու անգամ հռչակվել է երկրի չեմպիոն:
"Կատանիայի" ղեկավարությունը հույս ունի, որ Սիմեոնեն կկարողանա լավագույնս ղեկավարել թիմը, քանի որ սիցիլական ակումբում հանդես են գալիս 11 արգենտինացիներ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0