Home » Ֆուտբոլն Հայոց
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Fair Play (Արդար խաղ)-ի վարկանիշային եվրոպական աղյուսակը, որում Հայաստանը հանգրվանել է 37-րդ հորիզոնականում։
2010թ. ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո կայացած մրցաշարերում Հայաստանի հավաքականները և ակումբները մասնակցել են 33 հանդիպումների, որի արդյունքում էլ ստացել է վարկանիշային 7.738 միավոր։
Աղյուսակը գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Շվեդիան և Անգլիան։ Այս երկրներին Եվրոպայի լիգայի 2011/12թթ. խաղարկությունում կհատկացվի մեկական
լրացուցիչ ուղեգիր։
ՈւԵՖԱ-ն աղյուսակը կազմելիս հիմնականում հաշվի է առել, թե միջազգային հանդիպումների մասնակիցները ինչպես են իրենց պահել խաղադաշտում մրցակցի և մրցավարների նկատմամբ։
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 450 | Добавил: Hartsat | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

Արդեն հայտնել էինք, որ Դիլիջանի "Իմպուլսը" Սոչիում 1։1 հաշվով է ավարտել "Գազովիկի" հետ ստուգողական առաջին հանդիպումը։ "Իմպուլսի" մամուլի քարտուղարությունից հայտնեցին, որ հայկական թիմի կազմում 90-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Տիգրան Տիգրանյանը։ Վերջինս հարձակվողական ոճի ֆուտբոլիստ է և բնակում է Սոչիում։ Ունի բնատուր առաջատարի հատկանիշներ, լավ է խաղում գլխով, տիրապետում է հուժկու հարվածների: Տիգրանյանը ներկայումս փորձաշրջան է անցնում "Իմպուլսում"։
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 436 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Երեւանի "Միկան" երկրորդ հանդիպումն անցկացրեց Սանկտ Պետերբուրգում ընթացող "Համագործակցության գավաթի" խաղարկությունում: Հայկական ակումբը "Պետերբուրգսկի" մարզահամալիրում մցրակցեց ղազախական "Տոբոլի" հետ: Արմեն Շահգելդյանի թիմը խաղի ընթացքում 2 անգամ առջեւում էր հաշվի մեջ, սակայն բավարարվեց մեկ միավորով: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակ դարձան Նարեկ Բեգլարյանը և Բոտի Դեմելը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ B խմբում ընդգրկված "Միկան" 0:2 հաշվով զիջել էր լատվիական "Սկոնտոյին", իսկ "Տոբոլը" 2:1 հաշվով հաղթել էր "Բունյոդկորին":
Այսօր "Միկան" կհանդիպի Ուզբեկստանի չեմպիոն "Բունյոդկորի" հետ: ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 404 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Ռուսաստանի Սարանսկ քաղաքը ներկայացնող "Մորդովիայում" փորձաշրջան անցնող Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը մասնակցել է իր թիմի առաջին ստուգողական մրցավեճին, որում ռուսական ակումբը մրցել է չինական «Տյանցզին Տեդայի» հետ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2-2 հաշվով։
Արտակ Ալեքսանյանը մասնակցել է հանդիպման երկրորդ խաղակեսին։

Հավելենք, որ Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մորդովիան» նախատեսում է ևս 3 ստուգողական հանդիպում անցկացնել։

