Home » 2011 » Փետրվար » 5 » "Ոսկե Սամբան" բաժին հասավ Մայկոնին
22:59
"Ոսկե Սամբան" բաժին հասավ Մայկոնին
"Ոսկե Սամբա-2010" ամենամյա մրցանակին այս անգամ արժանացել է իտալական "Ինտերի" բրազիլացի 29-ամյա աջ եզրային պաշտպան Մայկոնը:
Հավելենք, որ "Ոսկե Սամբան" ֆուտբոլային մրցանակ է, որը տրվում է սկսած 2008թ., իսկ պարգևատրումն էլ կատարում է Sambafoot բրազիլական կայքը: Մրցանակը շնորհվում է տարվա լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին, ով հանդես է գալիս Եվրոպայում: Առաջին մրցանակին 2008թ. արժանացել է Կական: 2009թ. նույն մրցանակով պարգևատրվել է անդալուզյան "Սևիլյայի" հարձակվող Լուիս Ֆաբիանոն:
Հիշեցնենք, որ այս տարվա մրցանակի հավակնորդների թվում էին նաև մոսկովյան "Սպարտակի" հարձակվող Վելիթոնը, Կազանի "Ռուբինի" կիսապաշտպան Կառլոս Էդուրարդոն, Մայկոնի համակումբացի Լուսիոն և այլոք:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0