Անգլիական AS պարբերականը տեղեկացնում է, որ իսպանական "Բարսելոնայի" երկրորդ կազմի հարձակվող Վիկտոր Վասկեսը կարող է հայտնվել "Բլեքբերնում": 23-ամյա հարձակվողն արդեն հասցրել է աչքի ընկնել է` "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլում գրավելով ռուսական "Ռուբինի" դարպասը, ընդ որում այդ խաղի ժամանակ նա խաղադաշտ է դուրս եկել առաջին խաղակեսում` 13-րդ րոպեին փոխարինելով Ջեֆրենին: "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան տեղյակ է, որ Վասկեսը ցանկանում է իր ուժերը փորձել այլ ակումբում, այդ պատճառով նա հիմա որոշում է բաց թողնել կամ բաց չթողնել հարձակվողին:
|
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 20:00-ին: Ինչ կարող ենք ասել. "Տոտենհեմը" վերջին երկու տարիների ընթացքում կարողացավ ֆուտբոլային միջակ թիմից բարձրանալ մինչև անգլիական ֆուտբոլի առաջատարների էլիտա: Հարի Ռեդնապի սաներին եվրոպական հսկաները պահում են մշտական ուշադրության կենտրոնում, իսկ ահա Գարեթ Բեյլի համար շատ ակումբներ պատրաստ են շռայլել այնքան, ինչքան ասենք կտային Ինյեստայի կամ Չավիի համար: "Տոտենհեմ" ակումբը նաև ցույց տվեց, որ ինքը մեկ տարվա թիմ չէ, ինչպես պատահում է մի շարք իսպանական թիմերի հետ. վառ օրինակ կարելի է բերել "Սեվիլիան", "Ատլետիկո" Մադրիդը և այլն: "Տոտենհեմի" ղեկավարությունը կտրականապես մերժում է Բեյլի, Մոդրիչի համար արված բավականին նպաստավոր առաջարկները: Եվ վերջապես. "Տոտենհեմը", առաջին անգամ մասնակցելով "Չեմպիոնների լիգայի" խաղարկությանը, կարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ` "ֆուտբոլային նոկդաունի" մեջ գցելով իտալական "Ինտերին":Իսկ ինչ
...
Կարդալ ավելին
|
Հոլանդական Մյուխենի "Բավարիայի" հոլանդացի ետ քաշված ոճի կիսապաշտպան Մարկ վան Բոմելի գործակալ Մինո Ռայոլան չի բացառում, որ Մարկը հենց այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել իտալական "Միլան": Հոլանդական Ilsussidiario.net կայքը մեջբերում է Մինո Ռայոլայի խոսքերը. "Ես ուշադրություն չեմ դարձնում շշուկների վրա, այլ դրա փոխարեն կենտրոնանում եմ իմ ստանձնած աշխատանքի վրա: Բայց և այնպես չեմ բացառում, որ վան Բոմելը կտեղափոխվի "Միլան", քանի որ մինչև հունվարի 31-ը դեռ շատ ժամանակ կա "Միլանից" առաջարկ ստանալու համար":
|
Չնայած այն բազմաթիվ հայտարարություններին, որոնք անգլիակակն "Արսենալից" հեռացնում էին դարպասապահ Մանուել Ալմունիային, իսպանացի դարպասապահը կմնա լոնդոնյան ակումբում: Մի քանի օր առաջ "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ հունվարին լոնդոնյան ակումբից ոչ ոք չի հեռանա: Սա նշանակում է, որ իտալական "Յուվենթուս" չի տեղափոխվի "զինագործների" ռուս կիսապաշտպան Անդրեյ Արշավինը, ում դեպի Իտալիա էին ձգում իտալական СМИ-ները:
|
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ վախենում է "Տոտենհեմի" առաջատար Գարեթ Բեյլի համար, քանի որ եթե այս ամռանը "խթանների" ղեկավարությունը նրան տրանսֆերի հանի, ապա նրա նկատմամբ տրանսֆերային շուկայում կսկսվի որս: Իտալացի մասնագետը նշել է, որ այդ դեպքում "քաղաքաբնակները" նույնպես "որսի" դուրս կգան, իսկ ինչ վերաբերում է "Տոտենհեմին", ապա Բեյլին կոցնելու դեպքում ակումբը կզրկվի իր հնարավորությունների կեսից: Անգլիական Sky Sports պարբերականը մեջբերում է մասնագետի խոսքերը. "Դեռ նախորդ մրցաշրջանում Բեյլը ցույց էր տվել իր "արժեքը" և նրա կարիերան դեռ նոր է սկսում բարձրանալ բարձունքով վեր: Նրան ձեռք բերելու համար ակումբները "խթաններին" պետք է վճարեն շատ մեծ գումարներ: Օրինակ. եթե "Յուվենթուսը" ձեռք բերի Բեյլին, ապա Իտալիայի առաջնություն
...
