Home » 2011 » Հունվար » 19 » ՈւԵՖԱ-ի ցուցակում 37-րդ տեղում ենք
08:18
ՈւԵՖԱ-ի ցուցակում 37-րդ տեղում ենք
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Fair Play (Արդար խաղ)-ի վարկանիշային եվրոպական աղյուսակը, որում Հայաստանը հանգրվանել է 37-րդ հորիզոնականում։
2010թ. ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո կայացած մրցաշարերում Հայաստանի հավաքականները և ակումբները մասնակցել են 33 հանդիպումների, որի արդյունքում էլ ստացել է վարկանիշային 7.738 միավոր։
Աղյուսակը գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Շվեդիան և Անգլիան։ Այս երկրներին Եվրոպայի լիգայի 2011/12թթ. խաղարկությունում կհատկացվի մեկական
լրացուցիչ ուղեգիր։
ՈւԵՖԱ-ն աղյուսակը կազմելիս հիմնականում հաշվի է առել, թե միջազգային հանդիպումների մասնակիցները ինչպես են իրենց պահել խաղադաշտում մրցակցի և մրցավարների նկատմամբ։
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 445 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0