Home » 2011 » Հունվար » 19 » Արզումանյանի ճակատագիրը կորոշվի հունվարի 26-ին
09:33
Արզումանյանի ճակատագիրը կորոշվի հունվարի 26-ին

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ռոբերտ Արզումանյանը ևս 10 օր կանցկացնի Վրոցլավի "Սլենսկ" ակումբում և կփորձի ապացուցել  լեհական ակումբի մարզչական շտաբին, որ արժանի  է գարնանը ելույթ ունենալու հենց այդ ակումբում:

Թիմը նախապատրաստական շրջանըշարունակում է  25 խաղացողներով: Արզումանյանի անունն այդ ցուցակում կա, իսկ սերբ ֆուտբոլիստ Մարկո  Կրասիչը, ով "Սլենսկում" փորձաշրջան էր անցնում, արդեն լքել է թիմը:
"Սլենսկի"  ուսումնամարզական հավաքը, որն անցնում է Սպալ առողջարանային քաղաքում, կշարունակվի մինչև հունվարի 26-ը և կավարտվի Սոսնովեցի "Զագլեբիե" թիմի դեմ  ստուգողական հանդիպմամբ: Այդ պահին Արզումանյանի ճակատագիրն ակումբում արդեն  հաստատ որոշված կլինի:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 394 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0