Home » Ֆուտբոլն Հայոց
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյան եղբայրները  կարող են իրենց ֆուտբոլային կարիրեան շարունակել Ռումինիայի առաջնության բարձրագույն խմբի նորեկ "Մուրեշ" ակումբում. այս մասին տեղեկացնում է Gazeta Sporturilor ռումինական պարբերականը: Այժմ ակումբը և ֆուտբոլիստները բանակցություններ են վարում:
Հիշեցնենք, որ Քարամյանների վերջին ակումբը Ռումինիայում եղել է Ուրժիչենիի "Ունիրեան", և այժմ նրանք չեն խաղում որևէ թիմում: Նշենք նաև, որ "Մուրեշը" Ռումինիայի առաջնության 20-րդ տուրից հետո գտնվում է 13-րդ հորիզոնականում:
Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 432 | Добавил: Hayk | Дата: 14.01.2011 | Комментарии (0)

Երևանի «Ուլիս» է վերադարձել վրացի ֆուտբոլիստ Լևան Ակոբիան. այս մասին տեղեկացնում է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը։
Հավանականությունը մեծ է, որ վրացի փորձառու պաշտպանի հետ 1 տարվա պայմանագիր կկնքվի։

Արդեն հայտնի է, որ «Ուլիսը» ձեռք է բերել նաև «Արարատի» նախկին առաջատար խաղացող Ռենատոյին։

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 406 | Добавил: Hartsat | Дата: 12.01.2011 | Комментарии (0)

Կապանի "Գանձասարն" այս տարի էլ կմասնակցի Աշգաբադում կայանալիք "Թուրքմենբաշիի գավաթի" հերթական խաղարկությանը, որը կայանալու է փետրվարի 19-28-ը: Նախորդ տարի կապանցիները հաջող հանդես չեկան` խմբային մրցաշարում գրավելով միայն վերջին տեղը, բայց այս անգամ թիմը կձգտի ավելի հաջող հանդես գալ: Թիմը մրցաշարին կմեկնի Թուրքիայից, որտեղ փետրվարի 4-18-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք:
Այժմ "Գանձասարն" իր առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ավանում գտնվող ֆուտբոլային ակադեմիայում:

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 405 | Добавил: Hartsat | Дата: 12.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի հավաքականի թեկնածու հարձակվող Եղյա Յավրույանը Թել-Ավիվի «Բնեյ-Յեհուդայից» Աշկելոնի «Հապոել» է տեղափոխվել:
Գործարքի ֆինանսական կողմը դեռևս հստակեցված չէ: Հավելենք, որ աշկելոնյան ակումբը միայն նախորդ տարի է բարձրագույն լիգայում հանդես գալու իրավունք վաստակել:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 432 | Добавил: Hartsat | Дата: 12.01.2011 | Комментарии (0)

Առաջիկա ֆուտբոլային մրցաշրջանին շարունակում է նախապատրաստվել երկրի փոխչեմպիոն Երևանի «Բանանցը», սակայն ոչ ամբողջական կազմով: Թիմի լեգեոնական ֆուտբոլիստները, ինչպես նաև գլխավոր մարզիչ Ստևիցա Կուզմանոսկին Երևան են ժամանելու միայն վաղը:
Հունվարի 15-ին «Բանանցն» ուսումնամարզական հավաքի կմեկնի Թուրքիա: Մարզումներին զուգահեռ նախատեսված է անցկացնել նաև 3 ստուգողական հանդիպում: Հունվարի 21-ին հայկական թիմի մրցակիցը կլինի Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ կշարունակի իր մրցելույթներն Արարատ Առաքելյանը: Ինչպես հայտնի է, ուկրանիական թիմում է հանդես գալիս նաև Արտակ Դաշյանը:
Իդեպ, «Բանանցի» դարպասապահների մարզիչ է նշանակվել Նիկոլայ Դոնևը, ով ժամանակին աշխատել է հայկական թիմում, իսկ այնուհետև տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»:
... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 416 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Երևանի "Կիլիկիան" շարունակում է նախապատրաստվել Հայաստանի առաջնության առաջիկա մրցաշրջանին: Ամանորյա տոներից հետո թիմը հունվարի 7-ից գլխավոր մարզիչ Բաբկեն Մելիքյանի գլխավորությամբ վերսկսել է մարզումները:
"Կիլիկիայում" այժմ փորձաշրջան են անցնում "Ուլիսում" իր մրցելույթներով հայտնի` կիսապաշտպան Գոռիկ Խաչատրյանը, "Գանձասարի" նախկին ֆուտբոլիստ, հարձակվող Ալիկ Խաչատրյանը, նախկինում "Միկայի" կիսապաշտպան Էդգար Մանուկյանը, ինչպես նաև զինծառայությունից հարազատ ակումբ վերադարձած Ցոլակ Բեգլարյանը:

... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 437 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Երեւանի «Փյունիկը» հունվարի 5-ից վերսկսել է մարզումները: Չեմպիոնի կազմում բացակայում է միայն բրազիլացի Մարկոս Պիզելին, ով հունվարի 10-ին կվերադառնա արձակուրդից. նա մեկնել է հայրենի Բրազիլիա:
Արտասահմանում բնակվող Կարեն Իսրայելյանը եւ Դավիթ Ազինն արդեն վերադարձել են, իսկ «Փյունիկը» մարզումներն անցկացնում է Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Այստեղ դեկտեմբերի 22-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում նաև Գյումրիի «Շիրակը»: Սպասվում է, որ հունվարի 11-ին «Փյունիկը» եւ «Շիրակը» ստուգողական հանդիպում կանցկացնեն:
«Փյունիկն» իր առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը կսկսի հունվարի 20-ից: Վարդան Մինասյանի սաները հավաքն անցկացնելու են Սոչիում: ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 397 | Добавил: Hartsat | Дата: 10.01.2011 | Комментарии (0)

Վերջին շրջանում տեղեկություններ կային, որ Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանը, Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը հունվարին տեղափոխվելու են Կրասնոդարի «Կուբան»: Բայց երեկ «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը տեղեկություն տարածեց, որ միայն Կառլեն Մկրտչյանի եւ Գեւորգ Ղազարյանի տեղափոխությունն է հավանական: Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներն այսօր ուղեւորվելու են Կրասնոդար, իսկ վաղը «Կուբանի» հետ կմեկնեն Թուրքիա:
Հիշեցնենք, որ «Կուբանն» իրավունք է ստացել ելույթ ունենալ Ռուսաստան Պրեմիեր լիգայում: Թիմը մարզում է նախկինում հայտնի ռումինացի ֆուտբոլիստ Դան Պետրեսկուն, իսկ «Կուբանի» սեփականատերը հայ գործարար Օլեգ Մկրտչյանն է, ով հանդիսանում է նաեւ Երեւանի «Բանանցի» հովանավորը:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 414 | Добавил: Hartsat | Дата: 10.01.2011 | Комментарии (0)

Մոսկովյան «Սպարտակից» վարձավճարով Բրյանսկի «Դինամո» տեղափոխված հայկական ծագում ունեցող հարձակվող Արթուր Մալոյանը թիմի պաշտոնական կայքին տված հարցա-զրույցում նշել է, որ մինչև պայմանգիր ստորագրելը լավ ծանոթ էր նոր թիմում տիրող իրավի-ճակին. «Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, ակումբի ղեկավարության հետ եկանք երկկողմանի համաձայնության, և իմ հարաբերությունները Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ավարտվեցին: Իսկ ստանալով առաջարկ` վարձավճարով հանդես գալ Բրյանսկում, ես ստորագրեցի պայմանագիր «Դինամոյի» հետ: Առաջարկի շուրջ երկար չմտածեցի: Բացի նրանից, որ ես «Ուրալի» վերջին հանդիպմանը սեփական հարկի տակ խաղացի «Դիանամոյի» դեմ, ես հետևում էի Բրյանսկի թիմի ելույթներին մրցաշրջանի ամբողջ ընթացքում և գիտեմ, թե ինչպես են այստեղ ընթանում գործերը: Հատկապես կարևոր է, որ թիմում կան ինձ ծանոթ ֆուտբոլիստներ: Բացի դրանից այստեղ` Բրյանսկում, նվիրյալ շատ  երկրպագուներ էլ կան, ովքեր, ինչքան ես գիտեմ, սիրո ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 443 | Добавил: Hartsat | Дата: 06.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է հայկական armsport.am սպորտային կայքը, Գյումրիի «Շիրակն» այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ավանի ֆուտբոլի դպրոցում` ֆուտբոլային ակադեմիայում: «Շիրակի» մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ թիմը հավաքին մասնակցելու է 28 ֆուտբոլիստներով:

«Շիրակում» մարզվող ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը, ով հայտնի է Երեւանի «Բանանցում» եւ Դոնեցկի «Մետալուրգոււմ» ունեցած իր ելույթներով: Մելիքյանը թիմին մի ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 450 | Добавил: Hartsat | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 50 51 52 53 54 »