19:36 Ֆուտբոլային հանդիպումից դեռ երկու ամիս կա, իսկ բամբասանքներն արդեն սկսվում են | |
Վերջերս "Ժամանակ" օրաթերթում սկսվել է ակտիվորեն շրջանառվել "Հայաստան-Ռուսաստան" ֆուտբոլային հանդիպումը: Թերթի լրագրողները գրում են այն մասին, թե իբր հայերն արդեն իսկ պայմանավորվել են ռուսական կողմի հետ խաղը նախօրոք վաճառելու հարցում:
Ու իմ կարծիքով սա միայն սկիզբն է: Լրագրողները խոսում են այն բանի մասին, որն այնքան կարևոր է հայ ֆուտբոլասեր և ոչ ֆուտբոլասեր հասարակության համար: Դա այն հանդիպումն է, որը կարող է հայկական ֆուտբոլի զարգացման մեծագույն խթանը հանդիսանալ. միայն պատկերացրեք, թե փոքրիկ ֆուտբոլիստներն ինչպիսի ոգևորություն կապրեն` Քրիշտիանո Ռոնալդուի և Դավիդ Վիլյայի կողքին տեսնելով մեր տղաներին: Համոզված ենք, որ այս թեման շահարկվելու է դեռ բավականին երկար ժամանակ, հուսամ մինչև 2011 թվականի մարտի 26-ի այն պահը, երբ մենք բոլորս կհավաքվենք "Հանրապետության" հրապարակում և կփաստենք, որ "դե ուժեղ ենք էլի, հո զոռով չի": Իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն ֆուտբոլային հանդիպումը վերածել քաղաքական հաշիվների մաքրման, դատապարտված են անհաջողության: Մենք մեր կայքի անձնակազմով, թեև առայժմ ոչ այնքան ընթերցողների մեծ բանակով, հաստատ զերծ կմնանք նման անհեթեթ խոսակցություններից, չէ որ ֆուտբոլն այն զենքն է, որը միավորում է մարդկանց առանց պարտադրանքի ու արյան, չէ որ մենք բոլորս ամեն անգամ "Հանրապետական" ենք գնում երազանքի հետևից, երազանք, որը երբեք այսքան մոտ չի եղել, դե ուրեմն եկեք գոնե մեկ անգամ չզրպարտենք հայկական ֆուտբոլի, և ինչու ոչ հայ պետականության անունը, դա այլևս հետաքրքիր չէ մեզ` ֆուտբոլասերներիս: Հավելենք նաև, որ երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն արտահերթ մամուլի ասուլիս էր հրավիրել ու նշեց այս կեղտոտ խաղերի մասին, որոնցով զբաղվում են ոչ ֆուտբոլային մարդիկ. նման մարդիկ իրավունք չունեն սպորտային ոլորտի մասին խոսելու ու նյութեր հրապարակելու: Այս մարդկանց պետք է հասկանալ, որ նման նյութերը միմիայն թուլացնում են թիմին, իսկ մեզ միշտ հարկավոր է միացյալ գործել: | |
|
Total comments: 0 | |