Անգլիական Tutto Mercato Web համացանցային կայքի հավաստմամբ անգլիական "Չելսիի" գործակալները հետաքրքրված են ֆրանսիական "Լիոնի" բրազիլացի պաշտպան Միշել Բաստոսով: Այդ տրանսֆերի համար "Լիոնի" ղեկավարությունը ցանկանում է ստանալ 22 մլն. ֆունտ ստեռլին: Հիշեցնենք, որ բրազիլացի պաշտպանի պայմանագիրը Ֆրանսիայի յոթակի չեմպիոնի հետ ավարտվում է 2013թ.-ի ամռանը:
|
Մի քանի օր առաջ շշուկներ էին պտտվում այն մասին, որ Մուհամեդ Սիսոկոն կարող է "Յուվենթուսից" տեղափոխվել "Ջենոա", սակայն անձամբ կիսապաշտպանը լրատվամիջոցներին հայտնել է, որ չի ցանկանում տեղափոխվել "Ջենոա", այլ ցանկանում է իր ուժերը փորձել անգլիական "Պրեմիեր լիգայում": Իտալական SportItalia պարբերականի տեղեկացմամբ կիսպաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական "Ասթոն Վիլլա" ակումբը:
|
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի մարզիչ Ռոբերտո Մանչինին վստահ է նոր "քաղաքաբնակ" դարձած բոսնիացի հարձակվող Էդին Ձեկոյի ուժերի վրա և կարծում է, որ շատ կարճ ժամանակում բոսնիացին կդառնա ակումբի կարևոր ֆուտբոլիստներից մեկը: Մարզիչն անգլիական Sky Sports պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ շատ ուրախ է, որ Ձեկոն դարձել է "քաղաքաբնակ" ու լիովին վստահում է նրան: Նա նշել է նաև, որ Ձեկոյին իրենք ցանկանում էին ձեռք բերել ամռանը, սակայն անակնկալի եկան, երբ Ձեկոն իր համաձայնությունը տվեց տրանսֆերի համար: Հիշեցնենք, որ "Մանչեսթեր Սիթիի" հարուստ շեյխերը բոսնիացու համար վճարել են 27 մլն. ֆունտ:
|
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գոլահար Քրիստիանու Ռոնալդուն զարմանում է, թե ինչ հիմքերի վրա են ընտրվում ՖԻՖԱ-ի` "Ոսկե գնդակ" մրցանակի համար պայքարող հավակնորդները: Պորտուգալացու կարծիքով "Ոսկե գնդակ" կոչման համար Լեոնել Մեսսիի, Խավիի և Անդրես Ինյեստայի հետ պիտի պայքարեր նաև իր թիմակից դարպասապահ Իկեր Կասիլյասը: Գոլահարն իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում Իկեր Կասիլյասի` "Ոսկե գնդակ" անվանակարգում թեկնածու չլինելուց բացի խոսել է նաև Ժոզե Մոուրինյոյի մասին ու ասել է, որ ինքը վստահ էր , որ Մոուրինյոն կդառնա լավագույն մարզիչը, քանի որ Ժոզեն փայլուն մասնագետ է և դա ապացուցել է նախորդ մրցաշրջանում:
|
Իտալական "Նապոլիի” ուրուգվայցի հարձակվող Կավանին ”Յուվենտուսի” հետ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Այս խաղից հետո
"Ինտերի” նախագահ Մասիմո Մորատտին խոստովանել է, որ զղջում է ամռանն Էդինսոնին բաց
թողնելու համար: "Միշտ էլ զղջում ես, երբ տեսնում ես, որ այն
ֆուտբոլիստը, ում մի քանի տարի ցանկացել ես ձեռք բերել, լավ է հանդես գալիս
այլ ակումբում”,- ասել է "Ինտերի" սեփականատերը: Փոխարենը պարոն Մասիմոն չի զղջում, որ
թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է Լեոնարդոն: "Կատանիայի” հանդեպ
տարած կամային հաղթանակից հետո Մորատտին գովաբանել է բրազիլացուն և հույս
հայտնել, որ "Ինտերին” կհաջողվի կրկին միանալ Սկուդետոյի համար մղվող
պայքարին:
<
...
