Home » Ֆուտբոլն Հայոց
Կրասնոդարի "Կուբանի" կազմում փորձաշրջան անցնող Գևորգ Ղազարյանն ռուսական թիմի ուսումնամարզական առաջին հավաքից հետո վերադարձել է հարազատ ակումբ` "Փյունիկ": Ինչպես երևում է, ռուսական "Պրեմիեր լիգայի" նորեկը հույսեր չի կապում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտ-բոլիստի հետ և նրան որևէ կոնկրետ առաջարկ չի ներկայացրել: 
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 548 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Մեր ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք պետք մասնակցեն մարտի 3-ին կայանալիք ընկերական հանդիպմանը: Մեր թիմի մրցակիցը դեռևս հայտնի չէ, բայց թեկնածուները երեքն են` Լատվիան, Իսլանդիան և Ուկրաինան: 
Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գևորգ Կասպարով, Ստեփան Ղազարյան 
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 499 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հավաքականի ամերիկահայ հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ "Կրասնոդար" ակումբ էլ ավելի ռեալ է դառնում: Երեկ կայացած ռուսական Պրեմիեր լիգայի հերթական նիստում պաշտոնապես դրական լուծում է տրվել "Կրասնոդարի"` բարձրագույն խմբում հանդես գալու հարցին:

Դանիական Ekstra Bladet սպորտային կայքը գրում է, որ "Ռանդերսի" նախագահ Յակոբ Նիլսենը շուտով Ռուսաստանում կլինի ու բանակցություններ կվարի հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Ըստ կայքի` մեզ հաղորդած տեղեկությունների, տրանսֆերի մոտավոր արժեքը կկազմի 15 միլիոն դանիական կրոն, ինչը հավասար ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 513 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Երեկ Գյումրիի "Շիրակը" մեկ տարվա պայմանագիր է կնքել փորձառու հայ ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի հետ, ով հունվարի 6-ից մարզվում էր ակումբի կազմում։ Այս մասին հայտնել է "Շիրակի" մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մելիքյանը ծնվել է 1979թ. օգոստոսի 13-ին Երևանում։ Մեծ ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է Արտաշատի "Դվինում", ապա հանդես է եկել Արարատի "Արաքսում", Երևանի "Բանանցում", ուկրաինական "Մետալուրգում" (Դոնեցկի) և "Ստալում"։ Վերջինիս կազմից վերադառնալով հայրենիք՝ 2009թ. Մելիքյանը կրկին հանդես է եկել Հայաստանի առաջնությունում՝ ելույթ ունենալով երևանյան "Ուլիսի" կազմում։ Նույն տարվա ամռանը կրկին տեղափոխվել է Ուկրաինա՝ հանդես գալով "Զարյայի" կազմում։ 2010թ. Հայաստանի առաջնության առաջին շրջանում հանդես է եկել "Ուլիսում"։
Հայաստանի հավաքականի կազմում Եղիշե Մելիքյանն անցկացրել է 29 հանդիպում ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 483 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային ընտրանու անդամ Ռոբերտ Արզումանյանը չի կարողացել համաձայնության գալ լեհական "Սլյոնսկ" վրոցլավյան ակումբի հետ: Լեհական մարզական մամուլի տեղեկացմամբ` գլխավոր պատճառ է դարձել խաղացողի գործակալի առաջարկած "աստղային" պայմանները:  
"Մենք չենք կարող ընդունել նման արտոնյալ պայմաններ:  Հաստատ որոշված է` Արզումանյանը "Սլյոնսկում" չի խաղալու",- հայտարարել է լեհական ակումբի մամուլի քարտուղար Միխալ Մազուրը:
Հավելենք, որ հայ ֆուտբոլիստը բավականին լավ է դրսևորել իրեն թիմի ուսումնամարզական հավաքների ժամանակ, այնքան լավ, որ "Սլյոնսկի" գլխավոր մարզիչը ցանկացել է տեսնել Արզումանյանին իր թիմի հիմնական կազմում: Բայց երբ կողմերը պետք է պայմանագիր կնքեին, ամեն ինչ բարդացել է գործակալի պատճառով: Խոսքը գնում է այն միջնորդավճարի մասին, որ պահանջել է Արզու ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 463 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Գյումրիի "Շիրակը" շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Ծաղկաձորում։ Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը ArmSport.am