17:33 Անրիի հետ բանակցում են | |
Անգլիական "Չեմպիոնշիփը" ներկայացնող "Լեսթեր" ակումբի գլխավոր մարզիչ Սվեն Գորան Էրիքսոնը ցանկանում է իր թիմում տեսնել ֆրանսիացի հարձակվող Թյերի Անրիին: Շվեդ մասնագետն արդեն կապվել է Անրիի հետ և առաջարկել նրան, որպեսզի մինչև ամերիկյան MSL-ի նոր մրցաշրջանի սկսվելը (այսինքն` մարտի սկիզբ), երբ նա կվերադառնա Նյու Յորքի "Ռեդ Բուլզ" ակումբ, հանդես գա "Լեսթերում": Էրիքսոնն արդեն իր թիմ է բերել Յակուբու Այեգբենիին և ցանկանում է ևս մեկ արժեքավոր ֆուտբոլիստ բերել "Լեսթեր", որպեսզի կարողանա "Պրեմիեր լիգա" դուրս բերող ուղեգիր ձեռք բերել: Բանակցություններն ընթացքի մեջ են և դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացնեն կողմերը: | |
|
Total comments: 0 | |