Home » Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հարձակվող Քրեյգ Բելամին, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս "Կարդիֆ Սիթիի" կազմում, մի քանի օր առաջ  ձերբակալվել է Կարդիֆի ոստիկանների կողմից: Ոստիկանները նրան ձերբակալել են երկու տղամարդկանց վրա հարձակում գործելու համար: Անգլիական AP պարբերականի տեղեկացմամբ պատահարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան վալիական մայրաքաղաքում, որից հետո երկու տղամարդ ներկայացել են ոստիկանական տեղամաս և ոստիկաններին տեղեկացրել է պատահարի մասին: Նշենք, որ Բելամին գրավի դիմաց ազատ է արձակվել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 458 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Ասթոն Վիլայի" գլխավոր մարզիչ Ժերար Ուլյեն հաստատել է այն լուրը, որ ակումբը հետաքրքրված է ֆրանսիական "Լիոնի" կամերունցի կիսապաշտպան Ժուան Մակունով և ցանկանում է ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին:
Ուլյեն հայտնել է, որ Մակունը շատ փորձառու ֆուտբոլիստ է, և իրենք հենց այդպիսի ֆուտբոլիստի կարիք ունեն, ով նաև երկու տարբեր ակումբների կազմում խաղացել է "Չեմպիոնների լիգայում":
 Անգլիական Sportinglife պարբերականի տեղեկացմամբ Ուլյեն մոտ օրերս կմեկնի Ֆրանսիա և "Լիոնի" ղեկավարության հետ կքննարկի Մակունի տրանսֆերը:
Սպասվում է, որ կողմերը կհամաձայնվեն 6 մլն. ֆունտ ստեռլինգի շրջակայքում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 530 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Վեսթ Հեմի" ղեկավարությունը մի քանի օր առաջ քննարկել է ակումբի այժմյան վիճակը և ակումբին ճգնաժամից դուրս բերելու ուղիներ է փնտրում: Քննարկման ժամանակ խոսվել է նաև իսրայելցի գլխավոր մարզիչ Ավրահամ Գրանտին հեռացնելու կամ չհեռացնելու մասին: Ղեկավարությանը հատկապես դուր չի եկել այն, որ "Վեսթ Հեմը" 0:5 հաշվով պարտվել է "Նյուքասլից", չնայած այդ պարտությունը միակն է վերջին 7 խաղերում: Անգլիական The Daily Mail պարբերականի տեղեկացմամբ "ՎեսթՀեմի" ղեկավարությունը որոշել է մարզչին որոշ ժամանակ տալ. ղեկավարությունը հույս ունի, որ շատ կարճ ժամանակում Ավրահամը կկարողանա "մրճահարներին" դուրս բերել ճգնաժամից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 536 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Սիթիի"  պարագվայցի հարձակվող  Ռոկե Սանտա Կրուսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ տրվել է "Բլեքբերնին":

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը չէր կարողանում հայտնվել "քաղաքաբնակների" հիմնական կազմում` խաղալով Պրեմիեր լիգայի ընդամենը մեկ խաղում:

Հիշեցնենք, որ մինչ 2009թ-ին "Սիթի" տեղափոխվելը Սանտա Կրուսը երկու մրցաշրջան խաղացել է հենց "Բլեքբերնում": Մինչ այդ նա ելույթ է ունեցել նաև գերմանական "Բավարիայում" և Պարագվայի "Օլիմպում":

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 470 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Բոսնիացի հարձակվող Միրկո Վուչինիչը կարող է լքել "Ռոման” և տեղափոխվել անգլիական "Լիվերպուլ”, եթե դրան դրդի հռոմեական ակումբի բյուջեն:

27-ամյա Միրկոն  համարվում է հռոմեական թիմի անձեռնմխելի ֆուտբոլիտսներից մեկը, բայց "Ռոմայի” ֆինանսական խնդիրները ստիպում են Վուչինիչին խնդրի լուծման այլ ուղիներ փնտրել:  

Միևնույն ժամանակ "Լիվերպուլը” կայուն հետաքրքրություն է դրսևորում հռոմեացիների հարձակվողի հանդեպ և պատրաստ է գնել Վուչինիչին, եթե նման հնարավորություն ընձեռնվի:
Հավելենք, որ բոսնիացու տրանսֆերը գնահատվում է մոտ 18 մլն եվրո:
... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 468 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Ռուսական Պրեմիեր լիգայի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը` պետերբուրգյան "Զենիթի” պորտուգալացի կիսապաշտպան Դանին, հայտարարել է, որ ուզում է լքել Ռուսաստանը և տեղափոխվել իր համար հարազատ Պորտուգալիայի առաջնություն: 

Դանին կարճ, բայց անկեղծ հարցազրույց է տվել  A Bola սպորտային պարբերականին: 27-ամյա ֆուտբոլիստը պարզ ակնարկել է, որ ցանկանում է փոխել ակումբը. "Պորտուգալական "Բենֆիկա” կամ "Պորտու”`սրանք են իմ նախընտրությունները: Այս ակումբները միշտ պայքարում են տիտղոսների համար, մասնակցում են եվրոպական մրցաշարերին: Ներկա պահին "Զենիթն” առաջարկում է ինձ չորս տարով երկարաձգել պայմանագիրը, բայց դուք արդեն գիտեք` ինչ եմ ես ցանկանում":

Իսկ հարցազրույցի վերջում Դանին հավելել է. ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 471 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Մադրդի "Ռեալի" սպորտային տնօրեն Խորխե Վալդանոն երեկ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց, որ ամեն դեպքում թիմն ուժեղացման կարիք է զգում հարձակման գծում: Նա նշեց. «Մենք հիմա ուսումնասիրում ենք տրանսֆերային շուկան Իգուաինին փոխարինող գտնելու համար: Մենք փնտրում ենք կենտրոնական հարձակվող, ով մեզ կկարողանա օգնել առաջիկա 6 ամիսների ընթացքում»:

Ապա Վալդանոն անդրադարձավ "սերուցքային" ֆուտբոլիստներին. «Օզիլն ամեն պահի կարող է տեմպ տալ գրոհին ու շատ է մասնակցում գրոհներին: Նա երիտասարդ է ու դեռևս նոր է եկել իսպանական "Լա լիգա": Նա մեծ հնարավորություններ ունի առաջադիմելու համար, իսկ ահա Կրիշտիանուն ու Կասիլյասը մեր թիմի համար շատ կարևոր խաղացող են ու հույս ունենք, որ մոտ ապագայում նրանք "Ոսկե Գնդակ" կստանան: Մոուրինյոն նույնպես արել է ամեն ինչ, որ դառնա լավա ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 588 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Իսպանական «Վիլյառեալի» ղեկավարությունը պաշտոնապես ներկայացրել է թիմի նոր անդամ, բրազիլացի պաշտպան Սիսինյոյին։
30-ամյա բրազիլացին իտալական «Ռոմայից» վարձավճարի հիմունքներով տեղափոխվել է «Վիլյառեալ»։ Ֆուտբոլիստն արդեն անցել է բժշկական զննումը և ստորագրել պայմանագիրը։ Ավելին Սիսինյոն անցկացրել է իր առաջին մարզումը նոր թիմում և, հնարավոր է, որ կհայտնվի «Վիլյառեալի» հայտում Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Օսասունայի» կայանալիք խաղում։
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 444 | Добавил: Hartsat | Дата: 14.01.2011 | Комментарии (0)

Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան առաջիկա կիրակի օրը` "Մալագայի" հետ խաղում, հնարավորություն ունի գերազանցելու կատալոնյան ակումբի ևս մի ռեկորդ: Բանն այն է, որ "Բարսելոնան" Գվարդիոլայի գլխավորությամբ արդեն 27 հանդիպում է, ինչ բոլոր մրցաշարերում պարտություն չի կրել, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան կարողացել է թիմն անպարտելի մնալ 37 տարի առաջ՝ Ռինուս Միխելեսի գլխավորությամբ:


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 467 | Добавил: Hartsat | Дата: 14.01.2011 | Комментарии (0)

Բրազիլացի հայտնի մասնագետ Լեոնարդոն չնայած երկար տարիներ հանդես է եկել "Միլանում", ինչպես նաև մարզել այդ թիմը, վերջերս ստանձնեց "" գլխավոր մարզչի պաշտոնը: "Միլանի" բրազիլացի ֆուտբոլիստ Պատոն իրեն համարում է ավելի հավատարիմ և նշում, որ ինքը երբեք չէր անի այդպիսի ընտրություն. «Դա մի մասնագիտություն է, որ անկանխատեսելիություն է պարունակում, և Լեոնարդոն կատարեց իր ընտրությունը, որն անհրաժեշտ է հարգել: Ես պարզապես ցանկանում եմ հաղթել սև-կարմիր մարզաշապիկով այնքան ժամանական, որքան իմ ակումբը կցանկանա` այն հագնեմ: Կգնայի՞ "Ինտեր": Երբե՛ք, ցանկանում եմ մնալ միայն "Միլանում"»:

Բրազիլացին խոսել է նաև իր ներկայիս մարզչի՝ Մասիմիլիանո Ալեգրիի մասին. «Ալեգրին գիտի, թե ինչպես է պետք տրամադրել ֆուտբոլիստներին: Նա շատ լավ մարզիչ է, և բոլորս ուրախ ենք, որ նրան ունենք»:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 399 | Добавил: Hartsat | Дата: 14.01.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 596 597 598 599 600 ... 627 628 »