Home » 2011 » Հունվար » 19 » "Միկան" 1/4 եզրափակչում այսօր կմրցի Բաքվի "Ինտերի" հետ
08:24
"Միկան" 1/4 եզրափակչում այսօր կմրցի Բաքվի "Ինտերի" հետ
Սանկտ Պետերբուրգում ընթացող "Համագործակցության գավաթի" խաղարկության B խմբում ընդգրկված "Միկան" երեկ 3-րդ տուրում 2-1 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի չեմպիոն "Բունյոդկորի" նկատմամբ` խմբում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Արմեն Շահգելդյանի սաները նախքան այս 0-2 հաշվով զիջել էին լատվիական "Սկոնտոյին", ապա 2-2 հաշվով ավարտել "Տոբոլի" հետ մրցավեճը։
Այսօր
"Համագործակցության գավաթի" խաղարկությունում կրկին կխաչվեն Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլային ներկայացուցիչների ճանապարհները. Երևանի "Միկան" Սանկտ Պետերբուրգում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում մրցելու է Բաքվի "Ինտերի" հետ։
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 392 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0