Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը, ի տարբերություն
նախորդ ամսվա, նահանջել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում
է 62-րդ հորիզոնականը: Հավելենք, որ փետրվարի 9-ին
կայանալիք ընկերական խաղի մեր հարևան ու մրցակից Վրաստանի հավաքականը մեկ
հորիզոնական վեր է բարձրացել և հիմա 71-րդն է:
Ստորև ներկայացնում ենք ՖԻՖԱ-ի` փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը (մուգ տառատեսակով այն թիմերն են, որոնք Եվրո 2012թ. խմբային առաջնությունում մեր մրցակիցներն են).
1. Իսպանիա – 1887 (միավոր)
2. Հոլանդիա – 1723
3. Գերմանիա – 1485
4. Բրազիլիա –
...
Կարդալ ավելին
|
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության
միջազգային ասոցիացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի լավագույն 400 ակումբների
դասակարգման աղյուսակը: Այդ ցուցակում հայկական ակումբներից հայտնվել է միայն Հայաստանի բազմակի չեմպիոն "Փյունիկը", որը 349-րդ հորիզոնական է
կիսել ալժիրյան "Շաբաբ", ինչպես նաև շվեյցարական "Սիոն" և "Ցյուրիխ"
ակումբների հետ:
Իսկ ահա ակումբների լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.
1. "Ինտեր", 2. "Բարսելոնա", 3. "Բավարիա", 4. "Ռեալ Մադրիդ", 5. "Լիվերպուլ", 6. "Ինտերնասիոնալ", 7. "Էստուդիանտես", 8. "Պորտու", 9. "Մանչեսթեր Յունայթեդ", 10. "Ատլետիկո Մադրիդ"
|
Ինչպես հայտնի է հայկական ֆուտբոլով հետաքրքրվող մեր մարզասեր ընթերցողներին, Երևանի "Կիլիկիան" չի
մասնակցի 2011թ. ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությանը: Եվ ահա ինչպես տեղեկացնում է TotalFootball.am հայկական ֆուտբոլային կայքը, "Կիլիկիայի"
ֆուտբոլիստներից մի քանիսն արդեն բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներն են համալրել: Մասնավորապես լուծարված թիմի հարձակվող Կարեն Խաչատրյանն արդեն մարզվում է Գյումրիի "Շիրակում", իսկ Տիգրան Ղարաբաղցյանը շուտով կմիանա "Ուլիսին", "Կիլիկիա" թիմի դարպասապահ Արմեն Խաչատրյանն ու Հայկ Մկրտչյանն էլ միացել են կապանյան "Գանձասարին":
|
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, փետրվարի երեքին տեղի կունենա 2011-13թթ.
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի
վիճակահանությունը: Որակավորման փուլում թիմերը
կբաժանվեն տասը խմբի, որոնցից երկուսում կլինեն վեցական թիմ, իսկ ութում՝
հինգական: Որակավորման փուլի մրցաշարին կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի անդամ 53
ասոցիացիաների 52 հավաքականներ, և միայն եզրափակիչ փուլի կազմակերպիչ
Իսրայելն ավտոմատ կերպով կհայտնվի եզրափակիչ փուլում:
Հավելենք, որ վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի երեքին, Երևանի ժամանակով 17:00-ին:
|
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական
շտաբը` գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց ազգային թիմի կազմը, որը
կնախապատրաստվի 2011թ. փետրվարի 9-ին կայանալիք Վրաստանի ընտրանու հետ
ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում, Լիմասոլ քաղաքի" Ցիրիոն" մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
...
Կարդալ ավելին
|
Ինչպես տեղեկացնում է TotalFootball.am հայկական ֆուտբոլային կայքը, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արարատ
Առաքելյանի անունը բացակայում է Անթալիա մեկնած Դոնեցկի "Մետալուրգի"
ֆուտբոլիստների ցուցակից:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը մասնակցեց դոնեցկյան թիմի նոր մարզչի` Անդրեյ Գորդեևի գլխավորությամբ կազմակերպված առաջին հավաքին, սակայն
երկրորդ հավաքին նա չի մասնակցի: Հավելենք, որ Թուրքիա մեկնողների ցուցակում նշված է եղել Արտակ Դաշյանի անունը: Այժմ Արարատը պատրաստվում է վերադառնալ հարազատ "Բանանց":
|
Հայաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանն իր ֆուտբոլային կարիերան կշարունակի լեհական Գդանսկ քաղաքի "Լեխիա" ակումբում:
...
Կարդալ ավելին
|
Փետրվարի 1-ին ժամը 12.00-ին "Արմենիա–Մարիոթ" հյուրանոցի "Փառանձեմ թագուհի" սրահում տեղի կունենա "Շիրակ" ֆուտբոլային ակումբի այս տարվա անդրանիկ մամուլի ասուլիսը։ Ասուլիսին ներկա կգտնվեն "Շիրակ" ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գեորգի Մաթևոսյանը և թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվի նաև "Շիրակ" ֆուտբոլային ակումբը նոր հանդերձանքը։
"Շիրակ ՖԱ"-ի մամուլի քարտուղարություն
|
Ինչպես տեղեկացնում է հայկական TotalFootball.am կայքը, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հովհաննես
Գոհարյանն այս օրերին գտնվում է Կիսլովոդսկում, որտեղ մասնակցում է "Ուֆա"
ակումբի մարզումներին:
...
Կարդալ ավելին
|
Դեռ նախորդ մրցաշրջանի վերջից խոսվում էր այն մասին , որ Երևանի "Կիլիկիա" ֆուտբոլային ակումբը հնարավոր է լքի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի
առաջնությունը ֆինանասական սղության պատճառով: Արտասահմանում դա սովորական բան է, երբ թիմերը սնանկանում են, ապա լքում են մրցաշարը, որին մասնակցում են: Մասնավորապես,
Ռուսաստանում այս տարի միանգամից մի քանի թիմ հրաժարվել է խաղալու երկրի
ուժեղագույնների խմբում:Հայաստանում "Կիլիկիայի" սնանկացումը պարզ է դարձել այն
բանից հետո, երբ լրացել է ակումբների համար խաղերին մասնակցելու հայտերի և անդամավճարների
ներկայացման վերջնական ժամկետը: Մեր երկրի ֆուտբոլի բարձրագույն
խմբի բոլոր թիմերը մինչև սահմանված ժամկետները պաշտոնապե
...
Կարդալ ավելին
|
« 1 2 ... 45 46 47 48 49 ... 53 54 » |