12:09 "Ասթոն Վիլլան" փորձում է համաձայնության գալ Էշլի Յանգի հետ | |
Անգլիական Պրեմիեր լիգայի ամենավառ աստղերից մեկի` Էշլի Յանգի մասին ասեկոսեները գնալով շատանում են: "Ասթոն Վիլլայի"առաջատարի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է կես տարուց, և թիմի ղեկավարությունը փորձում է 4 տարվա նոր պայմանագիր ստորագրել խաղացողի հետ` դրանով իսկ խուսափելով խաղացողի տրանսֆերային գնի անկումից: Հիշեցնենք, որ խաղացողի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական այնպիսի առաջատար ակումբներ, ինչպիսիք են "Լիվերպուլը", "Տոտենհեմը" և "Մանչեսթեր Յունայթեդը": Ինչ կպատասխանի թիմի ղեկավարությանը Յանգը, ով երազում է խաղալ "Չեմպիոնների լիգայում":
| |
|
Total comments: 0 | |