Home » Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից

Մադրիդի "Ռեալը" 2011 թվականը սկսեց այնպես, ինչպես ավարտել էր նախորդ տարին` գավաթային խաղում սեփական հարկի տակ հաղթելով "Լևանտեին" 8:0 հաշվով: "Խետաֆեի" նկատմամբ 2:3 հաշվով տոնած հաղթանակը "Ռեալի" համար 500-րդ արտագնա հաղթանակն էր Իսպանիայի առաջնությում անցկացրած 1257 արտագնա խաղերի մեջ:

Իսպանիայի առաջնությունում "Ռեալը" իր առաջին հաղթանակը տոնել է 1929թ.-ի փետրվարի 17-ին "Բարսելոնայի" նկատմամբ: Այդ խաղում Մորերայի դուբլը հաղթանակ բերեց մադրիդյան ակումբին(1-2):

... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 419 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Թուրքական մամուլի ներկայացուցիչների կարծիքով ռումինացի հանրահայտ մասնագետ, Դոնեցկի «Շախտոյրի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն դիմել է Ստամբուլի "Ֆեներբախչեին", որպեսզի նրանք զբաղվեն իր ապագա աշխատանքով:
"Ֆոտոմաչ" պարբերականին տրված հարցազրույցում, Լուչեսկուն անկեղծացել է՝ նշելով, որ մրցաշրջանի վերջում ավարտվում է իր պայմանագրի ժամկետը "Շախտյորի” հետ, իսկ ակումբի նախագահ Ռինատ Ախմետովը չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել:
Թուրքական ԶԼՄ-ների համար դա շատ լավ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 424 | Добавил: Hartsat | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Այս հոդվածում մենք կներկայացնենք, թե ինչեր են կատարվել ֆուտբոլային Գերմանիայում տոնական օրերից հետո:
* Արաբական "Ալ Վեհդա" թիմը և գերմանական "Համբուրգն" ընկերական հանդիպում են անցկացրել, որտեղ գերմանացիները հաղթել են 3-2 հաշվով:
* Իսկ "Վոլսբուրգի" ղեկավարությունը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Մակլարենը կշարունակի աշխատել թիմի հետ:
* "Հոֆֆենհայմում" խնդիրները շարունակվում են. թիմի առաջատարներից Դեմբա Բան արձակուրդից թիմ չի վերադարձել, և ինչքան էլ "Հոֆենհայմի" ղեկավ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 433 | Добавил: mu | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Շարունակվում է Անգլիայի առաջնությունը: Երեկ կայացավ 22-րդ տուրի երեք մրցավեճ:
Առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ: Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը շարունակում է մնալ "Պրեմիեր լիգայի" միակ ակումբը, որը պարտություն չի կրել ընթացիկ առաջնությունում: "Կարմիր սատանաներն" անպարտելի են նաև Եվրոպայում:
«Սթոք Սիթիի» հետ մրցավեճում «կարմիր սատանաներին» հաղթանակ պարգեւեց պորտուգալացի ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 467 | Добавил: Hartsat | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն մեծ ուրախությամբ է ընդունել հանրահայտ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի` "Բլեքբեռն" տեղափոխվելու մասին լուրը: "Ռոնալդինյոյին կցանկանայի տեսնել Անգլիայի առաջնությունում, նրա ֆանտաստիկ տեխնիկական խաղը "Բլեքբեռն" թիմի խաղը կդարձներ առավել հետաքրքիր ու գրավիչ: Ռոնալդինյոյի խաղաոճը համապատասխանում է անգլիական ֆուտբոլին",-նշել է ֆրանսիացի մասնագետը:
Ավելացնենք, որ "Բլեքբեռնը" Ռոնալդինյոյի համար պատրաստվում է վճարել շուրջ 20 միլիոն եվրո:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 435 | Добавил: mu | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Բասկյան «Ռեալ Սոսյեդադ» թիմի հիմնական կազմի ութ ֆուտբոլիստներ պատրաստվում են սատարել բանտերում գտնվող ձերբակալված ահաբեկիչներին. այս մասին հաղորդում է իսպանական  Marca-ն: Այսպիսի բողոքի ակցիայի մասնակիցների հիմնական նպատակն է ձերբակալված ահաբեկիչ-բասկերին տեղափոխել իրենց իսկ երկրում գտնվող ազատազրկման վայրեր:

... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 444 | Добавил: Hartsat | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի առաջին օրվա ամենահետաքրքիր հանդիպումը տեղի ունեցավ Մանչեսթերում: "Յունայթեդը" սեփական հարկի տակ`լեփ-լեցուն "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում առանց մի շարք հիմնական կազմի խաղացողների հաղթեց բավականին ամուր "Սթոք Սիթիին" (2-1), գոլերի հեղինակներ դարձան Խավիեր Էրնանդեսը և Լուիշ Նանին: Իսկ ահա "Սթոքը" ոչինչ չկարողացավ անել, ու պատահական չէ, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմ Պյուլիսը խաղից հետո տված ասուլիսի ժամանակ նշեց, որ հաղթանակները կարծես "Յունայթեդի" ֆուտբոլիստների երակներում լինեն: Նրանք իրենց լավագույն խաղը կարող են չխաղալ, բայց հաղթել. սա իսկական պրոֆեսիոնալիզմ է:
Հիշեցնեմ, որ առաջնությունը գլխավորում է հենց Սըր Ալեքսի թիմը: Այս թիմի տղաները "Յունայթեդի" հարուստ պատմության մեջ մի նոր նվաճոշման հասան` Պրեմիեր լիգայի 25 հանդիպում առանց պարտության:


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 409 | Добавил: mu | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Գերմանական "Շալկե-04" թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆարֆանը հայտարարել է, որ պատրաստվում է լքել գելզենկիրխենյան ակումբը: "Այս ձմռանը ես պատրաստվում եմ հեռանալ "Շալկեից", քանի որ մի քանի լավ առաջարկներ ունեմ: Ես պետք է այս մասին խոսեմ մեր մարզչի հետ ու ասեմ նրան, որ ցանկանում եմ լքել մեր տղաներին, քանի որ ավելի լավ թիմից առաջարկ ունեմ: Դրա չընդունումն ուղղակի հետընթաց կլինի: Ցավոք, չեմ կարող նշել, թե որ թիմի հետ եմ բանակցում, բայց ասեմ, որ այն թոփ թիմ է",-իր խոսքը եզրափակել է Ֆարֆանը:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 468 | Добавил: Hartsat | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ատլետիկոն" կարողացել է համաձայնության գալ իր թիմի առաջատար Սերխիո Ագուեռոյի հետ, ու երկարաձգել արգենտինացու պայմանագիրը: Այժմ Մարադոնայի փեսան մադրիդցիների կազմում պաշտոնապես կխաղա մինչև 2014թ.: Պայմանագրում փոխվել է Կունի հրաժարագնի չափը, և տարօրինակ է, որ այն աճելու փոխարեն նվազել է` 60 մլն եվրոյից հասնելով 45-ի:


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 446 | Добавил: Hartsat | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է 4-4-2.com ինտերնետային կայքն, անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Մայքլ Օուենը կարող է համալրել կիևյան "Դինամոյի" շարքերը: Կիևցիները ցանկանում են անվճար հիմունքով վերցնել անգլիացուն, ում առաջարկվելու է հոյակապ անհատական պայմանագիր:
Հիշեցնենք, որ Օուենի պայմանագիրը "կարմիր սատանաների" հետ ավարտվում է այս ամռանը:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 433 | Добавил: Hartsat | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 607 608 609 610 611 ... 627 628 »