Home » Նորությունների արխիվ

Գյումրիի «Շիրակը» վերջերս համալրվել է երկու նոր ֆուտբոլիստներով։ Թիմ են վերադարձել գյումրեցիներ Կարեն Ալեքսանյանն ու Արմեն Տիգրանյանը, ովքեր նախորդ մրցաշրջանում հանդես էին գալիս Երևանի «Ուլիսում». այս մասին տեղեկացնում է «Շիրակի» մամուլի քարտուղարությունը։ Արմեն Տիգրանյանի հետ կնքվել է մեկ, իսկ Կարեն Ալեքսանյանի՝ երկու տարվա պայմանագիր։

Ավելացնենք, որ այս ֆուտբոլիստներն արդեն խաղացել են «Շիրակի» կազմում. մասնավորապես, Կարեն Ալեքսանյանը 1997-ից 2003 թթ. 137 խաղ է անցկացրել «Շիրակում» ու դարձել 43 գոլի հեղինակ։ 1999թ. Ալեքսանյանը «Շիրակի» կազմում նույնիսկ հռչակվել է Հայաստանի չեմպիոն։ 2004թ. նա կրկնել է այդ հաջողությունը Երևանի «Փյունիկի» կազմում՝ դառնալով նաև Հայաստանի գավաթակիր։

2003, 2004 և 2007թթ. Ալեքսանյանը մոլդովական «Զիմբրույի» կազմում երեք անգամ նվաճել է ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 649 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Գերմանական «Վերդերի» ֆուտբոլիստ Ուգո Ալմեյդան շատ հնարավոր է, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի թուրքական «Բեշիքթաշ», հայտնում է գերմանական Sport1.de ինտերնետային կայքէջը:
Եթե պորտուգալացին, այնուամենայնիվ, հայտնվի Բոսֆորի ափերին, ապա «Վերդերը» կստանա մոտ երկու միլիոն եվրոյի չափ փոխհատուցում, իսկ թուրքական ակումբի հետ Ալմեյդան եռամյա պայմանագիր կստորագրի:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 522 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

 Իսրայելական «Բնեյ Յեհուդայի» հայ հարձակվող Եղիա Յավրույանը հունվարին կարող է հեռանալ ակումբից, տեղեկացնում են իսրայելական լրատվամիջոցները:
Արդեն հայտնի է, որ թիմի գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը նոր ֆուտբոլիստներ է փնտրում, որպեսզի  հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնի Յավրույանի դիրքը, ով հիասթափեցնում է մարզչին` չկարողանալով օգտագործել մի շարք նպաստավոր պահեր:
Հիշեցնենք, որ «Բնեյ Յեհուդայի» կազմում 28-ամյա հայ հարձակվողը մասնակցել է 15 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Սա շատ վատ արդյունք է Եղիայի համար, ով ընդամենը մի քանի տարի առաջ համարվում էր իսրայելական առաջին լիգայի լավագույն հարձակվողը:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 543 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

"Մանչեսթեր Սիթիի" երիտասարդ հարձակվող Մարիո Բալոտելլին Tuttosport պարբերականի քվեարկության արդյունքում ճանաչվել է ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ: "Այս մրցանակը իմ նպատակն էր և ես հասա դրան: Մոտակա ժամանակներում կփորձեմ ստանալ նաև ոսկե գնդակը, իսկ դրա մասին ես երազում եմ այն ժամանակվանից, ինչ սկսել էի ֆուտբոլում առաջին քայլերը կատարել: Դա առավել քան ռեալ նպատակ է, քանի որ ինձնից լավ տվյալ պահին խաղում է միայն Մեսսին",-նշել է համեստությամբ ոչ մի կերպ աչքի չընկնող սևամորթ իտալացին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 595 | Добавил: mu | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Ֆրանսիացի տաղանդավոր 19-ամյա խաղացողը նոր պայմանագիր է ստորագրել "Չելսիի" հետ, համաձայն որի կմնա ակումբում մինչև 2015թ.-ը, այս մասին տեղեկացնում է "Արիստոկրատների" պաշտոնական կայքը: ""Չելսի" տեղափոխվելուց հետո, երբ ես ընդամենը 16 տարեկան էի, ես նպատակ եմ դրել իմ առջև խաղալ առաջին թիմում: Այժմ լավ հնարավորություններ ունեմ այնտեղ խաղալու համար և ոչ մի ուրիշ ակումբ տեղափոխվելու մտադրություն չունեմ":
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 501 | Добавил: mu | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Անգլիական Պրեմիեր լիգայի ամենավառ աստղերից մեկի` Էշլի Յանգի մասին ասեկոսեները գնալով շատանում են: "Ասթոն Վիլլայի"առաջատարի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է կես տարուց, և թիմի ղեկավարությունը փորձում է 4 տարվա նոր պայմանագիր ստորագրել խաղացողի հետ` դրանով իսկ խուսափելով խաղացողի տրանսֆերային գնի անկումից: Հիշեցնենք, որ խաղացողի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական այնպիսի առաջատար ակումբներ, ինչպիսիք են "Լիվերպուլը", "Տոտենհեմը" և "Մանչեսթեր Յունայթեդը": Ինչ կպատասխանի թիմի ղեկավարությանը Յանգը, ով երազում է խաղալ "Չեմպիոնների լիգայում":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 602 | Добавил: mu | Дата: 21.12.2010 | Комментарии (0)

