Երևանի "Փյունիկը" տրանսֆերի է հանել թիմի
դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանին։ 21-ամյա Հովհաննիսյանը
նախորդ մրցաշրջանում "Փյունիկի" 2-րդ դարպասապահն էր և ելույթ էր ունենում
նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում։
2010թ. առաջնության ավարտից հետո "Փյունիկից" հեռացավ
հիմնական դարպասապահ Արթուր Լեսկոն, ով տեղափոխվեց Մինսկի համանուն թիմ։
Ներկայումս երևանյան թիմի հիմնական դարպասապահի պարտականությունները կկատարի երիտասարդ Կարեն
Իսրայելյանը, ով երևանյան ակումբի կազմում նախորդ տարի դարձել է
Հայաստանի սուպերգավաթակիր։ Երկրորդ դարպասապահն Արմեն Պետրոսյանն է, ով
Գյումրիի "Շիրակի" գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի կրտսեր որդին է։
Հավելենք, որ "Փյունիկը" հունվարի 20-ին ուղևորվում է Սոչի, որտեղ
անցկացնելու է ուսումնամարզական հավաք։ Սոչի մեկնողների վերջնական կազմը
դեռ հայտնի չէ։