ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ներկայացրեց 2010թ. Հայաստանի լավագույն
մարզչի քվեարկության արդյունքները, որում պարզ դարձավ, որ 2010թ.
Հայաստանի լավագույն մարզչի կոչմանն արժանացել է Վարդան Մինասյանը` "Փյունիկ" ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:Նա հաղթել է ձայների
բացարձակ մեծամասնությամբ` վաստակելով 308 միավոր, երկրորդ տեղում է
Արմեն Գյուլբուդաղյանցը ("Իմպուլս")` 98 միավոր, իսկ լավագույն եռյակը
եզրափակում է Սևադա Արզումանյանը ("Ուլիս")` 71 միավոր:
|
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը և Հայաստանի հավաքականի և Դոնեցկի
«Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը միասին այս օրերին
բարեգործական այց կատարեցին Արցախ:
21-ամյա Մխիթարյանը, որ գիտի մանուկ հասակում առանց հայր
մնալու դժվարությունների մասին, իր առաջին հաջողություններից վաստակած
գումարից որոշեց մաս հատկացնել հենց արցախցի ազատամարտիկների ընտանիքներին: Հենրիխի անմիջական առաջարկությամբ և ՀՖՖ նախագահի օժանդակությամբ հնարավոր եղավ ձեռնարկել նման բարեգործական միջոցառում:
Հայաստանից այցելած ֆուտբոլային պատվիրակո
...
Կարդալ ավելին
|
Գյումրիի «Շիրակը» վերջերս համալրվել է երկու նոր ֆուտբոլիստներով։ Թիմ են վերադարձել
գյումրեցիներ Կարեն Ալեքսանյանն ու Արմեն Տիգրանյանը, ովքեր նախորդ
մրցաշրջանում հանդես էին գալիս Երևանի «Ուլիսում». այս մասին տեղեկացնում է «Շիրակի»
մամուլի քարտուղարությունը։ Արմեն Տիգրանյանի հետ կնքվել է մեկ, իսկ Կարեն Ալեքսանյանի՝ երկու տարվա պայմանագիր։
Ավելացնենք, որ այս ֆուտբոլիստներն արդեն
խաղացել են «Շիրակի» կազմում. մասնավորապես, Կարեն Ալեքսանյանը 1997-ից
2003 թթ. 137 խաղ է անցկացրել «Շիրակում» ու դարձել 43 գոլի հեղինակ։ 1999թ. Ալեքսանյանը «Շիրակի» կազմում նույնիսկ հռչակվել է Հայաստանի չեմպիոն։
2004թ. նա կրկնել է այդ հաջողությունը Երևանի «Փյունիկի» կազմում՝
դառնալով նաև Հայաստանի գավաթակիր։
2003, 2004 և 2007թթ. Ալեքսանյանը մոլդովական «Զիմբրույի» կազմում երեք անգամ նվաճել է
...
Կարդալ ավելին
|
Իսրայելական «Բնեյ Յեհուդայի» հայ
հարձակվող Եղիա Յավրույանը հունվարին կարող է հեռանալ ակումբից, տեղեկացնում են
իսրայելական լրատվամիջոցները:
Արդեն հայտնի է, որ թիմի գլխավոր մարզիչ
Դրոր Կաշտանը նոր ֆուտբոլիստներ է փնտրում, որպեսզի հունվարյան
տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնի Յավրույանի դիրքը, ով
հիասթափեցնում է մարզչին` չկարողանալով օգտագործել մի շարք նպաստավոր պահեր:
Հիշեցնենք, որ «Բնեյ Յեհուդայի» կազմում 28-ամյա հայ հարձակվողը մասնակցել է 15 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Սա շատ վատ արդյունք է Եղիայի համար, ով ընդամենը մի քանի տարի առաջ համարվում էր իսրայելական առաջին լիգայի լավագույն հարձակվողը:
|
Ինչպես տեղեկացնում է ArmFootball.com կայքը, դոնեցկյան "Մետալուրգը" հունվարի 16-ից 30-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Անթալիայում: Դոնեցկի "Մետալուրգին" ընկերակցելու է Երևանի "Բանանցը": Դրա մասին տեղեկացնել է երևանյան ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, ով Դոնեցկի թիմի սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանի ավագ եղբայրն է: Հիշեցնեմ, որ Դոնեցկի "Մետալուրգում" է հանդես գալիս Արտակ Դաշյանը, ով այդպես էլ չի կարողանում հիմնական կազմ ընկնել:
|
Ողջույն բոլոր այն ֆուտբոլասերներին, ովքեր կարոտ են լավ վերլուծությունների, այսուհետ մենք կփորձենք այս բաժինը թարմացնել նորություններով, որոնք անմիջական կապ ունեն հայկական ֆուտբոլի հետ:
|
|