09:51 Ցանկանում են Մոուրինյոյի մահը | |
Իսպանական AS պարբերականը տեղեկացնում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտերում կատարվող բռնությունների դեմ պայքարող կոմիտեն անցկացնում է հետաքննություն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի "Ատլետիկո" Մադրիդ-"Մալյորկա" հանդիպման ժամանակ տիբունաներում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հանդիպումը սպասարկած մրցավար Միգել Անխել Գոմեսը պաշտոնական հաշվետվության մեջ նշել է, որ "Ատլետիկոյի" երկրպագուները ողջ խաղի ընթացքում ոչ պատշաճ արտահայտություններ են արել Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հասցեին: Նշվում է, որ երկրպագուների արտահայտություններում հնչել է հիմնականում այն, որ նրանք ցանկացել են Մոուրինիոյի շուտափույթ մահը: Հիշեցնենք, որ վաղը Իսպանիայի գավաթի 1/4 քառորդ եզրափակիչում հենց "Ատլետիկոյի" "Վիսենտե Կալդերոն" մարզադաշտում, ուր տեղի է ունեցել այդ միջադեպը, կկայանա "Ատլետիկոյի" և "Ռեալի" պատասխան հանդիպումը: Հավելենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ հօգուտ "Արքայական ակումբի": Այդ խաղում Մադրիդի "Ռեալի" կազմում գոլի հեղինակներ դարձան Սերխիո Ռամոսը, Քրիշտիանո Ռոնալդուն և Մեսութ Օզիլը, իսկ Մադրիդի "Ատլետիկոյի" միակ գոլի հեղինակը Դիեգո Ֆոռլանն էր: Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |