"Ոսկե Սամբա-2010" ամենամյա մրցանակին այս անգամ արժանացել է իտալական "Ինտերի" բրազիլացի 29-ամյա աջ եզրային պաշտպան Մայկոնը: Հավելենք, որ "Ոսկե Սամբան" ֆուտբոլային մրցանակ է, որը տրվում է սկսած 2008թ., իսկ պարգևատրումն էլ կատարում է Sambafoot բրազիլական կայքը: Մրցանակը շնորհվում է տարվա լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին, ով հանդես է գալիս Եվրոպայում: Առաջին մրցանակին 2008թ. արժանացել է Կական: 2009թ. նույն մրցանակով պարգևատրվել է անդալուզյան "Սևիլյայի" հարձակվող Լուիս Ֆաբիանոն: Հիշեցնենք, որ այս տարվա մրցանակի հավակնորդների թվում էին նաև մոսկովյան "Սպարտակի" հարձակվող Վելիթոնը, Կազանի "Ռուբինի" կիսապաշտպան Կառլոս Էդուրարդոն, Մայկոնի համակումբացի Լուսիոն և այլոք:
|
Ռուսական Советский Спорт պարբերականի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողին ասել է, որ առաջիկայում ինքը կարող
է զրույց ունենալ Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի հետ "Ժամանակ" օրաթերթում վերջերս տպագրված և հասարակության շրջանում
մեծ աղմուկ բարձրացրած, քաղաքական ընդգծված բնույթ կրող ստահոդ նյութի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայկական
թերթում գրվել էր, թե "Եվրո-2012" մրցաշարի խմբային փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումն արդեն վաճառված
է ու ֆուտբոլային խաղը պայմանավորված բնույթ է կրելու: Մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն այդ առնչությամբ լրագրողին ասել է.
...
Կարդալ ավելին
|
Մերսիսայդյան "Լիվերպուլի" նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր կարծիքն է հայտնել իր նախկին ռմբարկու Ֆեռնանդո Տորեսի տրանսֆերի շուրջ. "Եթե անցած տարի վաճառեինք Էլ Նինյոյին, ապա խոսքը գնալու էր առնվազն 70 միլիոն եվրոյի մասին: Տորեսը վերջին շրջանում այնքան էլ հաջող ելույթներ չէր ունենում, սակայն նա առաջվա պես մնում է մոլորակի ուժեղագույն հարձակվողներից մեկը, և նրա պօես խաղացողի համար 50 մլն ֆունտ վճարել անհրաժեշտ է. խաղացողը միանշանակ արժանի է դրան": Այն հարցին, թե կցանկանար արդյոք Բենիտեսը վերադառնալ "Լիվերպուլ", իսպանացի մասնագետը պատասխանել է, որ միմիայն երազում է դրա մասին, սակայն նաև հավելել է, որ Դալգլիշն առայժմ իր գործը շատ լավ է կատարում:
|
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն անմտություն է համարում Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ, նախկինում "Յունայթեդի" կենտրոնական պաշտպան Լորան Բլանի բոյկոտն ընդդեմ Պատրիս Էվրայի. "Չեմ հասկանում, թե ինչու ֆրանսիական ֆուտբոլի ղեկավարները շարունակում են քննադատել Պատրիս Էվրային, իհարկե, այդ ամենը հաստատ ոչ նրա խաղային որակների պատճառով է: Եթե նրանք գտնում են, որ Էվրան արժանի չէ խաղալու Ֆրանսիայի հավաքականում, ապա խնդիր չկա, սակայն ես համոզված եմ, որ Էվրան այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ձախ պաշտպանն է: Բլանը խաղացել է իմ թիմում և շատ լավ գիտի, որ իմ թիմում խաղում են միայն ամենաբարձրակարգ խաղացողները: Էվրան, անշուշտ, շատ կհուսահատվի, բայց մենք ոչինչ անել չենք կարող: Կարող եմ ավելացնել, որ Էվրան առաջվա պես համարվում է մեր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը":
|
7 տարվա ընդմիջումից հետո Մադրիդի "Ռեալին", հաղթելով ոչ թույլ "Սևիլյային" Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում, հունվար ամսին հաջողվեց դուրս գալ "Արքայական գավաթի"
եզրափակիչ: Այսինքն` Ժոզե Մոուրինյոյի թիմը
հնարավորինս հաջող սկս
...
Կարդալ ավելին
|
Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի-բրազիլացի կենտրոնական պաշտպան Կլեբեր Պեպեն արդեն հոգնել է ակումբի
ղեկավարության հետ մի քանի ամիս ձգվող իր պայմանագրի երկարաձգման
հարցով անօգուտ բանակցություններից ու վերջնականապես որոշել է հեռանալ "արքայական" ակումբից:
...
Կարդալ ավելին
|
Ըստ իսպանական Marca հանդեսի` Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունն ու մարզչական շտաբն այս ամառ ամեն ինչ կանեն, որ "Ատլետիկոյի" արգենտինացի հարձակվող Սեխիո Ագուերոն համալրի իրենց թիմը:
...
Կարդալ ավելին
|
|