Գերմանական "Քյոլնի" հարձակվող Լուկաշ Պոդոլսկին այս ձմռանը կարող է տեղափոխվել թուրքական "Գալաթասարայ" ակումբը: Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվողի նախնական տրանսֆերը գնահատվել է 7 մլն եվրո:
|
L`Equipe պարբերականը տեղեկացնում է, որ ֆրանսիական "Մարսելի" կիսապաշտպան Վալբուենան ճանապարհա-տրանսպորտային պատահարի է ենթարկվել, երբ Սուրբ ծննդյան տոների առիթով վերադառնում էր հարազատ Բորդո քաղաքը: Ճանապարհի սայթաքուն լինելու պատճառով մեքենան կորցրել է կառավարելիությունը և հարվածել է ճանապարհային պատնեշին: Պարբերականը նշում է, որ Վալբուենան ծանր վնասվածքներ չի ստացել:
|
FootballPress պարբերականը հայտնում է, որ Միլանի "Ինտերը" ձմեռային տրանսֆերային պատուհանում ցանկանում է ձեռք բերել "Ֆիորենտինայի" առաջատար Ռիկարդո Մոնտոլիվոյին: 25-ամյա մարզիկի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2012թ.-ի ամռանը, ուստի "մանուշակագույնների" ղեկավարությունը ցանկանում է նրան վաճառել ձմռանը, քանի դեռ նրա տրանսֆերային գինն անկման չի ենթարկվել:
|
"Բարսելոնայի" սպորտային տնօրեն Անտոնի Սուբիսարրետան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ հոլանդական "ՊՍՎ"-ի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայի ձեռքբերումը "Բարսայի" համար մինչև մրցաշրջանի վերջը կլինի առաջինն ու վերջինը: Նա նշել է, որ Իբրահիմին ձեռք բերեցին,քանի որ վերջացել էր նրա պայմանագիրը "ՊՍՎ"-ի հետ, և նրան անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի ընտելանա ակումբի ֆուտբոլիստների հետ:
|
Իտալական "Միլանի" կիսապաշտպան Ռոնալդինյոն El Mundo Deportivo պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ "Ոսկե գնդակին" պիտի արժանանա Խավին: Ռոնին նշել է, որ ինքը "Բարսայի" կազմում խաղացել է Խավիի հետ և գիտի նրա դերը խաղադաշտում ինչպես "Բարսայի", այնպես էլ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Ըստ Ռոնիի Խավին երևի աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որ կարողանում է իր գործը կատարել առանց սխալների:
|
"Սանդերլենդի" հարձակվող Ասամոա Գյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ վաղուց էր սպասում "Մանչեսթեր Յունայթեդի" հետ հանդիպմանը, քանի որ փոքր ժամանակ ինքը երկրպագում էր "կարմիր սատանաներին", իսկ իր կուռքը ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Էրիկ Կանտոնան էր: Նա նշել է, որ հույս ունի այդ խաղում դառնալ գոլի հեղինակ և մարզաշապիկով փոխանակվել "Մանչեսթերի" որևէ խաղացողի հետ:
|
Անգլիական "Մանչեսթեր Սիթին", որը վաղուց էր ցանկանում ձեռք բերել պորտուգալական "Բենֆիկայի" պաշտպան Դավիթ Լուիսին, արդեն հունվարին ցանկանում է իր կազմում տեսնել 23-ամյա պաշտպանին: Հավաստի աղբյուրները նշում են, որ "քաղաքաբնակները" Լուիսի համար առաջարկել են 21 մլն ֆունտ և "արծիվներից" սպասում են պատասխանի: Նշենք նաև, որ Լուիսի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:
|
"Բարսելոնայի" և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լեո Մեսսին կարծում է, որ "Ոսկե գնդակի" դափնեկիրը կդառնա Խավին կամ Ինյեստան: Goal.com-ին տված հարցազրույցում Մեսսին նշել է, որ նախորդ մրցաշրջանն իր համար փայլուն անցավ, սակայն ձախողեց Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունը, որի պատճառով ինքն արժանի չէ "Ոսկե գնդակին": Մեսսին նշել է նաև, որ այժմ իր նպատակն է դառնալ Ամերիկայի չեմպիոն, որը հաջորդ տարի կկայանա Արգենտինայում:
|
Մադրիդի "Ռեալը" հետաքրքրված է գերմանական Դորտմունդի "Բորուսիայի" ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավայով: Marca պարբերականը նշում է, որ իսպանական ակումբի ներկայացուցիչը Բուդեսլիգայում Դորտմունդի "Բորուսիայի" անցկացրած վերջին խաղերում հետևել է ճապոնացուն:
|
"Բարսելոնայի" կիսապաշտպան Անդրես Ինյեստան իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ կարիերայի ավարտից հետո ցանկանում է մնալ "կապտանռնագույնների" հետ. "Իմ կյանքն առանց ֆուտբոլի չեմ պատկերացնում:Կարիերայիս ավարտից հետո կցանկանայի դառնալ "Բարսայի" ֆիզպատրաստության մարզիչը":
|
|