Կարդալ ավելին
|
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, խոսելով "Եվրո-2012”-ի ընտրական հանդիպմանը
ռուս մոլագար ֆուտբոլասերների ներկայության մասին, վստահեցրել է, որ իրավապահ
մարմինները կկարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրը, և ոչինչ չի խանգարի
մարտին կայանալիք հանդիպման ընթացքին: Միևնույն ժամանակ նա կարծում է, որ
ռուս ֆուտբոլասերները մտնում են Եվրոպայի ամենաանկարգապահ երկրպագուների
եռյակի մեջ: Նրա կարծիքով, այդ հարցում ռուսները բոլորովին չեն
զիջում թուրք և հույն ֆուտբոլասերներին: Հայրապետյանը նաև կոչ է արել հայ կարգապահ երկրպագուներին
չթեժացնել մթնոլորտը խաղի ժամանակ և զերծ մնալ չմտածված քայլերից, որոնք
կարող են անցանկալի հետևանքների հանգեցնել. "Պետք է անել ամեն ինչ, որ ֆուտբոլային տոնը ստացվի: Իսկ եթե անկարգություններ լի
...
Կարդալ ավելին
|
Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան
Անդրես Ինյեստան երեկվա մրցանակաբաշխու-թյունից հետո հայտարարել է, թե հիասթափված չէ, որ 2009/10 մրցաշրջանի
արդյունքներով չի ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ. «Ես
հիասթափված չեմ։ Լինել երեք հավակնորդների ցուցակում արդեն շատ բան է
նշանակում։ Տա Աստված, որ դա կրկնվի։ Կարևորը շարունակելն է լավ խաղալ,
իսկ մնացածը վերահսկել հնարավոր չէ»։ Ինչ
վերաբերում է Լիոնել Մեսիին, որը ստացավ «Ոսկե Գնդակը», Ինյեստան ասել է.
«Ես երջանիկ եմ, որ Լեոն արժանացավ այդ տիտղոսին։ Եթե ընտրել են նրան, ապա
նա արժանի էր։ Մեր երեքից ցանկացածն էլ կարող էր արժանանալ այդ տիտղոսին,
բայց մենք ուրախ ենք, որ Լեոն արժանացավ դրան և շնորհավորում ենք նրան»։
|
Բրազիլական «Ֆլամենգոն» հայտարարել է "Միլանի" կիսապաշտպան
Ռոնալդինյոյի հետ պայմանագրի կնքման մասին: Ռիո դե Ժանեյրոյի ակումբի հետ բրազիլացու
պայմանագիրը նախատեսված է մինչև 2014թ-ի աշխարհի առաջնությունը:
Մինչև վերջին պահն բրազիլացի խաղացողին
հավակնում էին նաև բրազիլական «Պալմերաս» և «Գրեմիո» ակումբները:
Այսպիսով` Ռոնալդինյոն
վերադառնում է հայրենիք Եվրոպայի խաղադաշտերում տասը տարի անցկացնելուց
հետո: Եվրոպայում նա ելույթ է ունեցել «ՊՍԺ»-ում, «Բարսելոնայում» և
«Միլանում»:
|
Գերմանական "Շալկե-04" ակումբի իսպանացի հարձակվող
Ռաուլ Գոնսալեսը դեկտեմբերի ամսվա տվյալներով ճանաչվել է թիմի լավագույն
խաղացող: Այսպիսի կոչում Մադրիդի "Ռեալի" նախկին
ֆուտբոլիստը ստացել է ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում: Հարցմանը մասնակցել է 3667 երկրպագու, իսկ Ռաուլը ստացել է 1702 ձայն:
Դա կազմել է ձայների 46.4 տոկոսը: Ռաուլն առաջ է անցել գելզենկիրխենյան թիմի ավագ Մանուել
Նոյերից և Ջեֆերսոն Ֆարֆանից:
|
Մյունխենի "Բավարիայի" ֆրանսիացի ֆուտբոլիստ
Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ նախորդ տարվա իր սխալներից դասեր է քաղել
և արել է համապատասխան հետևություններ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը համոզված է, որ
ինքն ավելի հասուն մարդ է դարձել. "Սխալները, որոնք ես կատարել եմ
2010թ-ին, երկրորդ անգամ չեն կրկնվի: Ես շատ բան եմ սովորել իմ սխալներից:
Ես խոստովանում եմ իմ սխալները ՀԱՀ-ի աշխարհի առաջնության ժամանակ և իմ
սխալներն ընտանիքիս հանդեպ: Բայց հիմա ես փոխվել եմ, և ինձ համար ավելի
կարևոր բաներ կան: Ընտանիքս հիմա ինձ համար ավելի կարևոր դեր է խաղում: Ես
հասկացա, որ ֆուտբոլի գլամուրային աշխարհն այդքան էլ չի արտացոլում
կենսական արժեքները":
|
|