"Վեստ Բրոմվիչի" դեմ տարած ծանրագույն հաղթանակից հետո "Յունայթեդում" սկսեցին խոսել "Էրնանդես փրկչի" մասին: "Երբ նա խաղադաշտում է, կարծես միշտ պետք է գոլ խփի",-նշել է Էվրան: Էրնանդեսը վերջին ամսվա ընթացքում գրեթե խաղադաշտ չէր դուրս գալիս Բերբատովի փայլուն մարզավիճակի և Ռունիի` անընդհատ աճող խաղի պատճառով: "Վեստ Բրոմվիչիի" դեմ Բերբին այնքան էլ հաջող չէր գործում, ինչի պատճառով Չիչերիտոն հնարավորություն ստացավ խաղադաշտ դուրս գալու: Իսկ թե ինչո՞վ են նման Սոլսկյայերը և Էրնանդեսը, հետևյալն է. նրանք երկուսն էլ "Մանչեսթեր" ժամանեցին որպես բոլորին անհայտ խաղացողներ և իրենց մեկնարկային հանդիպումներում գոլ խփեցին: Ոչ մի ֆուտբոլիստ "Յունայթեդի" պատմության մեջ այնքան գնդակ չի խփել փոխարինման դուրս գալով, որքան Սոլսկյաերը(28 գնդակ): Եվ եթե Էրնանդեսը շարունակի նույն ոգով, ապա այդ ռեկորդը ամենևին էլ անգերազանցելի չի լինի նրա համար:
|
Անգլիայի հավաքականի դեբյուտանտ պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական մի շարք ակումբներ, իսկ Սըր Ալեքսը դեմ չէր լինի ստորագրել ֆուտբոլիստի հետ պայմանագիր հենց ձմռանը, սակայն Հենդերսոնը հայտարարել է, որ այժմ մտադիր չէ հեռանալ "Սանդերլենդից". "Ես միշտ ցանկացել եմ խաղալ "Սանդերլենդում" և այժմ հաճույք եմ ստանում այս ակումբում անցկացրած յուրաքանչյուր վայրկանից",- եզրափակել է Հենդերսոնը:
|
Իտալական Sky պարբերականին տված հարցազրույցում "Միլանի" հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը նշել է, որ ցավում է Ռոնալդինիոյի համար. "Ես ցավում եմ, որ Ռոնալդինիոն կարող է լքել "Միլանը", քանի որ նա ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և ես նրա հետ շատ քիչ ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում: Չգիտեմ, թե անձամբ Ռոնին ինչ կորոշի, բայց ես մեծ ուրախությամբ կխաղայի նրա հետ: Իսկ ինչ վերաբերում է Անտոնիո Կասսանոյին, ապա նա ստացել է մեծ հնարավորություն իր բարձր կարգը ցույց տալու համար, ուղղակի նա պետք է մի փոքր ժամանակ հետևի իր սննդին, որպեսզի նիհարի: Ինձ թվում է, որ մեր միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունենա":
|
Անգլիական Tribalfootball պարբերականի տեղեկացմամբ հոլանդացի լեգենդար դարպասապահ Էդվին վան դեր Սարի որդին` Ջոնը, պայմանագիր է ստորագրել "Յունայթեդի" հետ: 11-ամյա Ջոնը, ով ի դեպ ևս դարպասապահ է, կխաղա "Մանչեսթերի Յունայթեդի" մինչև 12 տարեկանների թիմում:
|
Իսպանական El Mundo Deportivo պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել Մյունխենի "Բավարիայի" և Գերմանիայի ազգային հավաքականի գոլահար Միրոսլավ Քլոզեն, ով արդեն 32 տարեկան է: Հիշեցնենք, որ Գոնսալո Իգուայինի ծանր վնասվածքի պատճառով "սերուցքայինների" ղեկավարությունը ցանկանում է բարձրակարգ հարձակվող ձեռք բերել:
|
