Home » 2011 » Հունվար » 19 » Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզաշապիկը
20:12
Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզաշապիկը
Աշխարհում ազգային հավաքականների մեջ ամենաթանկ մարզաշապիկը կհագնեն Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: Nike ընկերությունը 40-ամյա պայմանագիր է ստորագրել ՖՖՖ-ի(Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի) հետ, ըստ որի ֆրանսիացիներն այդքան տարի պետք է կրեն այդ ընկերության մարզաշապիկներն ու սպորտային հանդերձանքը: Պայմանագրի ընդհանուր արժեքը բավականին մեծ է. այն կազմում է 320 մլն. եվրո:
Այդպիսով, ամերիկյան Nike ընկերությունը դուրս թողեց գերմանական Adidas ընկերությանը, որը 1972 թ. սկսած սպորտային հանդերձանք էր հատկացնում Ֆրանսիայի ազգային հավաքականին:
Արդեն փետրվարի 9-ից, երբ Ֆրանսիան ընկերական հանդիպում կանցկացնի Բրազիլիայի ընտրանու հետ, հանդես կգա նոր մարզաշապիկով, որը զգալիորեն տարբերվում է նախորդից. այն պոլոյի ստիլի է և փոքր-ինչ նման է նախորդ դարի կեսերի մարզաշապիկների ոճին:
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարծիք է հայտնել նոր մարզաշապիկի մասին. "Գեղեցիկ է, սակայն շատ է կապույտ: Մի փոքր հիշեցնում է Իտալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը: Նախկինում մենք խաղում էինք կապույտ-սպիտակ-կարմիր գույների մարզաշապիկով: Այնուամենայնիվ, կհագնենք սպիտակ կիսավարտիքներ և կարմիր գուլպաներ":
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 463 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0