Home » Ֆուտբոլն Հայոց

Ինչպես տեղեկացնում է Totalfootball.am հայկական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ֆուտբոլային կարիրեան կշարունակի լեհական Բիալյշտոկ քաղաքի "Յագելոնիա" ակումբում: Հայ ֆուտբոլիտն արդեն 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել այս թիմի հետ (այն ուժի մեջ կլինի մինչև 2014թ.):

Հիշեցնենք, որ Արզումանյաննը մի քանի օր փորձաշրջան անցավ լեհական Վրոցլավի "Սլյոնսկ" ակումբում, սակայն ֆինանսական հարցերի շուրջ համաձայնության չգալով ակումբի ղեկավարության հետ` չմնաց այդ թիմում:

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 521 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր Երևանի "Ուլիսը", որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում վրացական Ուռեկիում, ստուգողական-ընկերական խաղում ուժերը չափել է Վրաստանի նախորդ առաջնությունում հինգերորդ տեղը զբաղեցրած Զուգդիդիի "Բայիա" ակումբի հետ և պարտվել է 0-3 հաշվով:
Հավելենք, որ սա Սևադա Արզումանյանի սաների երկրորդ հանդիպումն էր այս հավաքի ընթացքում: Առաջին խաղում "Ուլիսը" 2-2 հաշվով է ավարտել իր հանդիպումը Փոթիի "Կոլխեթիի" դեմ:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 644 | Добавил: REAl | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Այսօր` հունվարի 29-ին, Ավանում գտնվող մեր ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլային ակադեմիայի կենտրոնական խաղադաշտում ընկերական հանդիպում տեղի ունեցավ Երևանի "Արարատի" և Կապանի "Գանձասարի" միջև: "Գանձասարը" ջախջախել է "Արարատին"՝ մրցակցի դարպասն ուղարկելով վեց անպատասխան գոլ: Կապանյան ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել Վլադիմիր Մատիչը, Անդրանիկ Սարգսյանը, Բենյամին Մանուչարյանը, Արսեն Ավետիսյանը և երիտասարդ ֆուտբոլիստներ Մովսիսյանն ու Գրիգորյանը:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 642 | Добавил: REAl | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Սոչիում այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Երևանի "Փյունիկը":

Այսօր Վարդան Մինասյանի սաներն ընկերական հանդիպում անցկացրին "Ժեմչուժինա-Սոչի" ակումբի երկրորդ թիմի հետ: "Փյունիկը" հաղթանակ տոնեց նվազագույն հաշվով, իսկ խաղի միակ գոլի հեղինակ դարձավ "Փյունիկ" վերադարձած Գևորգ Ղազարյանը:
Այս մասին հայտնում են "Փյունիկի" մամուլի ծառայությունից:

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 514 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Դոնեցկի "Շախտյորը", որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, այսօր մեկնել է Իսպանիա, ուր կանցկացնի ուսումնամարզական իր երկրորդ երկշաբաթյա հավաքը: Մխիթարյանը լիարժեքորեն մասնակցում է թիմի բոլոր մարզումներին ու այլևս ոչ մի առողջական խնդիրներ չունի:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 638 | Добавил: REAl | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնում է ArmSport.am սպորտային կայքը, Հայաստանի ազգային հավաքականի ու Երևանի "Փյունիկի" գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Սոչիից մեկնել է Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ, որպեսզի տեղում կարողանա տեսնել "Այաքսի" հայազգի հարձակվող Արազ Օզբիլիսի խաղը։
Այս տեղեկությունը հաստատել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
"Այաքսը" վաղը Հոլանդիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ սեփական ուժերն է փորձելու "Բրեդայի" հետ։
Հիշեցնենք, որ Երևանի "Փյունիկն" այս օրերին գտնվում է Սոչիում, որտեղ անց է կացնում իր անդրանիկ արտասահմանյան ուսումնամարզական հավաքը։ ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 516 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Երեկ լեհական "Լեխիա" ակումբն ընկերական հանդիպում է անցկացրել Բիդգոշ քաղաքի "Զեվիշ" թիմի հետ, որը հանդես է գալիս Լեհաստանի առաջնության երկրորդ լիգայում:

"Լեխիան", որի կազմում առաջին իսկ րոպեներից խաղադաշտ է դուրս եկել թիմում փորձաշրջան անցնող Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը, նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել` 1:0:

Հավելենք, որ երկրորդ խաղակեսում Հայրապետյանին փոխարինվել է Անդրիսկյավիչուսով:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 677 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Կապանի "Գանձասարը" ստուգողական ընկերական հանդիպում կանցկացնի, որը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 17:00-ին Ավանում գտնվող մեր ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլային ակադեմիայում: Այս հանդիպումը "Գանձասարի" վերջին ստուգողական խաղը կլինի ուսումնամարզական հավաքի շրջանակներում, որից հետո կապանյան ակումբը երկշաբաթյա հավաք կանցկացնի Անթալիայում: Այս մասին հայտնել են կապանյան թիմի մամուլի ծառայությունից:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 625 | Добавил: REAl | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հավաքականի ամերիկահայ հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերը դանիական "Ռանդերսից" ռուսական "Կրասնոդար" ռեկորդային է եղել դանիական ակումբի ֆուտբոլային պատմության մեջ:

"Մենք արտասվում էինք, քանի որ կորցնում ենք հիանալի հարձակվողի, որը սիրվել էր մեր կողմից այս կարճ ժամանակահատվածում: Սակայն մենք նաև երջանկության արցունքներ էլ ենք թափել տղայի հետևից, քանի որ մեկ տարի առաջ անվճար տրանսֆերով ԱՄՆ-ից ձեռք բերեցին Մովսիսյանին, իսկ հիմա նրանից բաժանվում ենք ռեկորդային տրանսֆերային գնով",-ասել է "Ռանդերսի" մարզական տնօրեն Յհակոբ Նիյլսենը:

Յուրա Մովիսյանն իր հերթին շնորհակալական խոսքով է հանդես եկել իր երկրպագուների առաջ. "Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, մարզչական շտաբ ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 529 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Նախապատրաստական փուլի մեկնարկի նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի "Փյունիկի" ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը կարիերան կարող է շարունակել ուկրաինական Լվովի "Կարպատներ" թիմում: Սակայն ուկրաինական ակումբի ղեկավարության առաջարկած պայմանները չեն բավարարել Մանուչարյանին, և նա որոշել է ելույթները շարունակել մեր երկրի չեմպիոնի կազմում: Էդգարը նոր, եռամյա պայմանագիր է ստորագրել "Փյունիկի" հետ և մեկնել է Սոչի` միանալու այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնող հայկական թիմին:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 532 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (1)

« 1 2 ... 46 47 48 49 50 ... 53 54 »