կայքին տված հարցազրույցում նշել է, որ առաջիկայում ակումբը փորձարկելու է նաև արտասահմանցի խաղացողների: Ապա Պետրոսյանն անդրադարձել է իր թիմին. "Բնականաբար Ծաղկաձորում խաղացողներին փորձարկել չենք կարող, քանի որ այստեղ թիմը ֆիզպատրաստվածությունն է բարելավում։ Նախատեսում ենք արտասահ- մանցի խաղացողների փորձարկել Անթալիայում փետրվարին կայանալիք հավաքի ընթացքում։ Այնտեղ Բելգիայից կժամանեն մեկ պաշտպան և մեկ հարձակվող։ Բանակցություններ ընթանում են նաև տեղացի ֆուտբոլիստների հետ։ Եթե նոր ձեռքբերումներ լինեն, ապա ակումբի մամուլի քարտուղարությունը անմիջապես տեղեկատվությունը կտարածի":

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 450 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գեւորգ Բադալյանը չեխական "Բանիկ Մոստի" կազմում դուբլի հեղինակ է դարձել "Վիկտորիա Պլզենի" հետ արտագնա ստուգողական հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Բադալյանն ընդգրկված է եղել հյուրերի մեկնարկային կազմում և աչքի է ընկել արդեն 5-րդ րոպեին: Եվս մեկ գնդակ հայ ֆուտբոլիստը խփել է 24-րդ րոպեին: Ընդմիջմանը Բադալյանը փոխարինվել է:
Հիշեցնենք նաև, որ "Բանիկ Մոստը" ելույթ է ունենում Չեխիայի 2-րդ դիվիզիոնում, իսկ ահա "Վիկտորիա Պլզենը" Չեխիայի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատարն է` առաջին շրջանի հաղթողը:
Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 469 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Իսրայելական Աշկելոնի "Հապոելի" և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Եղիա Յավրույանի մասնակցությունը երկրի առաջնության 19-րդ տուրի Հայֆայի "Հապոելի" հետ հանդիպմանը հարցականի տակ էր: Ակումբում առաջացած գրիպի համաճարակը չէր շրջանցել նաև Եղիային: Բայց Յավրույանը վերջին պահին ապաքինվել է և մասնակցել է վերոհիշյալ հանդիպմանը: Նա փոխարինման է մտել 56-րդ րոպեին: Խաղի հաշիվը չի բացվել և գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ Աշկելոնի "Հապոելը" շարունակում է մնալ 13-րդ հորիզոնականում:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 476 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է արտահայտել երեկվա՝ "Շախտյոր"-"Ժիլինա" հանդիպման վերաբերյալ, որն ավարտվել է 2:5 հաշվով հօգուտ "Ժիլինայի", իսկ այդ խաղում մեր հայրենակիցն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը::
"Չեմ ցանկանում խոսել իրենց խաղի մասին, կխոսեմ մեր խաղի վերաբերյալ: Խաղում էինք ինչ-որ չափով թուլացած, չնայած լիարժեք պարապմունքներ էինք անցկացրել: Տա Աստված, որ Ուկրաինայի առաջնությունում և "Չեմպիոնների լիգայում" խաղանք ավելի պարզ, որպեսզի մեկս մյուսին ավելի լավ հասկանանք, և ամեն ինչ ստացվի: Գլխավորն այն է, որ կատարենք վերլուծություն մեր սխալների վերաբերյալ, որպեսզի մյուս խաղերում այդպիսի սխալներ չգործենք, որոնց պատճառով ակումբի հաղթանակը կասկածի տակ հայտնվի",- ասել է Հենրիխը, իսկ վերջում Մխիթարյանն ավելացրել է,- "մ ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 534 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Բուլղարացի կենտրոնական պաշտպան Նիկոլայ Նիկոլովը վերադարձել է երևանյան "Բանանց"։ Նիկոլովն այս օրերին Անթալիայում մասնակցում է "Բանանցի" ուսումնամարզական հավաքին։
Հիշեցնենք, որ 2010թ. Հայաստանի առաջնության ավարտից հետո Նիկոլայ Նիկոլովը հեռացավ "Բանանցից"` նոր, ավելի բարձրակարգ ակումբ փնտրելու հույսով։ Որոշ ժամանակ անց ակումբից հեռացավ նաև մեկ այլ կենտրոնական պաշտպան` Արարատ Առաքելյանը, որի տրանսֆերը պատկանում է Դոնեցկի "Մետալուրգին"։ Դրանից հետո երևանյան թիմը խիստ կարիք ունի բարձրակարգ կենտրոնական պաշտպանների:
Իդեպ, ներկայումս "Բանանցում" փորձաշրջան է անցնում նաև սերբ պաշտպան։
... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 479 | Добавил: Hartsat | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 47 48 49 50 51 ... 53 54 »