Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչը չի հեռանում, ավելի ճիշտ նրան չեն հեռացնում: Թիմի ղեկավարությունը շատ լավ է գիտակցում, որ Անչելոտտին հիմա լավագույն տարբերակն է, քանի որ այսպես կոչված "S.O.S." մարզիչներից միայն Դոն Կառլոն է, որ տվյալ պահին կարող է գլխավորել "արիստոկրատներին": Հիշեցնենք, որ "Չելսին" տվյալ պահին պայքարում է լավագույն քառյակ մտնելու համար, սակայն անգամ ամենահամարձակները չեն համարձակվում լոնդոնցիներին տեսնել չեմպիոնական մրցավազքից դուրս, որը առայժմ վստահորեն գլխավորում է "Յունայթեդը":
|
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է լուրերն այն մասին, որ 2012թ.-ին Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյին հեռացնելու դեպքում ազգային հավաքականը կմարզի Հարի Ռեդնապ և Դևիդ Բեքհեմ զույգը: Այսօր այսպիսի լուրեր էին շրջանառվում անգլիական մամուլում, քանի որ "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսիից" ձեռք բերել անգլիացի 35-ամյա կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին մինչև MLS-ի սկսվելը: Լրագրողները ենթադրեցին, որ այդ համագործակցությունը երկար տևողություն կունենա և հետագայում իր ազդեցությունը կունենա Անգլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբի վրա:
|
Հանցագործները ցանկանում էին Մեծ Բրիտանիա տեղափոխել 4000 դոլարի թմրանյութ, որը թաքցված էր նկարի մեջ: Նշենք, որ նկարի վրա պատկերված էր "Մանչեսթեր Սիթիի" տոգոլեսցի հարձակվող Էմանուել Ադեբայորը, իսկ նկարը պետք է Տոգոյից տեղափոխվեր Լոնդոն, սակայն ոստիկանների շնորհիվ թմրանյութը հայտնաբերվել է և առգրավվել:
|
Անգլիական Sky Sports պարբերականի տեղեկացմամբ անգլիական "Բիրհմինգեմը" բանակցում է "Տոտենհեմի" կիսապաշտպան Դևիդ Բենտլիի հետ: "Խթանների" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ ինքը պատրաստ է հրաժարվել Բենտլիից, քանի որ նա արժանի է ավելի երկար ժամանակ անցկացնել խաղադաշտում, քան պահեստայինների նստարանին: Հիշեցնենք, որ "Բիրհմինգեմ" կարող է տեղափոխվել նաև "Տոտենհեմի" իռլանդացի հարձակվող Ռոբի Քինը, ով նույնպես այս մրցաշրջանում շատ խաղային պրակտիկա չունի:
|
Իտալական երկու գրանդ ակումբները` "Ինտերն" ու "Միլանը", ցանկանում են ձեռք բերել "Կիևոյի" 23-ամյա կիսապաշտպան Կեվին Կոնստանտին և արդեն բանակցություններ են վարում ակումբի ու ֆուտբոլիստի հետ: Football Italia-ի տեղեկացմամբ "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին ասել է, որ Կոնստանտի հետ պայմանագիր կնքելու համար երկու կողմերի միջև տարաձայնության պատճառը գումարն է, իսկ կիսապաշտպանը տեղեկացրել է, որ դեռ չի ցանկանում հեռանալ "Կիևոյից" և իր տեղափոխության մասին հաստատուն տեղեկություններ կստացվի միայն ամռանը:
|
Իտալական "Յուվենթուսի" "ծերուկ" հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն Football Italia պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ չնայած "Յուվենթուսը" 1:4 հաշվով պարտվել է "Պարմային", ինքը դեռ հույս ունի, որ "ծեր սենյորան" կարող է նվաճել "Սկուդետոն": Հարձակվողը նշել է, որ այդ խաղում ակումբի ֆուտբոլիստերը թույլ տվեցին շատ սխալներ, որոնց պատճառով էլ իրենք պարտվեցին: Ֆուտբոլիստը հույսը դրել է այն փաստի վրա, որ առջևում դեռ կան մի շարք հանդիպումներ, որոնք լավ անցկացնելու դեպքում "Սկուդետոն" իրենց ձեռքում կլինի: Նշենք նաև, որ այդ պարտությունից հետո "Յուվենթուսը" հանգրվանել է 5-րդ հորիզոնականում:
