Home » Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից
Սոմալլիի «Ալ-Շաբաբ» իսլամական խմբավորումը, որը վերահսկում է աֆրիկյան այդ երկրի մի մասն, արգելել է երկրի բնակչությանը ֆուտբոլ խաղալ։ Արգելքը բացատրվում է նրանով, որ խաղն ունի քրիստոնեական ծագում և այլասերում է մուսուլման երիտասարդությանը։
Սոցիոլոգները Սոմալիի քաղաքացիների հարցումից հետո պարզել են, որ նրանց մեծամաս-նությունը դեմ է կառավարության ընդունած որոշումին, բայց ստիպված են հետևել օրենսդրու-թյանը, քանի որ չհամաձայնվելը սպառնում է իրենց կյանքին։
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 487 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Անգլիական «Էվերթոնի» հարավաֆրիկացի կիսապաշտպան Սթիվեն Պիենարը հայտնվել  է լոնդոնյան «Չելսիի» ուշադրության կենտրոնում: "Արիստոկրատները" պատրաստվում են հարավ-աֆրիկացու համար պաշտոնական առաջարկություն անել: Տրանսֆերի գումարը կազմելու է մոտ 3 մլն ֆունտ ստեռլինգ:

Նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ավարտվում է  հաջորդ ամռանը: Կիսապաշտպանն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում պայմանագիրը երկարաձգել և մտադիր է Պրեմիեր լիգայի գրանդներից մեկում խաղալ: «Չելսին» հույս ունի Պինարին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի  ժամանակ:


