Անգլիական "Տոտենհեմը" դեռ վաղուց էր ցանկանում ձեռք բերել հոլանդական "Այաքսի" ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, սակայն այդ ժամանակ հոլանդական ակումբը չէր ցանկանում վաճառել իր հարձակվողին, իսկ այժմ "Այաքսն" է ցանկանում վաճառել ուրուգվայցուն: "Խթանները" հնարավոր է գնան նոր տրանսֆերային ռեկորդի` ուրուգվայցու համար առաջարկելով 17 մլն. ֆունտ, որն ակումբի համար ռեկորդային կլինի, քանի որ մինչ այդ ռեկորդային էր Լուկա Մոդրիչի վաճառքը(15.5 մլն. ֆունդ): Այս տրանսֆերը հնարավոր է, որ կձգձգվի մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ ուրուգվայցին "Այաքսի" կազմում արդեն խաղում է Չեմպիոնների լիգայում և տրանսֆերի կայանալու դեպքում ոչ մի կերպով չի կարողանա օգնել "Տոտենհեմին"
|
Իտալական "Ինտերի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պարապմունքի ժամանակ թեթև վնասվածք է ստացել ակումբի բրազիլացի դարպասապահ Ժուլիո Սեզարը, որի պատճառով նա բաց կթողնի հաջորդ հանդիպումը, որը կլինի "Նապոլիի" հետ: Այդ խաղին չեն մասնակցի նաև Ուեսլի Սնեյդերը և Ֆիլիպ Կոուտինյոն:
|
Ամեն օր ավելի թարմ նորություններ ենք ստանում տրանսֆերային պատուհանից, իսկ Անգլիայում ամենատարածված տրանսֆերային ասեկոսեները պտտվում են "Մանչեսթեր Սիթիի" հարձակվող Էմանուել Ադեբայորի շուրջը: Հիշեցնենք, որ Ադեբայորին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի "Ռեալը", իսկ այժմ այդ տրանսֆերին խառնվել է "Լիվերպուլը": Նշենք, որ "քաղաքաբնակներն" Ադեբայորին գնել էին նախորդ մրցաշրջանում 25 մլն. ֆունտ ստեռլինգով "Արսենալից" և չեն ցանկանում վաճառել նրան, սակայն դեմ չեն լինի նրան վարձավճարի տարբերակով տրամադրել մեկ այլ ակումբի:
|
Ինչպես երևում է, իտալական "Ջենոա" ակումբը չի կարողանում երկար ժամանակ դիմանալ առանց "Միլիտո" ազգանուն ունեցող ֆուտբոլիստի: Դիեգո Միլիտոյին վաճառելուց հետո իտալական ակումբն աչք է դրել "Բարսելոնայի" կենտրոնական պաշտպան Գաբրիել Միլիտոյի վրա, ով արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն չի կարողանում հայտնվել գրանդի հիմնական կազմում: "Ջենոան" իր պաշտպան Անդրեա Ռանոկյային "Ինտերին" վաճառելուց հետո պաշտպանի կարիք ունի, սակայն հարց է առաջանում, թե արդյոք Գաբրիելը "Բարսելոնան" կփոխարինի բավականին համեստ "Ջենոայով": Նշենք նաև, որ "Ջենոան" Գավրիելին ցանկանում է ձեռք բերել ինչպես վարձավճարի, այնպես էլ վաճառքի տարբերակով:
|
"Բիրհմինգեմը" արդեն սկսել է բանակցությունները "Տոտենհեմի" հետ Ռոբի Քինին ձեռք բերելու համար: Sky Sports-ի տեղեկացմամբ իռլանդացի հարձակվողը ցանկանում է հեռանալ "Տոտենհեմից" և տեղափոխվել այլ ակումբ, իսկ ամենահավանական տարբերակը "Բիրհմինգեմն" է: "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը նշել է, որ չի խանգարի Քինին տեղափոխվել այլ ակումբ, եթե դա ֆուտբոլիստի ցանկությունն է: Անհայտ աղբյուրների տեղեկացմամբ "Բիրհմինգեմի" ղեկավարությունը արդեն պաշտոնական առաջարկով դիմել է "Տոտենհեմին" և այժմ սպասում է պատասխանի:
|
