Home » 2011 » Հունվար » 19 » Բալոտելլին` ամեն ինչի մասին
08:12
Բալոտելլին` ամեն ինչի մասին

Իտալացի սևամորթ հարձակվող Մարիո Բալոտելլին ոչ մի կերպ չի կարողանում լուռ մնալ. նրա ամեն խոսքից հետո մամուլը սկսում է հեգնել տղային:

"Մեր թիմի հարձակումը` Բալոտելլի-Տևես-Ջեկո, լավագույնն է աշխարհում: Մենք այդ առումով ուժեղ ենք նույնիսկ "Բարսելոնայից", իսկ "Ռեալի" մասին խոսելն արդեն ամոթ է: Անգլիայում շատ կան տաղանդներ: Ռունին լավ խաղացող է, բայց լավագույնը չէ, ավելին նա նույնիսկ "Յունայթեդի" լավագույն խաղացողը չէ: Ես որոշել եմ արտահայտվել. "կարմիր սատանաների" մոլի երկրպագուների ինձ կանգնեցնում են փողոցում ու աղաչում տեղափոխվել իրենց ակումբ, բայց դե ես ոչ թե երազում եմ խաղալ նրանց թիմու, այլ հաղթել նրանց թիմին, որովհետև իմ թիմի ֆանատներն ավելի լավն են: Ախ, ինչպես էին նրանք վանկարկում իմ անունը, երբ "Ասթոն Վիլայի" դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձա: Այդ պահին մարմնովս դող էր անցնում: Իսկ ինչ վերաբերում է "Միլան" տեղափոխվելուն, ապա դա իրոք ռեալ է, սակայն ոչ հիմա: Ես այստեղ ինձ հիասքանչ եմ զգում` ապրելով Մանչեսթերի կենտրոնում",-անգլիական թերթերից մեկի հետ զրույցի ժամանակ անկեղծացել է "Սուպեր" Մարիոն:

Թե ինչ զարգացումներ կունենան նրա խոսքերը, դեռևս անհայտ է:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0