Home » Նորությունների արխիվ
Անգլիական "Բլեքբերնի" գլխավոր մարզչի պաշտոնակատար Սթիվ Քինը կզբաղեցնի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը. այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Քինը ժամանակավոր զբաղեցրել էր այս պաշտոնը Էլարդայսի հրաժարականից հետո: "Ֆուլհեմի", "Ռեալ Սոսյեդադի" և "Քովենթրիի" նախկին գլխավոր մարզիչը մեկնել է Հնդկաստան ակումբի սեփականատերերի հետ բանակցություններ վարելու նպատակով: Եթե քննարկումը հաջող ընթանա, ապա Քինը հաստատ կգլխավորի այդ թիմը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 521 | Добавил: Hartsat | Дата: 23.12.2010 | Комментарии (0)

Գերմանական «Վոլֆսբուրգը», որն առաջիկա ձմռանն արդեն կարող է զրկվել  իր հիմնական հարձակվողից` Էդին Ջեկոյից, վաղուց փնտրտուքների մեջ է:

Եթե Ջեկոն գնա «Մանչեսթեր Սիթի», որը նրա համար պատրաստ  է վճարել մոտ 35 մլն ֆունտ, ապա գերմանական «գայլերի» կազմը կարող է համալրել «Կայզերսլաուտերնի» խորվաթ հարձակվող Սրջան Լակիչը:

Հիշեցնենք, որ 27-ամյա խորվաթը  թիմում արդեն խաղում է երկու տարի և այդ ընթացքում աչքի է ընկել 30 անգամ: Ընթացիկ մրցաշրջանում նրա հաշվին կա 11 գոլ Բունդեսլիգայի 16 խաղերի ընթացքում: Ինչպես հայտնում են գերմանական թերթերը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Վեսթ Հեմը» և Իսպանիայի առաջնության ակումբներից մի քանիսը:


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 532 | Добавил: Hartsat | Дата: 23.12.2010 | Комментарии (0)

Այսօր Մադրիդի սպորտային պալատում ընկերական-բարեգործական հանդիպում տեղի կունենա գործող և արդեն կարիերան ավարտած ֆուտբոլիստների մասնակցությամբ:
Հանդիպումը նախաձեռնել են «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և նրա նախկին թիմակից Լուիշ Ֆիգուն: Միջոցառումն անվանված է «Հանդիպում Կասիլյասի և Ֆիգուի ընկերներ միջև»:  Հավաքված գումարի 50 տոկոսը կտրվի իսպանաէկվադորյան   համատեղ «Rumiñahui» ասոցիացիային, որը զբաղվում  է  ներգաղթյալների խնդիրներով: Գումարի մնացած մասը կտրվի Կասիլյասի և Ֆիգուի բարեգործական  հիմնադրամներին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 519 | Добавил: Hartsat | Дата: 23.12.2010 | Комментарии (0)

35 տարեկանում, պատուհանից դուրս նետվելով, ինքնասպան է եղել Ալեքսանդր Կովալենկոն, ով ժամանակին խաղացել է «Դնեպրում» (1996-98), «Շախտյորում»(1998-99), «Մետալուրգում» (1999-2003) և «Կրիվբասում» (2003-04). այս մասին հայտնում են ուկրաինական մամուլի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Կովալենկոն նաև չորս հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա մրցավար էր դարձել և սպասարկում էր Ուկրաինայի առաջնության երկրորդ դիվիզիոնի հանդիպումներ` պատշաճ մակարդակով կատարելով իր պարտականությունները:


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 548 | Добавил: Hartsat | Дата: 23.12.2010 | Комментарии (0)

"Կլաս Յան Հունտելարը չի հեռանա Շալկեից",-հայտնում է խաղացողի գործակալը: Նա նաև նշել է, որ "Յուվենթուս" տեղափոխվելու մասին լուրերը նա կարդացել է թերթերում: "Ես չեմ հանդիպել "Յուվեի" ղեկավարության հետ. դա ընդամենը լրագրողների սխալ տեղեկատվություն տարածելու արդյունք է": Հունտելարի գործակալը ավելացրել է, որ խաղացողը իրեն շատ լավ է զգում այս ակումբում, և Ֆելիքս Մագաթը գոհ է նրա խաղից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 537 | Добавил: mu | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

