Ռուսական "Спорт Экспресс" մարզական օրաթերթին տված հարցազրույցում "Կրասնոդար" ակումբի հայ հարձակվող Յուրի
Մովսիսյանը պատմել է, թե ինչն է իրեն օգնել "Եվրո-2012" մրցաշարի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի կազմում չորս խաղում խփել երեք գնդակ: Ֆուտբոլիստը նաև խոսել է այն մասին, թե ինչու է որոշել
կարիերան շարունակել հատկապես կրասնոդարյան ակումբում. "Այդ խաղերում ես
պաշտպանում էի երկրիս պատիվը, նման զգացողություն մինչ այդ չէի ունեցել:
Ցանկանում եմ գոլ խփել նաև Ռուսաստանին: Ինձ համար միևնույն է, թե ում
դարպասն է ուղղվում գնդակը, միայն թե Հայաստանը հաղթի: Հիմա այն շատ
հեռանկարային, երիտասարդ և կարևորը շատ արագ թիմ է: Այդպիսի թիմի դեմ
յուրաքանչյուր մրցակցի համար դժվար է խաղալ: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը
թիմին իսկական կոմբինացիոն խաղ է առաջարկում և ոչ թե մյուս ոչ աստղային թիմերի նման`
խփիր և վազիր: Նրա աշխատաոճը լիովին դուր է գալիս խաղացողներին: Ինչ վերաբերում է "Կրասնոդար" տեղափ
...
Կարդալ ավելին
|
Ինչպես հայտնի է ֆուտբոլասերներին, փետրվարի 9-ին Հայաստանի ազգային
հավաքականը Կիպրոսում ընկերական հանդիպում է անցկացնելու Վրաստանի ազգային ընտրանու հետ: Այդ առիթով այս օրերին Կիպրոսում է
գտնվող ՀՖՖ պատվի- րակությունը` ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: ՀՖՖ նախագահը Կիպրոսում հայկական լրատվամիջոցների հետ շփման ժամանակ կրկին անդրարարձել է մարտի 26-ին
կայանալիք "Եվրո-2012" առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ռուսաստան
ընտրական խաղի տոմսերի հարցին: Հայաստանի հանրային հեռուստատեսության
մարզական լրագրողի հետ հարցազրույցում
...
Կարդալ ավելին
|
Ռուսական "НТВ+" սպորտային ալիքների հայտնի
մեկնաբան Յուրի Ռոզանովը Sports.ru մարզական կայքի իր էջում կարծիք է հայտնել այն
մասին, որ Հայաստանի հավաքականն իր խաղով Ռուսաստանի
հավաքականից հետո խմբում երկրորդն է:
Ռոզանովին այսպիսի հարց են տվել. "Հայաստանի հետ խաղը սարերի ետևում չէ, բայց նաև քթներիս տակ էլ չէ: Ինչո՞ւ են
մարդիկ այդ խաղի շուրջ այդպիսի աղմուկ բարձրացնում: Ի վիճակի է արդյո՞ք հայկական
թիմը հաղթել Սլովակիային, Իռլանդիային ու Ռուսաստանին": Մեկնաբանն այսպես է արտահայտվել. "Արդյո՞ք դուք ձեր լուման չեք ներդնու
...
Կարդալ ավելին
|
Երեկ մեր կայքում տեղադրել էինք ռուսական "Советский Спорт" պարբերականին տված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, որտեղ նա ռուս լրագրողին ասել էր, թե "Եվրո-2012" մրցաշարի ընտրական փուլի Հայաստան–Ռուսաստան հանդիպման բոլոր տոմսերն արդեն
սպառվել են: Այդ նորությունը մեծ արձագանք էր ստացել, քանի որ բոլոր երկրպագուներին էլ հայտնի է. տոմսերի վաճառքը
դեռ չի սկսվել: Եվ ահա ՀՖՖ մամուլի քարտուղարությունից պաշտոնապես տեղեկացնում են, որ
ռուսական թերթի լրագրողը սխալ է հասկացել: ՀՖՖ նախագահն ասել է, որ
ռուսներին հասնում է տոմսերի տասը տոկոսը, իսկ լրագրողն էլ մտածել է, թե մնացած տոմսերն
արդեն վաճառվել են:
Հավելենք, որ Հայաստան–Ռուսաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանի "Հանրապետական" մարզադաշ
...
Կարդալ ավելին
|
Ռուսական Советский Спорт պարբերականի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողին ասել է, որ առաջիկայում ինքը կարող
է զրույց ունենալ Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի հետ "Ժամանակ" օրաթերթում վերջերս տպագրված և հասարակության շրջանում
մեծ աղմուկ բարձրացրած, քաղաքական ընդգծված բնույթ կրող ստահոդ նյութի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայկական
թերթում գրվել էր, թե "Եվրո-2012" մրցաշարի խմբային փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումն արդեն վաճառված
է ու ֆուտբոլային խաղը պայմանավորված բնույթ է կրելու: Մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն այդ առնչությամբ լրագրողին ասել է.
