Իսպանական մի քանի լրատվամիջոցների տեղեկացմամբ այս ամռանը Մադրիդի "Ռեալի" հիմնական նպատակը լինելու է անգլիական "Լիվերպուլի" կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի ձեռքբերումը: Իսպանական Sanday Mirror պարբերականի տեղեկացմամբ "սերուցքայինների" ղեկավարությունը Ջերարդի համար պատրաստ է վճարել 24 մլն. եվրո: Այն ժամանակ, երբ Մոուրինյոն մարզում էր "Չելսին", պորտուգալացին ցանկանում էր ձեռք բերել Ջերարդին, սակայն "Լիվերպուլի" ղեկավարությունը անգլիացուն չվաճառեց լոնդոնյան ակումբի վրա: Նշենք, որ Ջերարդի պայմանագիրը "Լիվերպուլի" հետ ավարտվում է 2013թ.-ին և նա շաբաթական ստանում է 144.00 եվրո:
|
"Յունայթեդի" 90-ականների փայլուն թիմի և, ինչու ոչ, նաև 21-րդ դարի սկզբի ուժեղագույն պաշտպաններից մեկը` Գարի Նևիլը, այս ամռանը կավարտի կարիերան: Նևիլը նշել է, որ ոչ մի ուրիշ ակումբում չէր ցանկանա հանդես գալ: Այս մրցաշրջանում Նևիլը "կարմիր սատանաների" կազմում խաղացել է 4 հանդիպում և խոստովանել է, որ լավագույն տարիներն արդեն անցյալում են: Նևիլը "Յունայթեդին" է նվիրել իր ֆուտբոլային կարիերայի 19 տարիները: Գարին ցանկություն ունի զբաղվել մարզչական աշխատանքով, իհարկե, սիրելի ակումբում: Նևիլի հրաժեշտի հանդիպումը տեղի կունենա այս տարվա ամռանը:
|
Արդեն երեկ "Լիվերպուլի" ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Ռոյ Հոջսոնը այլևս չի հանդիսանում թիմի գլխավոր մարզիչ և հեռացված է իր պաշտոնից: "Մերսիսեթյան" ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Հոջսոնին այս 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար և նրան հաջողություն է մաղթել: Հիշեցնենք, որ "Լիվերպուլն" այժմ Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 12-րդ հորիզոնակաը և կենդանության նշաններ դեռ ցույց չի տալիս:
|
"Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ իր ակումբի հակամարտությունը "Ռեալի" հետ իր ակումբին օգտակար է: Իսպանական Sport.es-ի տեղեկացմամբ Գվարդիոլան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նախորդ մրցաշրջանում ինքը գոհ է մնացել ակումբից` դառնալով Իսպանիայի չեմպիոն, իսկ այս մրցաշրջանում "Ռեալն" էլ ավելի է ուժեղացել, և դա իրենց ավելի է օգնում իրենց ձգտումներին հասնելու համար:
|
Իսպանական СМИ-ի տեղեկացմամբ Մադրիդի "Ռեալը" հետաքրքրված է "Լիվերպուլի" պաշտպան Գլեն Ջոնսոնով, սակայն մի քիչ անհավանական է այդ տրանսֆերը, քանի որ "Լիվերպուլի" ղեկավարությունը դժվար թե հրաժարվի իր 26-ամյա պաշտպանից, ում խաղադաշտում այս պահի դրությամբ փոխարինող չկա:
|
Հոլանդական "Այաքսի" կիսապաշտպան Դեմի Դե Զեուֆը գողության զոհ է դարձել: Ֆուտբոլիստն իր Twitter-ի էջում գրել է, որ գողերն իր տուն են մտել կողպեքը կոտրելով` իրենց հետ տանելով ֆուտբոլիստի նոթբուքը, մի քանի թանկարժեք զարթեր, ինչպես նաև նրա Fiat 500 Parelmoer մակնիշի մեքենան: Մինչև այժմ գողերը դեռ չեն բռնվել, սակայն ոստիկաններին արդեն պարզ է ավազակների մոտավոր դեմքերը, և հետաքննությունը դեռ շարունակվում է:
|
Անգլիական Daily Mirror պարբերականի տեղեկացմամբ "Արսենալի" հարձակվող Կառլոս Վելային ձեռք բերելու համար ամենահարմար թեկնածուն իսպանական "Վալենսիան" է: "Չղջիկները" ցանկանում են մեքսիկացուն ձեռք բերել վարձավճարի տարբերակով, որը վերջին ժամանակներում այդքան էլ հաճախ չի դուրս գալիս խաղադաշտ "Արսենալի" կազմում: Մեքսիկացում ցանկանում է ձեռք բերել նաև "Էսպանյոլը"
|
Լոնդոնի "Արսենալի" երիտասարդ կիսապաշտպան Արոն Ռեմզին անցած տարվա փետրվարից սկսած առաջին անգամ հայտավորվել է թիմի կազմում վաղը կայանալիք "Լիդսի" դեմ հանդիպմանը գավաթի խաղարկության շրջանակներում: Նշենք, որ Ռեմզին վերականգնվել էր վնասվածքից մի քանի ամիս առաջ և ավելի քան մեկ ամիս հանդես էր գալիս "Նոթինգեմ Ֆորեստ" ակումբում վարձավճարով:
|
Գանայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սալի Մունտարին հայտնվել է անգլիական "Կատուների" գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսի ուշադրության կենտրոնում: "Սանդեռլենդի" գլխավոր մարզիչն այդպիսով կփորձի ամրապնդել թիմի միջին գիծը: Կհամաձայնի արդյոք Մունտարին միանալ իր հայրենակից Ասամոա Գյանին, դեռևս պարզ չէ, համենայն դեպս դա կապված է այն բանի հետ, թե արդյոք "Ինտերի" նորանշանակ գլխավոր մարզիչ Լեոնարդոն հույսեր է կապում այդ խաղացողի հետ, թե ոչ:
|
Անգլիացի ձախ եզրային պաշտպան Ուեյն Բրիջին, ով անգործության է մատնված "Սիթիում", Ժերար Ուլյեն դեմ չէր լինի տեսնել "Վիլայի" կազմում վարձավճարային հիմունքներով: "Մանչեսթեր Սիթիի" պաշտպան Զաբալետայի երեքխաղյա որակազրկումը հանված է, և այժմ խաղացողը կարող է մասնակցել գավաթի խաղարկության` "Լեսթերի" դեմ հանդիպմանը: Հիշեցնենք, որ խաղացողը կարմիր քարտի էր արժանացել արսենալցի Բակարի Սանյայի հետ ընդհարվելու արդյունքում` "Արսենալի" դեմ հանդիպման վերջին րոպեին: "Սանդեռլենդում" վարձավճարային հիմունքներով հանդես եկող Դենի Ուելբեկը խնդիրներ ունի ծնկի հետ և չի կարող օգնել թիմին մոտակա մի քանի հանդիպումների ընթացքում: "Յունայթեդի" նորեկ, դանիացի դարպասապահ Անդերս Լինդեգարդը թիմում հանդես կգա 34 համարի մարզաշապիկով:
|
|