Home » 2011 » Հունվար » 19 » Կապելոն հրաժարվում է Բեքհեմից
17:23
Կապելոն հրաժարվում է Բեքհեմից
Անցած կիրակի օրը կայացած "Տոտենհեմ"-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպման ժամանակ (հիշեցնենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0-0 հաշվով) Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն և ընտրանու երբեմնի ավագ Դեվիդ Բեքհեմը հանդիպել են իրար, սակայն նորություններն այնքան էլ հաճելի չեն վերջինիս համար:
Իտալացի մարզիչը, բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, անդրադարձել է Բեքհեմի՝ հավաքականում հանդես գալու ցանկությանը և ասել, որ նա չի կարող հանդես գալ իր գլխավորած հավաքականում. "Բեքհեմը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն, ապագայի համար, կարիք ունենք երիտասարդ խաղացողների: Նրանից շնորհակալ եմ այն օգնության համար, որը ցուցաբերեց աշխարհի առաջնության ընթացքում: Նա փոքր-ինչ մեծ է, որպեսզի կրկին հանդես գա հավաքականում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 411 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0