"Տոտենհեմի" մարզիչ Հարի Ռեդնապի խոսքերով Վութգեյթը կարող է վերադառնալ այս մրցաշրջանում: Վութգեյթը, ով շուրջ մեկուկես տարի է չի կարողանում խաղադաշտ դուրս գալ` վնասվածքների պատճառով, արդեն սկսել է թեթև վարժություններ կատարել, ու գրեթե անհետացել են ծանր վնասվածքի հետքերը. ընդհանրապես խաղացողի կարիերան լուրջ վտանգի տակ էր այդ վնասվածքի պատճառով, սակայն, ինչպես երևում է, հույսեր դեռևս կան:
Հարի Ռեդնապը skysports.com-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վութգեյթը հաղթահարել է դժվարությունները և այժմ վերականգնման փուլում է, ու մարզիչը հույս ունի, որ նա կվերականգնվի մինչ մրցաշրջանի ավարտը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 573 | Добавил: mu | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Այսօր հայտնի դարձավ, որ ռուսական "Թերեքի" գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի հանրահայտ մասնագետ Վիկտոր Մունիոսը, ով ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է "Սարագոսայում", "Բարսելոնայում": Որպես մարզիչ աշխատել է հարազատ "Սարագոսայում", իսպանական "Վիլյառեալում", "Ռեկրատիվոյում", "Խետաֆեում", հունական "Պանա-տինաիկոսում":  2009թ. Մունիոսին վռնդեցին "Խետաֆեից", որից հետո որպես փորձագետ մի քանի ամիս աշխատել է իսպանական հեռուստաալիքներից մեկում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 536 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իտալական La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում լքել  ներկայիս ակոմբը: Հիշեցնենք, որ վերջին օրերին իսպանական և իտալական լրատվամիջոցները քննարկում էին պորտուգալացու՝ «Ինտեր» վերադառնալու հնարավորությունը: «Ես պատրաստվում եմ դեռևս երկար տարիներ աշխատել արքայական «Ռեալում»: Այստեղ շատ աշխատանք կա անելու և ոչ միայն խաղադաշտում: Ես ակումբի հետ դեռ չորս տարվա պայմանագիր ունեմ, որի պայմանները պատրաստվում եմ կատարել: Հուսով եմ, որ «Ինտերը» չի զգա իմ ծառայությունների կարիքը, քանի որ դա կնշանակի, որ իրենք սխալ ճանապարհ են ընտրել, կորցրել իմ գտած ուղին: Իհարկե, չեմ կարող ասել, որ երբեք չեմ վերադառնա «Ինտեր», սակայն նույն բանը կարող եմ ասել նաև այլ ակումբների մասին: Պարզապես ես միշտ նախապատվությունը կտամ «Ինտերին», իսկ թե ինչու, ես այդ մասին դեռ չեմ խոսի: Ռաֆան վատ մարդ չէ, նրան ժամանակ տվեք»,- ասել է Մոուրինյոն: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 551 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր  Վիկտոր Դալլաքյանը և Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը միասին այս օրերին բարեգործական այց կատարեցին Արցախ:

21-ամյա Մխիթարյանը, որ գիտի մանուկ հասակում առանց հայր մնալու դժվարությունների մասին, իր առաջին հաջողություններից վաստակած գումարից որոշեց մաս հատկացնել հենց արցախցի ազատամարտիկների ընտանիքներին: Հենրիխի անմիջական առաջարկությամբ և ՀՖՖ նախագահի օժանդակությամբ հնարավոր եղավ ձեռնարկել նման բարեգործական միջոցառում:

Հայաստանից այցելած ֆուտբոլային պատվիրակո ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 597 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Հայտնի է դարձել հունվարի 15-ից 23-ը ռուսական Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ և Բալթյան երկրների համագործակության գավաթի խաղարկության խաղացանկը: Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանը կներկայացնի Երևանի «Միկան», որը ուզբեկական «Բունյոդկորի», ղազախական «Տոբոլի» և լատվիական «Սկոնտոյի» ընդգրկվել է B խմբում:
Просмотров: 559 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

« 1 2 ... 675 676 677 678 679 ... 681 682 »