Home » Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից
Ֆրանսիական "Լիոնի" գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը հայտարարել է, թե չի պատրաստվում իր թիմի կազմը համալրել նոր ֆուտբոլիստներով: "Ես գոհ եմ իմ այժմյան թիմից, այն լավ համալրված է: Մի քանի օրից կվերադառնան վնասվածք ստացած բոլոր տղաները, ու այդ ժամանակ ամեն ինչ բարձր մակարդակի վրա կլինի: Հենց տղաների վերադարձն էլ մեզ համար համալրում կլինի",-խոսքն ավարտել է Պյուելը:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 448 | Добавил: Hartsat | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը, իտալական "Ռոմայի" բրազիլացի կիսապաշտպան Ժուլիո Բապտիստան տեղափոխվել է իսպանական "Մալագա": Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է մոտ 2 մլն եվրո, իսկ բրազիլացու տարեկան աշխատավարձը կկազմի 3.2-ից 2.5 մլն եվրո, որը զգալիորեն քիչ է, բայց այս դեպքում Բապտիստայի տեղը հիմնական կազմում գրեթե երաշխավորված է:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 482 | Добавил: Hartsat | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

Հոլանդական «Այաքսի» եգիպտացի հարձակվող Խոսե Միդոն ծրագրում է ամստերդամյան ակումբը լքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս լուրը հրապարակվել է ամստերդամյան ակումբի պաշտոնական կայքում:

27-ամյա խաղացողն «Այաքսին» միացել էր  ազատ գործակալի կարգավիճակով` լքելով «Միդլսբրոն»: Սակայն մինչ այժմ եգիպտացին չէր կարողացել իրեն տեղ ապահովել թիմի  հիմնական կազմում: Այդ պատճառով նա կրկին մտադիր է փոխել ակումբային կարգա-վիճակը:

Առաջնությունում Միդոն "Այաքսի" կազմում խաղադաշտ է դուրս եկել հինգ անգամ, խփել երկու գոլ և մեկ անգամ դարպաս է գրավել Հոլանդիայի գավաթի խաղարկության խաղում: «Այաքսի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2011թ. ամառ, սակայն ամստերդամցիները պատրաստ ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 419 | Добавил: Hartsat | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

