08:00 Ղազարյանն ու Մկրտչայանը փորձաշրջան կանցնեն "Կուբանում" | |
Վերջին շրջանում տեղեկություններ կային,
որ Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանը, Կառլեն Մկրտչյանը
եւ Գեւորգ Ղազարյանը հունվարին տեղափոխվելու են Կրասնոդարի «Կուբան»: Բայց երեկ
«Փյունիկի» մամուլի քարտուղարությունը տեղեկություն տարածեց, որ միայն
Կառլեն Մկրտչյանի եւ Գեւորգ
Ղազարյանի տեղափոխությունն է հավանական: Հայաստանի հավաքականի երկու
ֆուտբոլիստներն այսօր ուղեւորվելու են Կրասնոդար, իսկ վաղը «Կուբանի» հետ
կմեկնեն Թուրքիա:
Հիշեցնենք, որ «Կուբանն» իրավունք է ստացել ելույթ ունենալ Ռուսաստան Պրեմիեր լիգայում: Թիմը մարզում է նախկինում հայտնի ռումինացի ֆուտբոլիստ Դան Պետրեսկուն, իսկ «Կուբանի» սեփականատերը հայ գործարար Օլեգ Մկրտչյանն է, ով հանդիսանում է նաեւ Երեւանի «Բանանցի» հովանավորը: | |
|
Total comments: 0 | |