Home » Ֆուտբոլն Հայոց
Հայաստանի փոխչեմպիոն Երևանի "Բանանցը" Բելեքում ընկերական հանդիպում է անցկացրել Դոնեցկի "Մետալուրգի" հետ եւ զիջել 0:3 հաշվով:
34-րդ րոպեին հաշիվը բացել է Մգունին, իսկ 43-րդ րոպեին սևամորթ խաղացողը դուբլ է ձեւակերպել: 85-րդ րոպեին էլ "Մետալուրգի" կազմից աչքի է ընկել Տկաչեւը:
Հավելենք, որ Արարատ Առաքելյանը եւ Արտակ Դաշյանը «Մետալուրգի» կազմում մասնակցել են հանդիպման 2-րդ խաղակեսին:

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 517 | Добавил: Hartsat | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Այսօր՝ հունվարի 21-ին, 22 տարեկան դարձավ Հայաստանի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով Դոնեցկի "Շախտյորում" կրում է 22 համարի մարզաշապիկը։
"Շախտյորի" պաշտոնական կայքն այս կապացությամբ գրում է. "Հայտնվելով "Շախտյորում"` Հենրիխը շատ արագ նվաճեց հանդիսատեսի համակրանքը և դարձավ ֆուտբոլային ընտանիքի անբաժան մասը։ Միշտ բարյացակամ է, ուրախ եւ պատրաստակամ, իրեն շրջապատողներին վարակում է դրական էմոցիաներով։ Սրտանց ցանկանում ենք հոբելյարին հաջողություններ և ամուր առողջություն"։
http//www.onlyfootball.ucoz.com ֆուտբոլային կայքը նույնպես միանում է Մխիթարյանին ուղղված շնորհավորանքնեերին ծննդյան տարեդարձի առիթով:
Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 532 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Գերմանական Transfermarkt.de ֆուտբոլային կայքի տվյալներով Երևանի "Փյունիկի" հարձակվող Էդգար Մանուչարյանը Լվովի "Կարպատներ" է տեղափովել 550 հազար եվրոյի դիմաց։
Նշենք, որ Մանուչարյանն այսօր առավոտյան մեկնել է Լվով և առաջիկա օրերերին լվովյան ակումբի հետ կկնքի 1 տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև հոլանդական "Այաքսում", "Հարլեմում" և "Ալպերդորնում"։

... Կարդալ ավելին

Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 510 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ակտիվ բանակցություններ է վարում Ռուսաստանի Կրասնոդարի համանուն թիմի հետ։ Դանիական "Ռանդերսում" ելույթ ունեցող Մովսիսյանն այսօր առավոտյան Դանիայից ուղևորվել է Մոսկվա, որտեղից էլ կմեկնի Կրասնոդար։ Եթե կողմերն ընդհանուր հայտարարի գան, ապա վաղը հայ հարձակվողը պայմանագիր կկնքի "Կրասնոդարի" հետ։
"Կրասնոդարը" Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2010թ. առաջնությունում գրավել է 5-րդ հորիզոնականը, սակայն ակումբի ղեկավարությունը երեկ դիմել է ՌՖՄ-ին՝ ցանկություն հայտնելով մասնակցել Ռուսաստանի 2011թ. "Պրեմիեր լիգային"։ Հայտնի է, որ մերձմոսկովյան "Սատուրնը" հրաժարվել է ելույթ ունենալ ուժեղագույնների խմբում, ուստի այժմ ռուսական "Պրեմիեր լիգայում" կա մեկ թափուր տեղ։ Մերձմոսկովյան թիմին փոխարինելու իրավունք ունի առաջին դիվիզիոնում 3-րդ տեղը գրաված "Նիժնի Նովգորոդը", ապա 4- ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 500 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը, ով մասնակցում է Անթալիայում ընթացող Կրասնոդարի "Կուբան" ակումբի ուսումնամարզական հավաքին, վնասվածք է ստացել հունվարի 18-ին կայացած ստուգողական խաղի ժամանակ:
Կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է թիմի բժիշկ Ալեքսանդր Լինսկիի խոսքերը. "Որոշ ժամանակով մարզումներից ազատվել է մեզ հետ հավաք անցկացնող Կառլեն Մկրտչյանը: Նրան խորհուրդ է տրվել դադար վերցնել աճուկային կապանների բորբոքման սրացման պատճառով":
Նշենք, որ Կառլեն Մկրտչյանից բացի նույն հանդիպման ընթացքում տարբեր աստիճանի լրջության ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 474 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