Անգլիացի հայտնի կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմը համաձայնվել է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ»: Այս մասին The Sun-ին անթաքույց ուրախությամբ հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:
«Նա ասաց, որ ցանկանում է տեղափոխվել «Տոտենհեմ»: Մեզ անհրաժեշտ է արագ գործել: Ես այդ մասին արդեն հայտնել եմ ակումբի ղեկավարությանը: Առաջիկայում կսկսվեն բանակցություններն ամերիկյան ակումբի հետ»,-ասել է Ռեդնապը:
Բեքհեմը ցանկանում է, որ «Լոս Անջելես Գալաքսին» այժմ բաց թողնի իրեն, քանի որ MLS-ում մրցաշրջանն արդեն ավարտվել է:
... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 407 | Добавил: Hartsat | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Բլեքբեռնի" գլխավոր մարզիչ Սթիվ Քինը, մեկնաբանելով  "Միլանի" կիսապաշտպան Ռոնալդինյոյի հնարավոր տրանսֆերը դեպի իր թիմ, ընդգծել է, որ բրազիլացու տեղափոխությունն օգտակար կլինի իր սաների համար: Միևնույն ժամանակ նա նշել է, որ տեղյակ չէ, թե տեղափոխության շուրջ բանակցությունները,  որ փուլում են գտնվում:
"Գիտեմ, որ ակումբի սեփականատերերը  կապ են հաստատել Ռոնալդինյոյի ներկայացուցչի հետ: Բայց ես չգիտեմ, թե այդ բանակցությունները որքան հեռուն են գնացել, և կտեղափոխվի արդյոք նա մեզ մոտ: Կարծում եմ, որ մի քանի տարի առաջ "Պրեմիեր" լիգայի ակումբներից շատերը  կցանկանային ձեռք բերել բրազիլացուն: Եթե տեղափոխությունը կայանա, դա ևս մեկ անգամ կապացուցի, որ "Բլեքբեռնը" ցանկանում է զարգանալ, քան ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 381 | Добавил: Hartsat | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում երեկ կայացան եւս 5 հանդիպումներ: Օրվա գլխավոր խաղը տեղի ունեցավ մադրիդյան արվարձանում, որտեղ Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ արվարձանային «Խետաֆեի» նկատմամբ, որը բավական հաջող է ելույթ ունենում վերջին շրջանում:
"Արքայական" ակումբը խաղի հաշիվը բացեց 11-րդ րոպեին, երբ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն: 19-րդ րոպեին Մեսութ Օզիլը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: 10 րոպե անց խաղի ինտրիգը վերականգնեց Պարեխոն. «Ռեալի» նախկին սանը բավական գեղեցիկ գնդակ ուղարկեց Կասիլյասի դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 465 | Добавил: Hartsat | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Չելսիի" սեփականատեր Ռոման Աբրամովիչն ընդառաջել է թիմի գլխավոր մարզիչ Անչելոտտիին, և տրանսֆերային այս պատուհանի ժամանակ "Արիստոկրատների" կազմը կհամալրվի: Թիմ են գալու մեծամասամբ պաշտպաններ, և գլխավոր ուշադրության կենտրոնում է Գերի Կեհիլը, ում համար "Չելսին" պատրաստ է վճարել բավական կլորիկ գումար`20 միլիոն եվրո: "Չելսիի" սկաուտների ուշադրության կենտրոնում է գտնվում նաև "Բենֆիկայի" բրազիլիացի պաշտպան Դավիդ Լուիզը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 430 | Добавил: mu | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է մանչեսթերյան "Քաղաքայինների" պաշտոնական կայքը, թիմը համաձայնության է եկել "Վոլֆսբուրգի" հետ Էդին Ջեկոյին գնելու հարցում: "Մենք արդեն պայմանավորվել ենք տրանսֆերի շուրջ: Էդինը փայլուն ֆուտբոլիստ է, Եվրոպայում ցանկացած ակումբ կցանկանար նրան տեսնել իրենց կազմում",-նշել է "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:
Մանչինին նաև ավելացրել է, որ "Արսենալի" դեմ խաղում իր թիմը խաղը բաց կթողնեն  2 առանցքային խաղացողներ` Դավիդ Սիլվան և Մարիո Բալոտելլին, ովքեր խնդիրներ ունեն ծնկի հետ կապված:
Անգլիական ԶԼՄ-ները հաղորդում են, թե  Ջեկոյի տրանսֆերը կկազմի մոտ 30 միլիոն եվրո:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 462 | Добавил: mu | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

"Յունայթեդի" ղեկավարությունը համաձայնության է եկել "Սամպդորիայի" հետ 19-ամյա տաղանդավոր հարձակվող Ֆեդերիկո Մակեդային վարձավճարով տալու իտալական ակումբին: Իտալացի ֆուտբոլիստը "Սամպդորիայում" հանդես կգա մինչև 2011թ.-ի ամառ: Նշենք, որ Մակեդան համաձայնության էր եկել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ, ով իտալացի խաղացողի հետագա աճը տեսնում է խաղային պրակտիկայի պայմաններում: Իտակլական La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ, պայմանագրի մեջ չկա այնպիսի կետ, որի համաձայն "Սամպդորիան" կարող է գնել Մակեդայի տրանսֆերը ամբողջությամբ, ինչը ևս մեկ անգամ մեզ համոզում է, որ Ֆերգյուսոնը նպատակներ ունի այս խաղացողի հետ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 385 | Добавил: mu | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Manchester Evening News պարբերականի տեղեկացմամբ "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովի հետ: Նոր պայմանագի դեպքում բուլղարացին շաբաթական կստանա 120 հազար ֆունտ: Ակումբի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գոհ է բուլղարացու ցույց տված խաղից և Բերբատովին ցանկանում է  ևս մի քանի մրցաշրջան տեսնել իր ակումբում: Հիշեցնենք, որ Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը դեմ չէր լինի իր կազմում տեսնել բուլղարացուն:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 381 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 608 609 610 611 612 ... 627 628 »