Home » Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից

Ֆուտբոլային մեծերը խոսում են Ժոզե Մոուրինյոյի մասին:

Ուգո Սանչես (նախկին մադրիդիստ)
Մադրդի «Ռեալը» նորից մրցանակներ կնվաճի, քանի որ թիմը մարզում է Մոուրինյոն: Ես ամենաշատը նրա մեջ հավանում եմ այն, որ նա ճշմարտախոս է ու ասում է այն, ինչ մտածում է: Նա ասում է այն, ինչը պետք է ասվի, նույնիսկ եթե այդ խոսքը փոքր-ինչ վիրավորական է: Նրա կարիերան հիանալու առիթ է տալիս, ու կարծում եմ, որ նա այն մարդն է, որ պետք է մարզի այս թիմը: «Ռեալը» նրա հետ շատ բանի կհասնի:

Սամուել Էտո´ո ("Ինտերի" հարձակվող)

Նա առանձնահատուկ է թե որպես մարզի ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 471 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Հենց նոր շվեյցարական Ցյուրիխ քաղաքում հայտնի է դարձել 2010թ. լավագույն ֆուտբոլիստի անունը: ՖԻՖԱ-ի և «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսի համատեղ անցկացրած քվեարկության արդյունքում ամենից շատ ձայն է հավաքել կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր առաջատար արգենտինացի "Ոսկե տղա" Լեոնել Մեսսին:
Պետք է փաստել, որ նախորդ տարվա ընթացքում արգենտինացին "Բարսելոնայի" կազմում հիանալի ֆուտբոլ է ցուցադրել` դառնալով "Ոսկե խաղակոշիկի" դափնեկիր, Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր:
Մեսսին "Ոսկե գնդակի" արժանանում է երկրորդ անգամ անընդմեջ, և եթե 23-ամյա տղան այսպես շարունակի, ապա կարող է դառնալ եզակի ֆուտբոլիստ, քանի որ մինչ այժմ ոչ մեկին չի հաջողվել "Balon D'or" մրցանակին արժանանալ 4 անգամ, իսկ արգենտինացու խաղը ցույց է տալիս, որ տղան դեռ երկար է ցանկանում լինել բարձունքում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 453 | Добавил: Hartsat | Дата: 10.01.2011 | Комментарии (0)

Քիչ առաջ շվեյցարական Ցյուրիխ քաղաք ում հայտնի է դարձել 2010թ. լավագույն մարզչի անունը: ՖԻՖԱ-ի և «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսի համատեղ անցկացրած քվեարկության արդյունքում ամենից շատ ձայն է հավաքել Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Պետք է փաստել, որ նախորդ տարվա ընթացքում պորտուգալացին մարզում էր իտալական «Ինտերը» և թիմի հետ  փառահեղ հաղթահակների է հասել. նվաճել է Չեմպիոնների լիգայի, Իտալիայի առաջնության ու Իտալիայի գավաթի խաղարկությունների հաղթողի տիտղոսները:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 450 | Добавил: Hartsat | Дата: 10.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Արսենալի" անգլիացի եզրային հարձակվող Թեո Ուոլքոտը լրագրողներին պատմել է "Լիդսի" հետ կայացած գավաթային խաղի մասին. "Այդ օրը մեր բախտն ուղղակի չէր բերում: Բացի այդ հիանալի էր խաղում "Լիդսի" դարպասապահ Կասպեր Շմեյխելը` Պիտերի որդին: Նա մի քանի անգամ կարողացավ 100 տոկոսանոց գնդակ հետ մղել: Նա ինձ հիշեցրեց իր հորը: Կարծում եմ տղան դեռ կաճի": Իսկ սեփական խաղի մասին Ուոլքոտը ինքնաքննադատաբար է մոտեցել. "Իմ խաղից ես դժգոհ եմ, ավելին ասեմ` հիասթափված: Ես խաղի ընթացքում նույնիսկ սիմուլյացիայի դիմեցի, ու դրա համար զղջում եմ, հայցում բոլոր երկրպագուների ներողամտությունը: Ես կեղտոտ խաղացող չեմ, ուղղակի չգիտեմ էլ, թե ինչու ես փորձեցի 11 մետրանոց վաստակել: Բարեբախտաբար մրցավարը կանոնների խախտում չարձանագրեց, այլապես ինչպես կարող էի հանգիստ խղճով քնել":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 469 | Добавил: Hartsat | Дата: 10.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ֆիորենտինան" լուրջ մտադրություն ունի ուժեղացնելու թիմի հարձակողական ներուժը: Ադրիան Մուտույին, ով ամեն կերպ ցանկանում է լքել "մանուշակներին", որպես փոխարինող է դիտարկվում անգլիական "Բոլտոնի" 29-ամյա շվեդ հարձակվող Յոհան Էլմանդերը: Վերջինիս պայմանագիրն արդեն ավարտվում է, ու շվեդ խաղացողը կարող է անվճար բաժին ընկնել "Ֆիորենտինային":

