Home » Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից
Ամանորից հետո մեկնարկեց նաեւ Իտալիայի առաջնությունը: "Ա Սերիայի" 18-րդ տուրի առաջին հանդիպումը կայացավ Թուրինում, որտեղ «Յուվենտուսն» անսպասելիորեն 1:4 հաշվով զիջեց «Պարմային»:
Արդեն 17-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով. կարմիր քարտի արժանացավ բրազիլացի հենակետային Ֆելիպե Մելոն` խաղնելով իր թիմի բոլոր խաղաքարտերը: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սեբաստիան Ջովինկոն, ով վարձավճարով է հանդես գալիս «Պարմայում» նրա տրանսֆերը պատկանում է հենց «Յուվենտուսին»: "Պարմայի" կազմում մեկական գոլ հեղինակեցին նաև Կրեսպոն ու Պալադինոն: Թուրինցիներից միակ գոլը խփեց Լեգրոտալլեն:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 503 | Добавил: Hartsat | Дата: 06.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Պրեմիեր լիգայում երեկ ավարտվեց 22-րդ տուրը: Կայացավ ևս 7 հանդիպում. անդրա-դառնանք առավել հետաքրքիր մրցավեճերին:

Անգլիայի գործող չեմպիոն «Չելսին» կրկին անհաջող հանդես եկավ: Կառլո Անչելոտիի սաները հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեցին մինչ այս աղյուսակն եզրափակող "գայլերին"՝ «Վուլվեր-հեմպտոնին»:
Խաղից առաջ իտալացի մասնագետը հույս էր հայտնել, որ «Չելսին» հաղթանակ կտոնի եւ դուրս կգա ճգնաժամից, բայց «Վուլվերհեմպտոնը» թույլ չտվեց լոնդոնցիներին նույնիսկ մոտենալ լավագույն եռյակին: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 450 | Добавил: Hartsat | Дата: 06.01.2011 | Комментарии (0)

Ինչպես հաղորդում է անգլիական Sky Sport թերթը, լոնդոնյան «կանոնիրներն» արդեն իսկ հայտնել են իրենց առաջատարի` Սեսկ Ֆաբրեգասի մոտավոր արժեքը, որը հավասար է 50 մլն եվրոյի:

Իհարկե նրան գնելու գլխավոր հավակնորդ է համարվում «Բարսելոնան», ում դպրոցի սան է համարվում Սեսկը, բայց Մադրիդի «Ռեալը» փորձելու է ամեն ինչ անել, որ Ֆաբրեգասին խլի կատալոնացիներից:

Նշենք, որ "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել է, թե միայն նշված գումարի դիմաց «Արսենալը» բաց կթողնի խաղացողին, ոչ մի փոխանակում այլ խաղացողների հետ:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 475 | Добавил: Hartsat | Дата: 06.01.2011 | Комментарии (0)

Ուրուգվայցի նախկին պաշտպան Պաոլո Մոնտեռոն, ով հայտնի է իտալական "Յուվենթուսի" կազ-մում ունեցած իր ելույթներով, վերջերս հարցազրույց է տվել իտալական մի պարբերականի: Մոն-տեռոյի կարծիքով Իտալիայի "Սերիա Ա"-ի ներկայիս լավագույն թիմը "Ծեր սինյորան" է, այս  ամենը կապացուցի ողջ մրցաշրջանը, իսկ ահա Եվրոպայում կատալոնական "Բարսելոնային" ոչ ոք չի կարող կանգնեցնել: 
"Այսօրվա դրությամբ "Բարսելոնան" մի գլուխ բարձր է իր հիմնական մրցակիցներից` անգլիական "Մանչեսթեր Յունայթեդից" ու մադրի ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 452 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Տոտենհեմի" առաջատար Գարեթ Բեյլի նախկին գործակալ Պեպինո Տիրին հայտնել է, որ Բեյլի ծառայություններով անցած ամռանը հետաքրքրվում էր թուրինյան "Յուվենթուսը", բայց կոնկ-րետ առաջարկ չի եղել իտալացիների կողմից, բայց այ Մադրիդի "Ռեալը", որ լրջորեն է հետա-քր-քըրված ուելսցու ծառայություններով, կարող է հենց այս տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել "խթանների" առաջատարին: Ըստ Տիրիի` Մոուրինյոն հիացած է Բեյլով, ու դա բավական է, որ "սերուցքայինները" կոնկրետ քայլերի գնան Գարեթին ձեռք բերելու համար: 