Իտալական "Յուվենթուսի" ղեկավարությունը որոշել է որոշակի ժամանակով հրաժարվել Լացաֆամայից և նրան վարձավճարով ցանկանում է տալ մի որևէ ակումբի, որտեղ ֆուտբոլիստը կլինի թիմի հիմնական ուժերից մեկը և ձեռք կբերի խաղային պրակտիկա: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լացաֆաման խաղում էր "Պարմայի" կազմում, որը մրցաշրջանի ավարտից հետո աղյուսակում հանգրվանել էր 8-րդ հորիզոնականը: Հնարավոր է, որ Դավիթ Լացաֆաման հունվարից հանդես գա "Չեզենայի" կամ "Բրեշիայի" կազմում:
|
Մադրիդի "Ռեալի" արգենտինացի սուպերհարձակվող Գոնսալո Հիգուայինը չի կարող իր թիմին օգնել առնվազն ևս երեք ամիս ծանր վնասվածքի պատճառով: Հարձակվողն այնուամենայնիվ կարիք ունի վիրահատվելու, որպեսզի լիարժեքորեն ազատվի մեջքի ճողվածքից: Հիշեցնենք, որ Իգուայինն այս տարի "սերուցքայինների" կազմում մասնակցել է 15 հանդիպման` դառնալով 10 գոլի հեղինակ:
|
Ինչպես տեղեկացնում է անգլիական Daily Mirror թերթը, "Լիվերպուլը" լուրջ մտադրություն ունի ուժեղացնելու թիմի կենտրոնական պաշտպանությունը: Այդ պատճառով էլ աչք է դրել բրեմենյան "Վերդերի" գերմանացի պաշտպան Պիեր Մերտեսակերի վրա: Գերմանական թիմն իր առաջա-տարի համար պահանջում է առնվազն 12 մլն ֆունտ ստեռլինգ, բայց այդ գումարը կարող է նվազել, քանի որ Մերտեսակերի պայմանագիրը բրեմենցիների հետ ուժի մեջ է մինչև 2012թ.: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում գերմանացու վրա աչք էր դրել Լոնդոնի "Արսենալը":
|
Մոուրինյոն ամեն ինչ կանի, որպեսզի թիմն
ունենա առնվազն 9 խաղ:
Այսպես այդ շարքը սկսվում է «Խետաֆեի» հետ առաջիկա
հանդիպումով: Ընդամենը 3 օր հետո թիմը կմեկնի Վալենսիա, որպեսզի անցկացնի
պատասխան խաղ «Լևանտեի» հետ գավաթային մրցավեճում. առաջին խաղում սեփական
հարկի տակ արքայական թիմը հաղթել է 8-0 հաշվով: Հունվարի 9 ին` կիրակի օրը, «Ռեալը»
կանցկացնի սեփական հարկի տակ առաջին հանդիպումը նոր տարում` «Վիլյառեալի»
հետ: Հետո «սերուցքայինները» նորից խաղադաշտ կվերադառնան գավաթային
մրցավեճով (հունվարի 12 կամ 13): Հանդիպումների շարքը կշարունակվի
«Ալմերիայի» հետ խաղով (հունվարի 15 կամ 16): Այս հանդիպումից հետո
գավա
...
Կարդալ ավելին
|
2010
թվականն արդեն պատմության գիրկն է անցել, իսկ այս նոր տարին իր հետ բերել է
նոր ծրագրեր ու նպատակներ: Իսպանական Marca հանդեսը ներկայացնում է այն խնդիրները, որոնց
լուծումը «Ռեալը» իր առաջ դնելու է և խաղադաշտում, և իր գրասենյակում:
ԱՆԵԾՔԻ ԱՎԱՐՏԸ - Պարտությունների շարքը «Բարսելոնայից» «Ռեալի» պատմության մեջ
ամենաերկարն է ու երևի թե ամենացավալին, քանի որ թշնամին մի քանի անգամ
վիրավորել է «Ռեալի» արժանապատվությունը` ջախջախիչ հաղթանակներ տոնելով:
2 տարի երկրի չեմպիոնությունը
«Բարսելոնային» զիջելուց հետո «Ռեալը» ցանկանում է 2011 թվականին դառնալ
չեմպիոն ու նվաճել մի բարձունք, որը շատերի համար անհավանական է թվում:
Բայց ինչպես ցույց տվ
...
Կարդալ ավելին
|
|