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 484 | Добавил: Hartsat | Дата: 10.01.2011 | Комментарии (0)

 Անգլիական "Լիվերպուլի" հոլանդացի ենթահարձակվող Ռայան Բաբելին կարող են որակազրկել մի քանի խաղով անվայել պահվածքի համար:
Երեկ կայացած "Մանչեսթեր Յունայթեդ"-"Լիվերպուլ" գավաթային խաղի ժամանակ անգլիացի մրցավար Հովարդ Վեբը մի քանի կոպիտ սխալ է թույլ տվել հօգուտ "մանկունիացիների", ավելին հենց խաղասկզբում "Լիվերպուլի" դարպասին 11 մետրանոց է նշանակել, ապա առաջին կեսում խաղադաշտից հեռացրել լիվերպուլցի Սթիվեն Ջերարդին, որն էլ որոշիչ է դարձել ողջ հանդիպման համար:
 Մրցավարի կողմնապահությունը շատ յուրօրինակ ոճով ներկայացրել է Բաբելը, ով  Twitter-ի իր էջում Վեբին պատկերել է "Մանչեսթեր Յունայթեդի" համազգեստով:
Ի ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 475 | Добавил: Hartsat | Дата: 10.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Լիվերպուլը" լուրջ մտադրություն ունի այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել իր թիմի հարձակումը: Մերսիսայդյան  ակումբի տրանսֆերային հարցերով պատասխանատու անձիք այժմ քննարկում են մի քանի խաղացողի թեկնածություն: 
Շատ հավանական է, որ "Լիվերպուլի" շարքերում շուտով կհայտնվի իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն, ում պայմանագիրը անդալուզյան "Սևիլիայի" հետ ավարտվելու է միայն 2014թ.: "Սևիլիան" արդեն պաշտոնական հայտարարություն է կատարել, որտեղ իր խաղացողին գնահատել է առնվազն 20 մլն եվրո: 
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 557 | Добавил: Hayk | Дата: 09.01.2011 | Комментарии (0)

Այսօրվանից գերմանական "Վոլսբուրգի" բոսնիացի հարձակվող Էդին Ձեկոյի մասին ասեկոսեները կդադարեն, քանի որ այսօր "Մանչեսթեր Սիթիի" պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ բոսնիացին այսուհետ համարվում է "քաղաքաբնակ": Նշվել է նաև, որ նրա համար "Մանչեսթեր Սիթիի" շեյխերը վճարել են 32.5 մլն. եվրո և նրա հետ կնքել են 4.5 տարվա պայմանագիր: Անձամբ հարձակվողը լրագրողներին տեղեկացրել է, որ ինքն իրեն միշտ տեսել է որպես "Սիթիի" խաղասցող: Նշենք նաև, որ հարձակվողը "քաղաքաբնակների" կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 441 | Добавил: Hayk | Дата: 09.01.2011 | Комментарии (0)

Այսօր Մադրիդի "Ռեալի" պաշտոնական կայքում զետեղված էր մի նյոթ, ըստ որի "սերուցքայինների" պորտուգալացի պաշտպան Պեպեն "Լևանտեի" հետ բավաթային խաղում վնասվածք է ստավել, որի պատճառով նա շարքից դուս է եկել մեկ ամսով: Այսինքն` նա չի մասնակցի այսօր երեկոյան "Վիլիառեալի" հետ կայանալիք հանդիպմանը, ինչպես նաև չի նասնակցի հունվարի 12-ին և 19-ին Իսպանիայի գավաթի 1/4 եզրապակչի հանդիպմանը Մադրիդի "Ատլետիկոյի" հետ:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 506 | Добавил: Hayk | Дата: 09.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ինտերի" տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկան լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ "Ինտերի" համար այս ձմեռային տրանսֆերային պատուհանում առաջին և վերջին ձեռքբերումը կլինի պաշտպան Անդրեա Ռանոկյան, ով պետք է փոխարինի Վալտեր Սամուելին, իսկ այն հարցին, թե "Ինտեը" նոր հարձակվող կգնի՞ արդյոք, Բրանկան պատասխանել է, որ "Ինտերն" այժմ ունի այնպիսի հարձակվողներ, որոնք յուրաքանչյուր խաղում այնպես են խաղում, որ ակումբը հաղթանակի հասնի, իսկ նրանց այդ հարցում օգնում են բարձրակարգ կիսապաշտպանները:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 483 | Добавил: Hayk | Дата: 09.01.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 601 602 603 604 605 ... 627 628 »