"Բարսելոնայի" և "Լևանտեի" միջև հանդիպումը Խավի Հերնանդեսի համար եղավ 549-րդը "կապտանռնագույնների" կազմում և այդ ցուցանիշով նա հավասարվեց "Բարսելոնայի" լեգենդ Միգելի հետ, այսինքն` Խավիի "Լա լիգայում" հաջորդ հանդիպումը կդառնա ռեկորդային, իսկ անձամբ ֆուտբոլիստը Reuters պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ երջանիկ է, որ իրեն համեմատում են լեգենդի հետ և այժմ ինքը ակումբում կլինի միակը` անցկացրած հանդիպումների թվով:
|
Ժոզե Մոուրինյոն երեկ լրագրողներին տված ասուլիսի ժամանակ նշեց, որ Իգուաինը հնարավոր է այլևս չխաղա այս մրցաշրջանում. "Ցավալի է, բայց փաստ, որ Իգուաինին անհրաժեշտ է մեջքի լուրջ վիրահատություն: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որի բացակայությունը մենք շատ կզգանք": Իսպանացի լրագրողները Մոուրինյոյից փորձել են իմանալ, թե ում կցանկանար տեսնել նա թիմում Իգուաինի փոխարեն, սակայն Մոուրինյոն լռել է: Այդ դեպքում համարձակվենք կարծիք արտահայտել այս հարցի շուրջ. արդյոք կգնեն հարձակվող. ով կկարողանա օգնել թե առաջնություում, թե լիգայում. այս դեպքում տարբերակները այնքան էլ մեծ չեն. որոշ ժամանակ առաջ լուրեր էին շրջանառվում Ասամոա Գյանի շուրջ, ում մեծապես հարգելով, չենք կարող պատկերացնել "Սանտիագո Բեռնաբեոյում", ինչի հետ շատերդ կհամաձայնեք: Այս դեպքում գրեթե իդեալական է դառնում Ֆերնանդո Լյորենտեի տեղափոխումը, ով իսպանական "պրիմերային" հարմարվելու
...
Կարդալ ավելին
|
Իսպանական AS պարբերականը նշում է, որ այսօր երեկոյան Մադրիդի "Ռեալ" - "Խետաֆե" հանդիպման ժամանակ Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կական ամենայն հավանականությամբ խաղադաշտում կհայտնվի, սակայն նա խաղադաշտ դուրս կգա փոխարինման տարբերակով: "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողներին հայտնել է, որ բրազիլացին դեռևս պատրաստ չէ ամբողջական հանդիպում անցկացնել, այդ պատճառով նա բրազիլացուն թողել է պահեստայինների նստարանին:
|
"Բոլթոնի" գլխավոր մարզիչ Օուեն Կոյլը ցանկանում է վարձավճարային հիմունքներով ձեռք բերել "Արսենալի" մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելային, ով այս մրցաշրջանում զրկված է խաղալու հնարավորությունից: "Սիթին" հնարավոր է հրաժարվի Դձեկոյին ձեռք բերելու մտադրությունից. թիմի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց երկրորդ Բալոտելլի պետք չէ: Իսկ թե որտեղ մրցաշրջանը կավարտի Ֆեդերիկո Մակեդան, դարձել է անգլիացի լրագրողների "գլխացավը": Այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ "Յունայթեդի" ղեկավարությունը համաձայնության է եկել իտալական "Սամպդորիայի" հետ, ապա սկսեցին խոսել այն մասին, որ "Կիկոյի" ծառայություններով հետաքրքրված է "Վեստ Բրոմվիչը", որտեղ առաջնությունը հաջող մեկնարկած Օդեմվինգեն ոչ մի կերպ չի արդարացնում մարզիչների սպասելիքները: Մակեդայի տեղափոխման մասին վե
...
Կարդալ ավելին
|
Բրազիլիացի հայտնի ֆուտբոլիստ Կական վերջին շրջանում գտնվում է եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում: Կակայի ծառայություններով նախ հետաքրքրված էր "Ինտերը", ապա սկսեցին խոսել "Չելսիի" մասին, իսկ արդեն այսօր "Յունայթեդի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հնարավոր է իրականություն դառնա Կակայի տեղափոխումը: Անգլիական Steve Millar, Daily Star պարբերականները նախապատվությունը տալիս են հենց "Յունայթեդին": Հիշեցնենք, որ Կական այժմ ամբողջովին վերականգնվել է վնասվածքից, իսկ նրա տրանսֆերային գինը կազմում է 50 մլն եվրո:
|
Անգլիական "Ասթոն Վիլլան" "Լիոնին" առաջարկ է արել կամերունցի Ժուան Մակունին ձեռք բերելու համար, սակայն ֆրանսիական ակումբի ղեկավարները մերժել են "Ասթոն Վիլլայի" ղեկավարությանը և ասել են, որ չեն ցանկանում կամերունցուն կորցնել չնչին գումարի դիմաց: "Լիոնի" ղեկավարությունը տեղեկացրել է, որ կամերունցուն կվաճառի 10 մլն. ֆունտ ստեռլինգ և ավելին առաջարկ լինելու դեպքում: Նշենք, որ Մակունի պայմանագիրը "Լիոնի" հետ շուտով ավարտվում է, և ֆրանսիացիները չեն ցանկանում, որ նա այլ ակումբ տեղափոխվի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
|
Իտալական Sky Sports-ին տված հարցազրույցում Իտալիայի ազգային հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան և "Ալ-Ահլիի" կենտրոնական պաշտպան Ֆաբիո Կանավարոն նշել է, որ ինքն ու իր ընտանիքը իրենց շատ լավ են զգում Դուբայում և մոտ ժամանակներս չեն ցանկանում հեռանալ "Ալ-Ահլիից", ում հետ պայմանագիր ավարտվում է 2012թ.-ին, իսկ պայմանագրի ավարտից հետո ունի մի քանի տարբերակ, որոնցից մեկը "Յուվենթուս" տեղափոխվելն է:
|
Իտալական "Միլանը" պատրաստվում է պայմանագիր կնքել 27-ամյա ֆրանսիական ծագումով գվինեացի կիսապաշտպան Կեվին Կոնստանտի հետ, ով հանդիսանում է ֆրանսիական "Սոշո" ակումբի ֆուտբոլիստը, սակայն վարձավճարով հանդես է գալիս "Կիեվոյի" կազմում, ում պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին:
|
Իտալական "Պարման" հետաքրքրված է "Ռոմայի" կիսապաշտպան Մատեո Բրիգիով և հնարավոր է, որ նրա հետ պայամանագիր կնքի այս մրցաշրջանի վերջում: Հիշեցնենք, որ 29-ամյա կիսապաշտպանը արդեն 2002-2003թթ. մրցաշրջանում արդեն հանդես է եկել "Պարմայի" կազմում:
|
Միլանի "Ինտերը" ցանկանում է այս ամսվա ընթացքում պայմանագիր կնքել "Ուդինեզեի" հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, քանի դեռ նրան ձեռք չեն բերել "կարմիր սատանաները", որոնք ցանկանում են հարձակվողին ձեռք բերել մրցաշրջանի վերջում: The Chile International-ի հաղորդմամբ "Ինտերի" ղեկավարությունը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 20-25 մլն. եվրո, սակայն "մերաձձուրրներն" ավելին են ցանկանում` Ալեքսիս Սանչեսի հետ տալով նաև ֆրանսիացի Ջոնաթան Բիաբիանիին:
|
|