"Ֆուտբոլ+" շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի և Երևանի "Փյունիկի" ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը իր կարիերան շատրաստ է շարունակել Ուկրանիայում, մասնավորապես Լվովի "Կարպատներում":

Հիշեցնենք, որ Էդգարը նախորդ տարի է Ամստերդամի "Այաքսից" վերադարձել հարազատ "Փյունիկ", որի կազմում կարողացել է նվաչել ՀՀ առաջնությունը, գավաթը և սուպերգավաթը: Այս մրցաշրջանում Էդգարն աչքի ընկավ կայուն ու վստահ խաղով, դա է պատճառը, որ կարողացավ ընդգրկվել նաև ազգային հավաքականի կազմում:

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 448 | Добавил: Hayk | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի հավաքականի և Երևանի "Փյունիկի" ֆուտբոլիստներ Արտակ Էդիգարյանն ու Մարկոս Պիզելին կարող են հայտնվել ռուսական "Պրեմիեր լիգան" ներկայացնող որևէ թիմում: "Ֆուտբոլ+" շաբաթաթերթին տված հարցազրույցում, Երևանի "Փյունիկի" գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտնել է, որ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի "Պրեմիեր լիգան" ներկայացնող մի քանի ակումբների հետ, որոնք հետաքրքրված են  մեր ֆուտբոլիստների ծառայու-թյուններով:

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 434 | Добавил: Hayk | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ռոբերտ Արզումանյանը ևս 10 օր կանցկացնի Վրոցլավի "Սլենսկ" ակումբում և կփորձի ապացուցել  լեհական ակումբի մարզչական շտաբին, որ արժանի  է գարնանը ելույթ ունենալու հենց այդ ակումբում:

Թիմը նախապատրաստական շրջանըշարունակում է  25 խաղացողներով: Արզումանյանի անունն այդ ցուցակում կա, իսկ սերբ ֆուտբոլիստ Մարկո  Կրասիչը, ով "Սլենսկում" փորձաշրջան էր անցնում, արդեն լքել է թիմը:
"Սլենսկի"  ուսումնամարզական հավաքը, որն անցնում է Սպալ առողջարանային քաղաքում, կշարունակվի մինչև հունվարի 26-ը և կավարտվի Սոսնովեցի "Զագլեբիե" թիմի դեմ  ստուգողական հանդիպմամբ: Այդ պահին Արզումանյանի ճակատագիրն ակումբում արդեն  հաստատ որոշված կլինի:

... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 442 | Добавил: Hartsat | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

Երևանի "Փյունիկը" տրանսֆերի է հանել թիմի դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանին։ 21-ամյա Հովհաննիսյանը նախորդ մրցաշրջանում "Փյունիկի" 2-րդ դարպասապահն էր և ելույթ էր ունենում նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում։
2010թ. առաջնության ավարտից հետո "Փյունիկից" հեռացավ հիմնական դարպասապահ Արթուր Լեսկոն, ով տեղափոխվեց Մինսկի համանուն թիմ։

Ներկայումս երևանյան թիմի հիմնական դարպասապահի պարտականությունները կկատարի  երիտասարդ Կարեն Իսրայելյանը, ով երևանյան ակումբի կազմում նախորդ տարի դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր։ Երկրորդ դարպասապահն Արմեն Պետրոսյանն է, ով Գյումրիի "Շիրակի" գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի կրտսեր որդին է։
Հավելենք, որ "Փյունիկը" հունվարի 20-ին ուղևորվում է Սոչի, որտե ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 456 | Добавил: Hartsat | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

Սանկտ Պետերբուրգում ընթացող "Համագործակցության գավաթի" խաղարկության B խմբում ընդգրկված "Միկան" երեկ 3-րդ տուրում 2-1 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի չեմպիոն "Բունյոդկորի" նկատմամբ` խմբում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Արմեն Շահգելդյանի սաները նախքան այս 0-2 հաշվով զիջել էին լատվիական "Սկոնտոյին", ապա 2-2 հաշվով ավարտել "Տոբոլի" հետ մրցավեճը։
Այսօր
"Համագործակցության գավաթի" խաղարկությունում կրկին կխաչվեն Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլային ներկայացուցիչների ճանապարհները. Երևանի "Միկան" Սանկտ Պետերբուրգում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում մրցելու է Բաքվի "Ինտերի" հետ։
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 449 | Добавил: Hartsat | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 48 49 50 51 52 53 54 »