Անգլիական "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Guardian պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ինքն իսկապես հաջողակ անձնավորություն է, քանի որ ակումբի ղեկավարությունը մինչև այժմ իրեն չի հեռացրել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Անչելոտին նշել է նաև, որ այժմ ակումբը պիտի մտածի, թե ինչպես պիտի պաշտպանի Անգլիայի "Պրեմիեր լիգայի" չեմպիոնի տիտղոսը կամ էլ առնվազն պետք է գրավի 1-4 հորիզոնականներից որևէ մեկը` հայտնվելով Չեմպիոնների լիգային մասնակցող ակումբների քառյակում, իսկ վերջնական եզրակացությունները պիտի կատարվեն առաջնության ավարտից հետո, որից հետո ակումբի ղեկավարությունը կքննարկի իր կատարած աշխատանքը:
|
Ջոն Ռունին, ով "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի եղբայրն է, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ չնայած նրան, որ ինքը գտնվում է մի քանի եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում, ցանկանում է մնալ ԱՄՆ-ում և խաղալ MLS-ում: Ջոնը ասել է, որ իրեն թվում է, որ իր որոշումը կլինի ճիշտ:
|
Մադրիդի "Ռեալի" աստղային ֆուտբոլիստ Կական "Խետաֆեի" հետ արտագնա խաղի ավարտից հետո լրագրողների հետ ունեցել է հանդիպում: Հանդիպման ժամանակ Կական լրագրողներին պատմել է իր զգացած զգացումների մասին. "Ես երջանիկ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ: Չնայած նրան, որ ես խաղադաշտում անցկացրեցի ընդամենը 20 րոպե, այդ ընթացքում փայլուն զգացողություններ ունեցա: Մի պահ ես նույնիսկ մտածում էի, որ այլևս խաղադաշտ չեմ վերադառնա: Վնասվածքի պատճառով ես անցել եմ այնպիսի դժվարին փորձություններով, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել: Այժմ ես ավելի եռանդում եմ դարձել և կփորձեմ դառնալ հիմնական կազմի խաղացող, որը դժվար կլինի ինձ համար, բայց ոչ անհնարին, քանի որ այժմ "Ռեալն" էլ ավելի է հզորացել, և ես ցանկանում եմ կրկին զգալ նախկին զգացումները. խաղ մարզասերների համար, խաղ ակումբում տիրող մթնոլորտի համար: Պատրաստ եմ մարտնչել հիմնական կազմում հայտնվելու համար":
|
Եվս մեկ բարձրակարգ հարձակվող չի հայտնվի "ծեր սենյորայի" կազմում: Այս անգամ խոսքը գնում է գերմանական "Շալկե 04" ակումբի հոլանդացի հարձակվող Կլաաս Յան Հունտելարի մասին, ում տեղափոխությունը "Յուվենթուս" Հունտելարի մոտիկներից մեկը Goal.com-ին տված հարցազրույցում տեղեկացնում է, որ չի համապատասխանում իրականությանը, և հոլանդացին ցանկանում է ակումբում մնալ միչև պայմանագրի ավարտը` 2013թ.-ը:
|
Իտալական "Ջենոայի" իտալացի հարձակվող Լուկա Տոնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է, որ լքի ակումբը: Ինչպես տեղեկացնում է իտալական Corriere dello Sport պարբերականը 33-ամյա հարձակվողի ծառայություններով միանգամից հետաքրքրված են մի քանի ակումբներ, որոնցից են ռուսական "Զենիթն" ու "Սպարտակը", ամերիկյան "Լոս-Անջելոս Գալաքսին", իտալական "Միլանը" և անգլիական "Տոտենհեմը": Այս տարբերակներից ավելի հավանական համարվում է Տոնիի տեղափոխությունը "Միլան", որի այժմյան նախագահ Ադրիանո Գալիանին լրագրողներին հայտնել է, որ Ռոնալդինյոյի վաճառքից հետո ինքն անպայման պիտի հանդիպի "Ջենոայի" նախագահ Էնրիկո Պրեցիոզիի հետ:
|
|