Home » Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից
"Տոտենհեմ Հոթսպուրը" պայմանագիր է ստորագրել ՀԱՀ-ի ազգային հավաքականի պաշտպան Բոնգանի Կումալոյի հետ: 
Ոչ պաշտոնական տվյալներով, անգլիական ակումբը խաղացողին ձեռք է բերել 1,5 միլիոն ֆունտի դիմաց հարավաֆրիկական "Սուպերսպորտ Յունայթեդ" թիմից: "Տոտենհեմի" սկաուտները նկատել են խաղացողին Մունդիալ 2010-ի ժամանակ, որտեղ Կումալոն խաղացել է հավաքականի բոլոր երեք հանդիպումներում, անգամ գոլ ուղարկել ֆրանսիացիների դարպասը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 554 | Добавил: mu | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդար կիսապաշտպան Ռոյ Քինը, ով առաջին քայլերն է կատարում մարզչական աշխատանքում, հեռացված է "Իպսվիչի" գլխավոր մարզչի պաշտոնից: Նա այդ թիմում աշխատեց շուրջ 20 ամիս: "Իպսվիչի" ղեկավարությունը մեծ հույսեր էր կապում Քինի հետ, սակայն "Չեմպիոնշիպից" "Պրեմիեր լիգա" տեղափոխվելու փոխարեն թիմը պայքարում է առաջնությունից դուրս չմնալու համար: 
Հիշեցնեմ, որ Քինին հաջողվել էր նախկինում "Սանդեռլենդին" դուրս բերել "Պրեմիեր լիգա", սակայն նույնը վիճակված չէր անել "Իպսվիչի" հետ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 397 | Добавил: mu | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնյան "Չելսին" այս ամառ կարող է համալրվել շատ բարձրակարգ ու երիտասարդ խաղացող-ներով: Մի քանի օր առաջ մենք տեղեկացրել էինք, որ "արիստոկրատները" փորձ են կատարելու գնել պորտուգալական "Բենֆիկայի" երիտասարդ պաշտպան Դավիդ Լուիզին, իսկ այսօր Անգլիա-յից լուրեր ստացվեցին, թե Աբրամովիչը կարող է գնել նաև Մադրիդի "Ատլետիկոյի" առաջատար Սերխիո Ագուեռոյին, որի միջոցով կարող է զգալիորեն ուժեղացնել թիմի հարձակման գիծը: 
Հիշեցնենք, որ անցած ամառ "Չելսին" արդեն փորձե ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 430 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ինտերի" բրազիլացի կիսապաշտպան Ամանտինո Մանսինին տեղափոխվել է բրազիլական "Ատլետիկո Մինեյրո" ակումբ: 30-ամյա բրազիլացին իր հարազատ ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել:
Հիշեցնենք, որ հենց "Ատլետիկո Մինեյրոյում" է Մանսինին սկսել ֆուտբոլային իր առաջին քայլերը

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 477 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Ադրբեջանական Azerisport պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Էվերթոնը" աչք է դրել ադրբեջանական "Նեֆթիի" կիսապաշտպան Արազ Աբդուլաևի վրա, ում մոտ ժամանակներս "իրիսների" ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել: Նրանք արդեն մեկնել են Բաքու 18-ամյա կիսապաշտպանին պաշտոնական առաջարկ անելու համար:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 432 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

"Լևանտեի" գլխավոր մարզիչ Լուիս Գարսիան "Ռեալի" հետ ունեցած խաղից հետո իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ "Ռեալի" նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակը լավ է, բայց ցավոք ակումբը չի կարողացել ավելի առաջ գնալ, քանի որ առաջին խաղում այն "սերուցքայիններից" պարտվել էր 8:0 հաշվով: Նա նշել է, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել ակումբի երկրպագուներից, որոնք ամբողջ խաղի ընթացքում շարունակում էին երկրպագել ակումբին: Նա ասել է, որ այդ խաղում "Ռեալի" դուրս բերած կազմը չի կարելի ասել երկրորդական, քանի որ այնտեղ խաղում էին այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող էին նաև խաղալ հիմնական կազմում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 486 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Mirror պարբերականի տեղեկացմամբ "Տոտենհեմի" խորվաթ պաշտպան Վեդրան Չոռլուկան մոտ ժամանակներս հնարավոր է, որ կլքի ակումբը, քանի որ "խթանների" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի "պատճառով" 24-ամյա ֆուտբոլիստը տեղ չի գտնում "Տոտենհեմի" հիմնական կազմում: Հիմանական հավակնորդ ակումբները "Լիվերպուլն" ու "Յուվենթուսն" են: "Տոտենհեմը" հեշտ կհրաժարվի իր պաշտպանից, քանի որ ցանկանում է ուժեղացնել իր պաշտպանական գիծը, իսկ Չոռլուկայի վաճառքից ստացված գումարն անհրաժեշտ է այդ ձեռքբերումների համար:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 452 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Kicker պարբերականի տեղեկացմամբ Լևերկուզենի "Բայերնի" գերմանացի կիսապաշտպան Միխաիլ Բալլաքն արդեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել գերմանական ակումբի խաղերին: Նշենք, որ երեկ "Բայերնի" 34-ամյա վետերանը ակումբի հետ ընկերական հանդիպում է անցկացնել "Ռոտ-Վայս Օբերհաուզենի" հետ, որում խաղացել է մեկ ամբողջական խաղակես:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 400 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

"Վոլսբուրգից" "Մանչեսթեր Սիթի" տեղափոխված բոսնիացի հարձակվող Էդին Ձեկոն Sky Sports պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ չնայած նրան, որ ինքն արդեն տեղափոխվել է "Մանչեսթեր Սիթի", բայց և այնպես չի ցանկանում "Չեմպիոնների լիգան" փոխել "Եվրոպայի լիգայով" և ամեն ինչ կանի, որ "քաղաքաբնակները" հայտնվեն "Չեմպիոնների լիգայում", որտեղ խաղալն իր համար նոր ձեռքբերումների սկիզբ կդառնա:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 420 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

"Ֆիորենտինայի" ռումինացի հարձակվող Ադրիան Մուտուն որոշել է հատուկ մամուլի ասուլիս անցկացնել, որտեղ լրագրողներին կբացատրի, թե ինչու է ցանկանում հեռանալ ակումբից: Football Italia-ի տեղեկացմամբ վաղը ռումինացի հարձակվողը լրագրողներին կբացատրի իր ֆուտբոլային կարիերայում տեղի ունեցած վերջին դեպքերը: Որոշ ասեկոսեներ պնդում են, որ ֆուտբոլիստը որոշել է հեռանալ ակումբից այն բանից հետո, երբ իմացել է, որ "մանուշակների" ղեկավարությունը չի ցանկանում իրեն վաճառել "Չեզենային", իսկ վերջինիս ղեկավարությունը ռումինացուն խոստացել է, որ ավելի շատ կլինի հիմնական կազմում և կստանա ավելի շատ խաղային պրակտիկա, քան նա ուներ "Ֆիորենտինայում":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 478 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 603 604 605 606 607 ... 627 628 »