Home » 2011 » Հունվար » 19 » Մեսսին պատասխանում է երկրպագուների հարցերին
11:29
Մեսսին պատասխանում է երկրպագուների հարցերին

Goal.com ֆուտբոլային կայքի նախաձեռնությամբ ֆուտբոլային երկրապագուները հարցեր են ուղղել 2010թ.-ի "Ոսկե գնդակի" դափնեկիր իսպանական "Բարսելոնայի" և Արգենտինային ազգային հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսիին: Այդ հարցերին ֆուտբոլիստը պետք է պատասխաներ` ունենալով պատասխանի ընդամենը 2 տարբերակ` "սխալ է" կամ "ճիշտ է":

Ստորև ներկայացնում ենք արգենտինացուն ուղղված հարցերն ու պատասխանները:

- Կնախընտրե՞ս այլևս ֆուտբոլ չխաղալ, քան տեղափոխվես Մադրիդի "Ռեալ":
Մեսսի. "Ճի՛շտ է: Դա երբեք չի լինի. այդ դեպքում կնախընտրեմ հրաժեշտ տալ ֆուտբոլին":
- Ձեր ընտանիքը լուրջ մտածե՞լ է Ավստրալիա տեղափոխվելու մասին, երբ դու փոքր էիր:
Մեսսի. "Սխալ է":
- Մտածե՞լ ես խաղալ Իսպանիայի ազգային հավաքականում:
Մեսսի. "Սխալ է":
- Ճի՞շտ է, որ քո բոլոր գոլերը նվիրում էս տատիկիդ:
Մեսսի. "Ճիշտ է":
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 551 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0