Հոլանդական և համաշխարհային ֆուտբոլի վետերան հարձակվողներից մեկը չի համարում "Համբուրգ" տեղափոխվելը սխալ որոշում: Նիստեռլոյը նշել է. "Այն ժամանակ, երբ ես տեղափոխվում էի "Համբուրգ", թիմը գտնվում էր 4-րդ հորիզոնականում և հավակնում էր հաջորդ տարի խաղալ "Չեմպիոնների լիգայում", սակայն ինչ-որ բան այնպես չգնաց, և մենք մնացինք առանց եվրոգավաթների: Դրանում նաև մեղքի իմ բաժինը կար, և ես դեռևս անելիք ունեմ այս ակումբում": Վերջերս մամուլում ակտիվորեն շրջանառվում էին Նիստելռոյի` "ՊՍՎ" վերադառնալու մասին լուրեր, որոնք 34-ամյա խաղացողը հերքել է` նշելով, որ ոչ մի նոր թիմ մինչև, համենայն դեպս, մրցաշրջանի ավարտ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 476 | Добавил: mu | Дата: 21.12.2010 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է անգլիական The Sunday Mirror պարբերականը, "Չելսիի" սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է մի քանի խաղացողների գնել, որոնք կուժեղացնեն "Արիստոկրատներին": Սպասվում է, որ այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի սեփականատիրոջը կներկայացնի ցանկալի խաղացողների իր ցուցակը, որտեղ առաջին հորիզոնականում իտալական "Ինտերի" հոլանդացի փլեյմեյքեր Ուեսլի Սնեյդերի անունը կլինի: Թեև Սնեյդերը վերջերս է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը, բայց դոն Կառլոն կարծում է, թե կկարողանա համոզել հոլանդացուն հայտնվել իր թիմում: Սնեյդերի տրանսֆերային ներկայիս գինը տատանվում է 25-35 մլն եվրոյի սահմաններում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 516 | Добавил: Hartsat | Дата: 20.12.2010 | Комментарии (0)

Այսօր իսպանական "Վալենսիայի" գլխավոր մարզիչ Ուիան Էմերին քննադատել է Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` նշելով, որ պորտուգալացին իրեն պահում է իսկական լացկան տղայի պես. "Շատ հաճախ մրցավարները սխալներ են թույլ տալիս, բայց մարզիչը չպետք է իջեցնի իր մակարդակը և սկսի աջ ու ձախ հայտարարել մրցավարական սխալները: Մոուրինյոյի վարքը շատ զարմանալի էր ինձ համար. նա կարծես լացկան լիներ: Ամեն դեպքում "Վալենսիան" բողոքելու ավելի մեծ տեղ ունի, բայց դե մենք տղաներ ենք, ունենք տղամարդկություն, ոչ թե ոմանց պես": Անշուշտ, սա անպատասխան չի մնա "Յուրահատուկի" կողմից, բայց թե ինչ կասի Մոուրինյոն... մի քիչ համբերություն է հարկավոր...
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 560 | Добавил: Hartsat | Дата: 20.12.2010 | Комментарии (0)

Այս հոդվածում ցանկանում ենք անդրադառնալ մի քանի սենսացիոն ասեկոսեների.
*** Այսօրվա ամենասենսացիոն լուրերըը ստացվեցին Իտալիայից: Նախ իտալական ԶԼՄ-ներից մեկը գրեց, թե "Ինտերի" գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը հեռացվել է ակումբից, քանի որ ուլտիմատում էր ներկայացրել ակումբի նախագահ Մասիմո Մորատտիին` պահանջելով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել 3 թոփ մակարդակի խաղացողների: Բայց արի ու տես, որ սխալ ինֆորմացիա տարածում են նույնիսկ ամենահայտնի թերթերը` լսարանի ուշադրությունը գրավելու համար: Այս բանը պարզ դարձավ, երբ մի քանի ժամ առաջ Բենիտեսը մամուլի ասուլիս հրավիրեց` քննարկելու իր թիմի հաղթանակն Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ: Այս ժամանակ էլ նա լրագրողներին հայտնեց, որ ոչ մի հեռացում էլ չի եղել, դա լրագրողների հորինածն է, բայցև ավելացրեց, որ ինքը վստահ չէ, թե Աշխարհի ակումբային չեմպիոնի կոչման նվածումն ապահովագրե ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 548 | Добавил: Hartsat | Дата: 20.12.2010 | Комментарии (0)

« 1 2 ... 676 677 678 679 680 681 682 »