...
Կարդալ ավելին
|
Վերջերս "Ժամանակ" օրաթերթում սկսվել է ակտիվորեն շրջանառվել "Հայաստան-Ռուսաստան" ֆուտբոլային հանդիպումը: Թերթի լրագրողները գրում են այն մասին, թե իբր հայերն արդեն իսկ պայմանավորվել են ռուսական կողմի հետ խաղը նախօրոք վաճառելու հարցում: Ու իմ կարծիքով սա միայն սկիզբն է: Լրագրողները խոսում են այն բանի մասին, որն այնքան կարևոր է հայ ֆուտբոլասեր և ոչ ֆուտբոլասեր հասարակության համար: Դա այն հանդիպումն է, որը կարող է հայկական ֆուտբոլի զարգացման մեծագույն խթանը հանդիսանալ. միայն պատկերացրեք, թե փոքրիկ ֆուտբոլիստներն ինչպիսի ոգևորություն կապրեն` Քրիշտիանո Ռոնալդուի և Դավիդ Վիլյայի կողքին տեսնելով մեր տղաներին: Համոզված ենք, որ այս թեման շահարկվելու է դեռ բավականին երկար ժամանակ, հուսամ մինչև
...
Կարդալ ավելին
|
Մարտի 26-ին կայանալիք Եվրո-2012 մրցաշարի ընտրական փուլի
Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը հայկական կողմը ռուս
երկրպագուներին կհատկացնի 1400 տոմս: Այս մասին լրագրողների հետ այսօր տեղի ունեցած
մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ այս թիվը Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտի ընդհանուր նստատեղերի 10 տոկոսն է: Իսկ ահա հունիսի 4-ին կայանալիք
պատասխան հանդիպման ժամանակ, եթե խաղը կայանա Մոսկվայի "Լուժնիկի" մարզադաշտում, ապա
հայկական կողմին կհատկացվի առնվազն 8-9 հազար տոմս: Այսինքն` կպահպանվի նույն 10
տոկոսի համամասնությունը:
Այսօր Ռուբեն Հայրապետյանը նաև հույս հայտնեց, որ Հայաստան-Ռուսաստան
...
Կարդալ ավելին
|
Ռուսաստանի ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ
Ադվոկատը ռուսական "Советский спорт" թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հայկական մամուլում վերջերս
տպագրված այն տեղեկությանը, որտեղ նշվում էր, թե իբր ռուսական կողմը դիմել է
Հայաստանին հանձնել առաջիկա խաղը. "Հայկական ԶԼՄ-ների այդպիսի
հրապարակումները տիպիկ պրովոկացիա են: Հայերն առաջին անգամ իրենց պատմության
մեջ հնարավորություն ունեն մտնելու նման լուրջ մրցաշարի եզրափակիչ փուլ:
Միավորների ներկայիս քանակը հայերին թույլատրում է նման բարձրագոչ հույսեր փայփայել, իսկ նմանատիպ հոդվածները բարձրացնում են բնակչության հետաքրքրությունը,
ակտիվացնում են երկրպագուներին: Այդ բոլորը մեզ համար հայտնի մեթոդներ են:
Լրագրողները կարող են ամեն ինչ խոսել, բայց արդյունքում հաղթում են
ուժեղագույնները": Հավելենք, որ մի քանի օր առաջ հայկական թերթերից մեկում հոդված էր հրապարակվել, թե իբր ռուսական կողմն իրեն նախօրոք ապահովագրելու համար ցանկացել է գնել այս կարևոր հանդիպու
...
Կարդալ ավելին
|
Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, վաղը ժամը 12.00-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի
շտաբ-բնակարանում տեղի կունենա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի
ասուլիսը, որը նվիրված է վերջին շրջանում Հայաստան-Ռուսաստան հանդիպման
վերաբերյալ տարածվող տեղեկություններին ու ստահոդ մեկնաբանություններին:
|
Հայստանի բրոնզե մեդալակիր Երևանի "Ուլիսը" շարունակում է Վրաստանում իր ուսումնամարզական հավաքը: Հերթական ստուգողական-ընկերական խաղում հայկական թիմը 2-2 հաշվով է ավարտել իր հանդիպումը "Սիոնի Բոլնիսի"
ակումբի հետ: Հայկական թիմը 53-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, սակայն
հետագայում երկու գոլ է բաց թողել և միայն վերջին րոպեին է կարողացել
խուսափել պարտությունից: "Ուլիսի" կազմից գոլերը խփել են Նորայր Սահակյանն ու
Ալբերտ Թադևոսյանը:
Նշենք, որ "Սիոնի Բոլնիսի" թիմը Վրաստանի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
|
« 1 2 ... 44 45 46 47 48 ... 53 54 » |