Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համամիտ է Ֆաբրեգասի հետ այն հարցի շուրջ, թե իրենք վախենում էին Յունայթեդից, այդ պատճառով պարտվեցին. "Ես հարգում եմ իմ խաղացողների կարծիքները: Սեսկը մեծագույն ֆուտբոլիստ է, և այդ կարգի ֆուտբոլիստները պետք է նաև ինքնաքննադատաբար վերաբերվեն սեփական խաղին: Միայն նման դեպքում է հնարավոր վերացնել սխալները և առաջ շարժվել": Վենգերը չէր կարող չխոսել այսօր կայանալիք"Չելսիի" դեմ անչափ կարևոր հանդիպման մասին. "Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ Անչելոտիի թիմը կձախողեր այսքան հանդիպումներ, սակայն նրանցից ամեն ինչ սպասելի է, և մեզ այսօր մեծ հանդիպում է սպասվում":
|
"Սանդերլենդի" գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը "Յունայթեդից" կրած պարտությունից հետո գովասանքի խոսքեր է ասել իրեն հարազատ ակումբի հասցեին. "Յունայթեդը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, և մենք հնարավորություն չունեինք միավորներ տանելու "Օլդ Թրաֆորդից": Հատկապես խայլուն ստացվեց "Յունայթեդի" խաղի առաջին խաղակեսը. դա իմ կարծիքով "Յունայթեդի" այս մրցաշրջանի լավագույն խաղակեսն էր: Եթե չեմ սխալվում Սըր Ալեքսի թիմը արդեն 6-րդ տարին է, ինչ չի իջնում առաջին-երկրորդ հորիզոնականներից: Բոլորը գիտեն, որ Յունայթեդը շատ ավելի լավ է անցկացնում 2-րդ խաղաշրջանը" և ,հավանաբար, հենց "Մանչեսթերը" կդառնա Պրեմիեր լիգայի հաղթող, ինչին ես ամենևին դեմ չեմ":
|
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան ցանկանում է վերադառնալ հավաքական, սակայն միայն այն ժամանակ, երբ իրենց պաշտոններից կհեռացվեն Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան և երկրի հավաքականի մենեջեր Կառլոս Բիլարդոն: Հիշեցնենք, որ ՀԱՀ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո Դոն Դիեգոն, նոր պայմանագրի առաջարկ չստանալով, հրաժարական էր ներկայացրել ղեկավարությանը:
|
Մյունխենի "Բավարիայի" գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Արիեն Ռոբենը հունվարի 15-ին խաղադաշտում կլինի: Հիշեցնենք, որ հոլանդացին ՀԱՀ-ում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ ծանր վնասվածք էր ստացել, որի պատճառով արդեն երկար ժամանակ է, ինչ ապաքինման փուլում է գտնվում և միայն վերջին ժամանակներում է սկսել մասնակցել մարզումներին:
|
Իսպանական "Բարսելոնան" հայտարարել է այն ակումբների ցուցակը, որոնց հետ 2011թ.-ի ամռանը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Ըստ այդ ցուցակի 2011թ.-ի հուլիսի 30-ին Ամերիկայում կկայանա "Բարսելոնա"-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումը, որը սպասվում է, որ կլինի շատ խոստումնալի: "Բարսելոնը" ընկերական հանդիպումներ կունենա նաև իտալական "Միլանի" և մեքսիկական "Ամերիկայի" հետ: Հիշեցնենք, որ "կապտանռնագույններն" ու "կարմիր սատանաները" կարող են հանդիպել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, քանի որ երկու ակումբներն էլ անցել են 1/8 եզրափակիչ:
|
"Մանչեսթեր Սիթին" վաղուց էր ցանկանում իր կազմում տեսնել "Վոլսբուրգի" ռմբարկու Էդին Ջեկոյին, սակայն երբ "Վոլսբուրգը" Ջեկոյի համար պահանջեց 45 մլն եվրո, "քաղաքաբնակները" ետ կանգնեցին իրենց մտքից, և այժմ կրկին աչք են դրել "Լիվերպուլի" և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորրեսի վրա, ում արդեն վաղուց է, որ ցանկանում են ձեռք բերել:
|
Ամստերդամի "Այաքսը", ուր հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիսը, Հոլանդիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հաղթանակի է հասել "ԱԶ Ալկմարի" նկատմամբ 1-0 հաշվով և դուրս է եկել 1/4 եզրափակիչ, իսկ այդ խաղի միակ գոլի հեղինակ դարձած Սուլեյմանին 89-րդ րոպեին փոխարինել է մեր հայրենակիցը:
|
Անգլիական "Լիվերպուլի" երկրպագուները գոհ չեն Ռոյ Հոջսոնից և ցանկանում են, որ ակումբ վերադառնա նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով մշտականապես վերադարձել է Լիվերպուլի իր առանձնատունն այն բանից հետո, երբ պաշտոնանկ է արվել Մասսիմո Մորրատիի կողմից: "Լիվերպուլի" երկրպագուները գնացել են Ռաֆայի առանձնատան մոտ և բարձրագոչ վանկարկումներով պահանջել են նրա վերադարձը:
|
Բրազիլական "Կորինտիանսի" ձախ պաշտպան Ռոբերտո Կառլոսը, չնայած, որ արդեն 37 տարեկան է, շարունակում է իր մրցելույթներով երջանկացնել "Կորինտիանսի" երկրպագուներին: Վերջին հարցազրույցի ժամանակ ֆուտբոլիստը նշել է, որ հաջորդ տարի ցանկանում է ավարտել կարիերան և իր համար հիանալի կլիներ, երբ դառնար Լիբերտադորեսի գավաթի հաղթող և նվաճեր Պաուլիստան կամ Բրազիլիերոն: Հիշեցնենք, որ շատ քիչ են այն ֆուտբոլիստները, ովքեր դարձել են և Չեմպիոնների լիգայի հաղթող, և Լիբերտադորեսի գավաթի հաղթող:
|
Գերմանիայի ազգային հավաքականի և գերմանական "Բայերի" կիսապաշտպան Միքայել Բալլակը Bild պարբերականին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ մեկ անգամ չէ մտածել խաղակոշիկները մեխից կախելու մասին: Բալլակը նշել է, որ այս մրցաշրջանն իր համար հաջողակ չէր, քանի որ իրեն անընդհատ հետևում էին վնասվածքները, ուստի եկել է այն եզրակացությանը, որ դեռ ժամանակը չէ կարիերան ավարտելու համար:
|
|