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 456 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, ովքեր այս օրերին մասնակցում են Կրասնոդարի «Կուբանի» ուսումնամարզական հավաքին, առաջին հանդիպումն են անցկացրել թիմի հիմնական կազմում:
Երեկ Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինող կազմի դեմ խաղում նրանք խաղադաշտ են դուրս եկել մեկնարկային կազմում: Այդ խաղում «Կուբանը» կամային հաղթանակ է տարել 3-1 հաշվով: Ավելին 40-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը գրավել է մրցակցի դարպասը, սակայն մրցավարը չի արձանագրել այն` հայազգի հարձակվողի մոտ արձանագրելով խաղից դուրս վիճակ:
Հավելենք, որ Գևորգ Ղազարյանը խաղացել է 10 համարի մարզաշապիկով, իսկ Կառլեն Մկրտչյանը` 8:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 454 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Համաշխարհային ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS, հրապարակել է 2010թ.-ի լավագույն ռմբարկուների ցուցակը, որում ընդգրկվել են միջազգային ասպարեզում ամենից շատ գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստները: Այդ ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 8 գոլով զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Յուրան 2010 թվականի ընթացքում երեք գոլ խփել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում և հինգ անգամ աչքի է ընկել "Ռանդերսի" կազմում  "Եվրոպա լիգայի" շրջանակներում:
Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 439 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, որը հանդես է գալիս ավստրիական "Զալցբուրգ-Ռեդ Բուլզում", կարող է վերադառնալ Արգենտինա և կարիերան շարունակել "Ինդեպենդիենտե" ակումբում: Canchallena.com-ը տեղեկացնում է, որ արգենտինական ակումբը սկսել է բանակցություններ վարել Խոակինի տրանսֆերի շուրջ:
Բոգոսյանին իր թիմի շարքերում ցանկանում է տեսնել "Ինդեպենդիենտեի" գլխավոր մարզիչ Անտոնիո Մոհամեդը, որը նպատակ ունի "Լիբերտադորեսի գավաթի" հանդիպումներից առաջ ուժեղացնել թիմի հարձակման գիծը:
Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 385 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանն արդեն մի քանի օր է` փորձաշրջան է անցնում Լեհաստանի առաջնության բարձրագույն խմբի ներկայացուցիչ Վրոցլավի «Սլասկ» ակումբի կազմում:

Ռոբերտն արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում, և մեծ հավանականություն կա, որ նա կմասնակցի շաբաթ օրը կայանալիք ստուգողական խաղին:

Հիշեցնենք, որ Արզումանյանը գործող պայմանագիր ունի դանիական «Ռանդերսի» հետ, սակայն ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով հանդես  չի գալիս սկանդինավյան թիմի կազմում:

Ավելացնենք, որ «Սլասկը» Լեհաստանի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, իսկ այս մրցաշ ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 434 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Ռուսաստանի Սոչի քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Դիլիջանի «Իմպուլսն» երեկ իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել։ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը 1։1 հաշվով է ավարտել Օրենբուրգի «Գազովիկ» թիմի հետ մրցավեճը: Նշենք, որ "Գազովիկն" իրավունք է ստացել մասնակցելու Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությանը։
Առաջին խաղակեսում ռուսական ակումբը 11մ-ի շնորհիվ է բացել խաղի հաշիվը, իսկ հետագայում դիլիջանցիներին հաջողվել է խփել պատասխան գնդակը։
Հարկ ենք համարում նշել, որ հունվարի 17-ին «Իմպուլսը» մրցելու է «Վոլգար Գազպրոմի» հետ, որը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2010թ. առաջնությունում գրավել է 9-րդ հորիզոնականը։
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 426 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի հավաքականի թեկնածու-հարձակվող Հովհաննես Գոհարյանը 2010թ. մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց Երևանի «Փյունիկում»` դառնալով ՀՀ  չեմպիոն։ Հայաստանի առաջնության ավարտից հետո Գոհարյանը վերադարձավ Բելառուս, որովհետև նրա տրանսֆերը պատկանում է տեղի չեմպիոն "ԲԱՏԷ"-ին։
Ներկայումս բելառուսական ակումբի պաշտոնական կայքում Հովհաննես Գոհարյանի անունը բացակայում է խաղացողների ցանկից. նա դեռևս գտնվում է ձմեռային արձակուրդում։
Հիշեցնենք, որ "ԲԱՏԷ"-ն շարունակում է պայքարը "Եվրոպայի լիգայի" խաղարկությունում, որտեղ փլեյ-օֆֆում հանդես գալու իրավունք է նվաճել։


Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 465 | Добавил: Hartsat | Дата: 14.01.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 49 50 51 52 53 54 »