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 548 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Հանրահայտ հոլանդացի հարձակվող Դենիս Բերգկամպը, ով հայտնի է լոնդոնյան "Արսենալում" ունեցած իր ելույթներով, դարձել է հոլանդական "Այաքսի" երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ` փոխարինելով առաջին թիմ տեղափոխված Ֆրանկ դե Բուրին, ով հենց երեկ երկամյա պայմանագիր է ստորագրել "Այաքսի" առաջին թիմի հետ:
Հիշեցնենք, որ Բերգկամպը ֆուտբոլային կարիերային հրաժեշտ է տվել 2006թ. ու դրանից հետո 2 տարի մասնակցել է մարզչական կուրսերի` 2008թ. ստանալով մարզչական պրոֆեսիոնալ արտո-նագիր:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 505 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

* Այսօր առավոտյան ընդհանուր մարզման ժամանակ "Մանչեսթեր Սիթիի" պաշտպան Կոլո Տուռեն ու հարձակվող Էմանուել Ադեբայորը քաշքշել են միմյանց: Նման դեպքի պատճառ է հանդիսացել Տուռեի կոշտ սահընկումը, որի պատճառով տուժել է Ադեբայորը: Ինչպես հայտնում են անգլիական ԶԼՄ-ները, երկու կարգազանցներին մեծ դժվարությամբ են կարողացել հաշտեցնել:
* "Մանչեսթեր Յունայթեդի" ավագ Նեմանյա Վիդիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե այս մրցաշրջանում չեմպիոնության տիտղոսը նվաճելու մեծ հավանակա-նություն կա, քանի որ իր թիմը հոյակապ մրցաշրջան է անցկացնում, իսկ իրենց միակ մրցակիցը` Լոնդոնի "Չելսին", հայտնվել է անհասկանալի խաղային ճգնաժամի մեջ:
* Լոնդոնյան "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, թե ամենայն հավանա-կանությամբ այս տրանսֆերային պատուհ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 517 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչը "կանաչ լույս" է վառել թիմի երիտասարդ հարձակվող մեքսիկացի Կառլոս Վելայի համար: Միստերը նշել է, որ "Բոլտոնը" վատ ակումբ չէ, այնտեղ երիտասարդը կարող է կատարելագործվել` ունենալով խաղային մշտական պրակտիկա: 
"Ինձ համար կարևոր է, որ Վելային վարձակալող թիմը երաշխիքներ տա մեզ, ու այդտեղ տղան պետք է ունենա գրեթե մշտական խաղային պրակտիկա: Նրա տարիքում դա անհրաժեշտ պայման է: Ցանկալի է, որ Վելան խաղա թոփ թիմում. գիտեմ, որ Մադրիդի "Ռեալին" հարձակվող է պետք, բայց ես նրանց թույլ չեմ տա ևս մի տաղանդի խլեն մեզնից: Ես չեմ ուզում կորցնել տաղանդի, ինձ պետք է, որ նրան մշակեն",-իր խոսքն ավարտել է ֆրանսիացի մասնագետը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 464 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Goal.com կայքը տեղեկացնում է, որ "Միլանի" 33-ամյա պաշտպան Ջանլուկա Զամբրոտան մոտ օրերս պատրաստվում է վիրահատել ծունկը: Բժիշկները չեն կարողանում ասել, թե քանի շաբաթ ֆուտբոլիստը չի խաղա, բայց նա ամենաքիչը խաղադաշտում չի երևա ամենաքիչը երկու շաբաթ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 469 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

"Պալերմոյի" կիսապաշտպան Խավիեր Պաստորեն իտալական Sky Italia պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ շատ է ցանկանում ակումբի հետ դառնալ Իտալիայի չեմպիոն կամ ստանալ ցանկացած տիտղոս` երկրպագուներին երջանկացնելու համար: Ֆուտբոլիստն ասել է, որ ինչպես իր, այնպես էլ ակումբի հիմնական նպատակն է ընկնել առաջին չորս ակումբների ցուցակը, որպեսզի հանդես գա "Չեմպիոնների լիգայում":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 469 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 605 606 607 608 609 ... 627 628 »