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 474 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Դուբայում կայացել է տրանսֆերային շուկայի ֆուտբոլային օպերատորների` գործակալների ամենամյա ասուլիսը. այս մասին հաղորդում է Globe Soccer հանդեսը:
Ասուլիսի ժամանակ հրապարակվել է 2010թ. լավագույն ֆուտբոլային գործակալի անունը: Հաղթողն ընտրվել է գաղտնի քվեարկության միջոցով, որին մասնակցել են ՖԻՖԱ-ի արտոնագրված գործակալները և ակումբների եվրոպական ասոցիացիայի անդամների ներկայացուցիչները: Լավագույն ֆուտբոլային գործակալ է ճանաչվել Ժորժե Մենդեշը, ում ծառայություններից օգտվում են մարզիչ Ժոզե Մոուրինյոն և կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն:
Մենդեշը մի քանի աղմկոտ գործա ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 476 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Crazyfootball-ը հանդիպել է "Մանչեսթեր Յունայթեդի" տհաճ ու տգեղ հարձակվող Ուեյն Ռունիին ու պարզել նոր պայմանագրի սկանդալային քաշքշուքի ձգձգման "ստույգ" պատճառները:
- Ողջույն, Ուեյն:
- Բարև Ձեզ (ժպտում է):
- Վերջերս պայմանագրի երկարաձգումը կարգավորվեց: Թեթևություն զգո՞ւմ եք:
- Իհարկե: Դա սոսկալի ժամանակահատված էր: Ակումբում ոչ մեկը չէր կարողանում ինձ երաշխիք տալ, որ "Մանչեսթեր Յունայթեդը" ծրագրում է թոփ-մակարդակի ֆուտբոլիստներ ներգրավվել և մասնակցել Անգլիայի առաջնության չեմպիոնության պայքարին: Ում ասես չդիմեցի. ձեռքներն էին տարածում: "Ի՞նչ երաշխիք ես ուզում", - ասում էին բոլորը: Ես մենակ էի, ընկճված: Ես ցավում էի, որ մեծագույն ակումբներից մեկը անդունդն է գլոր ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 594 | Добавил: Vahe | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Մոտ ժամանակներս իսպանական Մադրիդի "Ատլետիկոն" կկատարի նոր տրանսֆեր, որի մասին կգրեն մի շարք պարբերականներ իրենց ամսագրերում: Իսպանական Goal.com Spain կայքի տեղեկացմամբ "Օսասունայի" կիսապաշտպան Խուանֆրանը կտեղափոխվի "Ատլետիկո" Մադրիդ, իսկ մադրիդյան ակումբը 25-ամյա կիսապաշտպանի համար կվճարի մոտ 8 մլն. եվրո: Այս տրանսֆերի մասին նախորդ շաբաթ նշել է նաև "Օսասունայի" գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն, ըստ որի տրանսֆերային շուկան ստիպում է անցանկալի քայլերի գնալ, և այդ ժամանակ կարևոր դեր է կատարում գումարը:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 457 | Добавил: Hayk | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ռոմայի" ավագ Ֆրանչեսկո Տոտիի տարիքն արդեն անցել է "երիտասարդ" լինելու սահմանը և նա այդքան էլ հաճախ չի դուրս գալիս խաղադաշտ "Ռոմայի" հիմնական կազմում: "Գայլերն", իհարկե, սիրում են իտալացուն և շնորհակալ են նախկինում նրա ցույց տված խաղից, բայց Ռաուլ Գոնսալես Բլանկոյի` այլ ակումբ տեղափոխվելը ցույց տվեց, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ: Հիշեցնենք, որ ըստ "Ռոմայի" հետ ունեցաց պայմանագրի Տոտին հռոմեական ակումբում դեռ պիտի խաղա 3 տարի, սակայն այդ տարիների ընթացքում շատ բաներ կարող են փոխվել:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 454 | Добавил: Hayk | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Իսպանական մամուլը շարունակում է կատալոնացուն բերել հայրենիք: Որոշ ասեկոսեների համաձայն անգլիական "Արսենալի" կատալոնացի կիսապաշտպան և ավագ Սեսկ Ֆաբրեգասն արդեն պայմանավորվել է "Բարսելոնայի" նախագահ Սանդրո Ռոսելեի հետ և այս ամռանն "Արսենալից" կտեղափոխվի "Բարսելոնա"` կատալոնյան ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր, իսկ "կապտանռնագույնների" կազմում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով: Սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարությունը չի ցանկանում իր առաջատարին կորցնել: Որպեսզի "Բարսելոնան" կարողանա ձեռք բերել "անգլիացի" կատալոնացուն, պետք է "Արսենալին" վճարի 50 մլն. եվրո և ավելի, իսկ այդ գումարով Արսեն Վենգերը կկարողանա գնել մի քանի տասնյակ Սեսկերի, բայց ավելի երիտասարդ և անփորձ:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 615 | Добавил: Hayk | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Reuters պարբերականի տեղեկացմամբ ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսի" ակումբի ղեկավարությունը թույլ չի տվել, որ անգլիական "Տոտենհեմը" վարձավճարի տարբերակով ձեռք բերի Դևիդ Բեքհեմին, սակայն նա ֆուտբոլիստին թույլ է տվել մինչև փետրվարի 10-ը մարզվել "խթանների" հետ` չմասնակցելով որևէ պաշտոնական հանդիպման: Անգլիացի 35-ամյա կիսապաշտպանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան ակումբի ղեկավարությանն իրեն ընձեռած շանսի համար և լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ կսկսի մարզվել "խթանների" հետ:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 461 | Добавил: Hayk | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Իտալական Football Italia պարբերականի տեղեկացմամբ իտալական "Ֆիորենտինայի" ղեկավարությունը լուրջ զբաղվում է Ադրիան Մուտուին պատժելու գործով, քանի որ ռումինացի հարձակվողն ու նրա գործակալը նախորդ շաբաթ թույլ էին տվել այնպիսի սխալներ, որոնք խախտել են Մուտուի և "Ֆիորենտինայի" միջև կնքված պայմանագրի որոշ կետեր: "Ֆիորենտինայի" նախագահ Անդրեա Դելա Վալեն լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ ռումինացին շատ վատ արարք է թույլ տվել, իսկ նրա գործակալն իրականությանը չհամապատասխանող հարցազրույց է տվել պարբերականներից մեկին: Այդ պատճառով "մանուշակների" նախագահը որոշել է պատժել Մուտուին` նրան չվաճառելով այլ ակումբի վրա, ինչպես նաև Մուտույին թույլ չի տա դուրս գալ խաղադաշտ, և ռումինացին իր կատարած սխալների համար դեռ պատասխան պիտի տա:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 482 | Добавил: Hayk | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Գերմանիայի հավաքականի և "Համբուրգի" եզրային պաշտպան Դենիս Աոգոն երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Համաձայն նոր պայմանագրի սևամորթ գերմանացին թիմում կլինի մինչև 2015թ:

Հիշեցնենք, որ 23-ամյա Աոգոյի ծառայություններով հետաքրքրվում էր Թուրինի "Յուվենթուսը", բայց Աշխարհի 2010թ. առաջնության մասնակիցը որոշեց մնալ իր հարազատ թիմում:


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 485 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 600 601 602 603 604 ... 627 628 »