Կարդալ ավելին
|
Արդեն այսօր Եվրոպայում լուրեր են շրջանառվում այն մասին, որ "Մադրիդի Ռեալը" ցանկանում է վերադարձնել հոլանդացի լեգենդար հարձակվող Ռուդ Վան Նիստելռոյին: Գերմանական Kicker-ի տեղեկացմամբ, որը ի դեպ Գերմանիայի ամենահեղինակավոր պարբերականներից է, Նիստելռոյը պահանջել է "Համբուրգի" ղեկավարությանը իրեն բաց թողնել Մադրիդ, հակառակ դեպքում ինքը չի խաղա գերմանական ակումբի կազմում: Նիստելռոյը "Ռեալում" խաղացել է 2006-2010թթ.-ին, և չնայած առողջական խնդիրներին, 96 անցկացրած հանդիպումներում խփել է 64 գնդակ: Նիստելռոյը Ֆլորենտինո Պերեսի համար գրեթե իդեալական տարբերակ է ով չի ցանկանում մեծ գումարներ ծախսել հարձակվող ձեռք բերելու համար: Ռուդը կարող է խաղալ թե Չեմպիոնների լիգայում, թե առաջնությունում: Հոլանդացի ծերուկը կարող է փոխարինել Կարիմ Բենզեմային, ով այդքան տգեղացնում է "Ռեալի" բավականի հմայիչ ֆուտբոլը:
...
Կարդալ ավելին
|
Վաղը կայանալիք Անգլիական Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպմանը վերոնշված խաղացողները հավանաբար պատրաստ կլինեն: Հիշեցնենք, որ Ռունին չի խաղացել հունվարի մեկից, կապված ծնկի վնասվածքի հետ, իսկ ահա Վիդային Ֆերգյուսոնը հանգիստ էր տվել "Լիվերպուլի" դեմ գավաթային հանդիպման ժամանակ: "Վան Դեր Սարի դեպքում խնդիրը փոքր-ինչ բարդ է, սակայն հուսով եմ նա պատրաստ կլինի",-եզրափակել է Ֆերգին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:
|
Իտալական Tribalfootball.com պարբերականը տեղեկացնում է, որ "Յուվենթուսի" գործակալերը, ովքեր մինչ այժմ հետևում էին Անդրեյ Արշավինին, այժմ աչք են դրել "Արսենալի" ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրիի վրա և հետաքրքրված են նրանով: Մի քանի պարբերականների տեղեկացմամբ Նասրիի համար լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է ստանալ մոտ 30 մլն. ֆունտ ստեռլինգ: Նշվում է նաև, որ Նասրիին ցանկանում է ձեռք բերել նաև իսպանական "Բարսելոնան":
|
Իտալական Football Italia պարբերականը տեղեկացնում է, որ իսպանական "Բարսելոնայի" արգենինացի պաշտպան Գաբրիել Միլիտոն վարձավճարի տարբերակով տեղափոխվել է իտալական "Նապոլի": Արգենտինացի պաշտպանը հեռացել է կատալոնյան ակումբից, քանի որ տեղ չեր գտնում "կապտանռնագույնների" հիմնական կազմում: Որոշ ժամանակ առաջ խոսվում էր այն մասին. որ Միլիտոն հնարավոր է տեղափոխվի անգլիական "Վեսթ Հեմ" կամ "Բլեքբերն" կամ էլ իտալական "Ջենոա": Սպասվում է, որ Միլիտոն մոտ ժամանակներս իտալական ակումբի հետ կկնքի պայմանագիր:
|
Գերմանական AP պարբերականը տեղեկացնում է, որ գերմանական "Բավարիայի" գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստացել է, որ 2010/2011 մրցաշրջանի երկրորդ խաղաշրջանում շանս կտա խաղերին մասնակցել ակումբի 22-ամյա դարպասապահ Թոնաս Քրաֆտի: Թոմասն այս մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել, իսկ մրցաշրջանի առաջին մասում բոլոր խաղերին "Բավարիայի" դարպասը գոլերից պաշտպանել է 36-ամյա դարպասապահ Հանս Յորգա Բուտտը: Այս ձևով Թոմասը "Բավարիայի" կազմում "Վոլսբուրգի" դեմ խաղում դուրս կգա խաղադաշտ հիմանական կազմի հետ մեկտեղ:
|
|