|
Գաբրիել Միլիտոն արդեն "Բարսելոնայի" ղեկավարությանը հայտնել է իր դժգոհությունն ակումբում ունեցած իր կարգավիճակի համար: Բավականին հաստատուն խաղ անցկացնող արգենտինացի 33-ամյա պաշտպանն արդեն ցանկություն է հայտնել հեռանալ "Բարսելոնայից", իսկ նրան ցանկանում է ձեռք բերել իտալական "Ջենոան" վարձավճարի եղանակով: Goal.com-ի տեղեկացմամբ այդ տեղափոխությանը ցանկանում են միջամտել անգլիական "Վեսթհեմն" ու "Բլեքբերնը", որոնք արգենտինացուն ցանկանում են վարձավճարով գնել մինչև մրցաշրջանի ավարտը: Գաբրիելի տեղափոխությունն այլ ակումբ գրեթե հաստատ է, ուղղակի որոշակի ժամանակ է անհրաժեշտ, և երևում է, որ կլինի շուտով:
|
Լոնդոնի "Չելսիի” իտալացի գլխավոր մարզիչ Կառլո
Անչելոտտին Անգլիայի առաջնության 22-րդ տուրում "Վուլվերհեմպտոնից” կրած
պարտությունից հետո հույս է հայտնել, որ "արիս-տոկրատները” կկարողանան դառնալ չեմպիոն. այս մասին
հայտնում է անգլիական The Telegraph պարբերականը:
"Հուսով եմ` կշարանուկեմ աշխատել
"Չելսիի” հետ: Ես լավ հարաբերությունների մեջ եմ խաղացողների և
ղեկավարության հետ: Ես շատ լավ գիտեմ այս թիմին և համոզված եմ, որ մենք
կարող ենք պայքարել չեմպիոնի տիտղոսի համար: Այո, տվյալ պահին առաջատարից
շատ հետ ենք: Բայց այժմ, կարևորը վերգտնենք մեր խաղաոճը և ուղղենք գործած
սխալները: Իհարկե, դժվար է կրկին պարտվել, բայց պետք չէ
հուսահատվել, պետք է առաջ գնալ և հավատալ ուժերին”,-ասել է Անչելոտտին:
|
Լոնդոնի "Արսենալի” գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն լրագրողների հետ ունեցած լայնածավալ ասուլիսի ժամանակ ասել է, որ երբեք չէր կարողանա աշխատել այնպիսի ակումբի հետ, ինչպիսին
"Մանչեսթեր Սիթին” է, քանի որ ունի իր ֆուտբոլային հայացքները, ավելին, ֆրանսիացին
համեմատել է "Սիթիի” գործողությունները տրանսֆերային շուկայում բլեկջեկ
խաղի հետ: Վերջին երեք տարվա ընթացքում "Սիթին”, որը ձգտում է
նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը, տրանսֆերային շուկայում ծախսել է մեծ գումարներ,
և առաջիկայում պայմանագիր կկնքի "Վուլֆսբուրգի” բոսնիացի հարձակվող Էդին
Ջեկոի հետ:
|
Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 22-րդ տուրի «Բոլթոնի» հետ "Լիվերպուլի" վերջին
հանդիպման ժամանակ "մերսիսայդցիների" դանիացի պաշտպան Դանիել Ագերը խաղաց 89 րոպե, սակայն իրեն դեռ "Էնֆիլդում" չի զգում հիմնական կազմի խաղացող: «Իմ պայմանագիրը
"Լիվերպուլի" հետ կգործի ևս 3 տարի, բայց ես չեմ որոշում, թե ո՞վ դաշտ դուրս
կգա,-ասում է Դանիել Ագերը: -Իմ կողմից միայն կասեմ, որ եթե չխաղամ, ապա ես
պատճառ չեմ ունենա մնալ "Էնֆիլդում": Ես ուզում եմ միշտ դաշտում լինել: Ես արդեն այն տարիքում չեմ,
որպեսզի գտնվեմ փոխարինողների նստարանին: Կարծում եմ, իմ խաղամակարդակը
համապատասխանում է «Լիվերպուլին»: Հակառակ դեպքում ստիպված կլինեմ
ուսումնասիրել ուրիշ տարբերակներ»: Ավելացնենք միայն,
...
Կարդալ ավելին
|
|